Ես որ շատ գոհ եմ հաղորդավարների աշխատանքից,չգիտեմ,որ մեկն է Ալիկը,որը Երվանդը,բայց ընդհանուր շատ արդյունավետ են վարում:
Ես որ շատ գոհ եմ հաղորդավարների աշխատանքից,չգիտեմ,որ մեկն է Ալիկը,որը Երվանդը,բայց ընդհանուր շատ արդյունավետ են վարում:
Արտասահմանյան ասած ռեկլամների վախտ էս անգամ փոխում էի մի հատ ռուսական ալիք,անունը չեմ հիշում,կարծեմ մի հատ գազարագույն զնաչոկ էր: Դրա հաղորդավարը ոնցոր քնած ըլներ...
Շանթով 1 անգամ եմ Ֆ1 նայել ու վերջ, այդքանը բավական էր: Նախընտրում եմ արբանյակային ալիքներով (համ էլ գովազդ չեն դնում, միայն մինչև սկսվելը ու մինչև պրեսս-կոնֆերենցիան) + միաժամանակ ինտերնետով հետևում էմ լայվ թայմինգին, որպեսզի իմանամ ով ինչ տեմպով ա գնում ու արշավորդների միջև ինչքան ժամանակային միջակայք կա: Առաջ նաև անխտիր բոլոր արշավները տեսագրում էի բայց հիմա էլ չեմ տեսագրում, ժամանակ չկա էտքան տեսագրությունները դնեմ հատ-հատ մանրազննին ուսումնասիրեմ, ու Ֆ1-ի ֆորումներում յուրաքանչյուր էպիզոդը քննարկեմ:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Իմ մոտ հավեսը կորավ, երբ Միխայիլ Շումախեռը գնաց։Դրանից հետո խաղերն ոնց որ անկապ դարձան։ Էլի սիրում եմ և գժվում Ֆորմուլայի համար, բայց արդեն այն չի ինչպես Շումախերի ժամանակով։ Հիմա սիրտս ոչ մեկին չի կպնում։Եթե իմանայի որ գնալու է կսկսեի զապիս անել։ Հիմա շատ եմ կարոտում նրան։ Ինքը Ֆերրարիին իսկապես պակասում է։ Ռայկոնենը և Մասսան էլ լավն են, բայց այն շունչը՝ հաղթանակի և ուրախության, միայն Շումախեռն էր կարողանում բերել Ֆերրարի։ Չէ, իսկապես տեղը պակասում է։
![]()
Վերջին խմբագրող՝ Freddie: 12.07.2008, 01:09:
Այսպիսի վիճակ էր երևի Ֆերարիի երկրպագուների մոտ, երբ Ֆելիպե Մասայի շարժիչը այրվեց։ Ինձ դա նույնպս վերաբերվում է։Իսկ մինչ այդ ինչ լավ էր ամեն բան ընթանում։
Հունգարիայի գրան-պրիի ստարտը հիանալի էր։ Մասան 3-րդ տեղից մեկնարկելով /եթե չեմ սխալվում՝ կվալիֆիկացիան չնայեցի/ հիանալի մեկնարկ տվեց։ Միանգամից վազանցեց Կովալայնենին, ապա հայտնվելով Հեմիլտոնի ետևում, շրջադարձին հասնելով, արտաքին անկյունով՝ ավելի ուշ և ուժգին արգելակելու շներհիվ կարողացավ վազանցել և ամբողջ գրան-պրիի ընթացքում իր ետևում պահել Լուիս Հեմիլտոնին։Բայց ամենը հոդս ցնդեց, երբ Մասայի շառժիչը այրվեց։
Ընդհամենը 3 շրջան էր մնացել ֆինիշին։ Այս ամենը հնարավորություն տվեց Կովալայնենին վայելել իր առաջին հաղթանակը։ Իսկ Տիմո Գլոկը գրավեց 2-րդ տեղը։ Կիմմի Ռայկնենը գրավեց 3-րդ տեղը, Ալոնսոյի հետ պայքարում հաղթելով, լավ պլանավորված ֆիտստոպի շնորհիվ։
![]()
Դե ի՞նչ արած, մնում է շնորհավորել Կովալայնենին և սպասել 3 շաբաթ հետո կայանալիք գրան-պրիին։
Հ.Գ. Խեղճ Սյուտիլիս բախտը էլի չբերեց։![]()
Վերջին խմբագրող՝ Freddie: 04.08.2008, 00:30:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ