User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

  1. #31
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

    Ժողովուրդ: Ուրեմն էն ինչին որ դուք կոչում եք հոգեկան հիվանդություններ, դա ահավոր լայն սպեկտրի հիվանդություններ են՝ նեվրոզներ, փսիխոզներ, մոլագարություններ, անհատականության խանգարումներ, վեգետաանոթային դիստոնիա, շիզոֆրենիա, որոնք իրենց հերթին բաժանվում են էլի լիքը ենթահիվանդությունների: Ու ամեն մի հիվանդությունը իր ախտանիշներն ունի, իսկ դուք այդ ահռելի բազմությունը ընդհանրացնում եք, ու դեռ որոշում, թե այդ ընդհանրության մեջից որևէ հիվանդությամբ տառապողի հետ ինչպես վարվել: Նախ դա ավելի շուտ սոցիոլոգիային ու բժշկությանը վերաբերող թեմա է, չգիտեմ թե ինչ կապ ունի հոգեբանության կամ փիլիսոփայության հետ: Եվ երկրորդ՝ դատելով այն ախտանիշներից, որոնցով դուք բնութագրում եք այսպես ասած հոգեկան հիվանդներին, ապա դուք խոսում եք ախտանիշների մասին, որոնք հիմնականում բնորոշ են շիզոֆրենիայով տառապողներին: Այսինքն դա նույնն է, թե քրչիկը, բորշչը, պասուց տոլման, թթվապուրը առանց ջոկողության կոչենք կաղամբով ճաշ, ու ասենք, որ մենք կաղամբով ճաշ չենք սիրում: Ուրեմն հոգեկան խանգարումներով տառապողների սոցիալական պայմանները և կարգավիճակը ամեն մի կոնկրետ հիվանդության համար հատ հատ մշակված են բժշկական կանոնադրություններում: Այսինքն մասնագետները որոշել են թե ինչպես է պետք վարվել կոնկրետ դեպքի համար, ու շարունակում են այդ նորմերը կատարելագործել: Այն ինչ մենք տեսնում ենք մեր հանրապետությունում, դա խայտառակ վիճակ է, այսինքն բարդակ, անտարբերություն, որը հատուկ է «ճ» կլասի երկրներին: Այսինքն եթե դուք տեսնում եք փողոցում հոգեկան խանգարման արտահայտիչ նշաններ ունեցող մարդկանց, ապա նրանք անտեր մարդիկ են, բառիս պետական ու հասարակական իմաստով: Հասկանալի է չէ՞, դա նույնն է, որ փողոցում տեսնենք ասենք տուբերկուլյոզով, կամ տիֆով հիվանդ մարդու: Մյուսներն էլ կողքով անցնեն ու զվարճանան, կամ զզվանքից երեսը թեքեն: Տարբերությունը ընդհամենը մեկն է՝ առաջին դեպքում մարդը շրջապատին վնաս չի տալիս, այսինքն ես տեսնում եմ, որ այստեղ նաև դա եք քննարկում, իսկ երկրորդ դեպքում հիվանդից պետք է հեռու մնալ, որ չվարակվել: Այսինքն մենք էնքան էգոիստ, քթի ծերից այն կողմ չտեսնող ժողովուրդ ենք (կներեք, որ ասում եմ էն, ինչ միտքս է գալիս), որ մենակ մտածում ենք այն մասին, թե էսինչ հիվանդից մեզ վնաս կարո՞ղ է լինել, թե ոչ, ու դրա համար մեկուսացնե՞նք, թե՞ ոչ: Ուրեմն ժողովուրդ: Եթե տուբերկուլյոզով կամ տիֆով հիվանդ մարդը կարող է դրանից մեռնել, կամ վարակել շրջապատին, իսկ հոգեկան խանգարումով տառապող մարդը դրանից չի մեռնում ու շրջապատին չի վարակում, դա բնավ չի նշանակում, թե այդ մարդը օգնության կարիք չունի, կամ բուժման կարիք չունի: Եթե հիվանդը ուրախ զվարթ ծիծաղում է, դա բնավ չի նշանակում, թե նա իրեն լավ է զգում ու ապրում է իր վիրտուալ դրախտում, ինչպես որոշ դեմագոգներն են պնդում որ այդպես է, որ իրենց իբր թե սուպեր փիլիսոփա ցույց տան: Հոգեկան խանգարումները միայն տառապանք են պատճառում հիվանդներին (նրանց մտերիմներին էլ հետը), շատ էլ որ դուք կարող է ասենք շիզոֆրենիայով տառապողի երեսին երանելի ժպիտ կամ խինդ ու ծիծաղ տեսնեք: Նրանք ունեն խիստ օգնության կարիք, ու շատ էլ որ այդ մասին չեն ասում, կամ նույնսիկ հաճախ ագրեսիվորեն ընդդիմանում են ու հրաժարվում են դեղեր խմել: Մասնավորապես քանի որ խոսք է գնում շիզոֆրենիայի մասին, ապա այս հիվանդության տարբերակիչ ախտանիշներից մեկը ինքնաքննադատության բացակայությունն է, ինչը բանից անտեղյակ մարդկանց կարող է նույնսիկ զայրույթ պատճառել ու այդ հիվանդներին օգնելու ցանկությունը մեռցնել, ինչը սխալ է: Ուրեմն կրկնեմ՝ հոգեկան խանգարումով տառապող մարդիկ իսկապես տառապում են, և ունեն օգնության կարիք, թեպետ դա կարող են ցույց չտալ, և դրա մասին չխնդրել մեզնից զուտ այն պատճառով, որ մարդկանց մոտ խանգարվում են հենց այն ֆունկցիաները, որոնց միջոցով մարդիկ օրինակ արտահայտում են, որ իրենք պրոբլեմ ունեն: Հասկանալի՞ է: Հետևաբար նրանք ունեն բուժման կարիք, ունեն սոցիալական հասարակարգ, միջավայր վերադառնալու և ադապտացիայի կարիք: Նույնն է թե խոսենք, թե ինչպես պետք է վարվել ասենք հաշմանդամների հետ, կամ տուբերկուլյոզով տառապող հիվանդների հետ: Նրանց բոլորին պետք է բուժում, ու նորմալ կյանք, ինչպես մեզ բոլորիս:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Universe (29.03.2010), Whyspher Whisper (27.03.2010)

  3. #32
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

    Եգոբրաինի խոսքերից Բայ դրանով հանդերձ ոչ-ոքի չի վնասում:
    Եգհոյանի խոսերից Համենայնդեպս, ես գրում էի նրանց մասին ովքեր խանգարում, վնասում են մարդկանց: Հասարակությանը չվնասող մարդը հոգեկան հիվանդ լինել չի կարող:

    Եթե չեմ սխալվում, գոյություն ունի հոգեկան հիվանդությունների ավելի քան 2000տեսակ: Այս թիվը արդեն հուշում է, թե ոնենալով մեկ ընդհանուր հիմք, որքան բազմատեսակ ու տարբեր կարող են լինել նրանք: Առաջին հայացքից՝, առավել ևս ոչ մասնագետի կարծիքով, չի կարելի որոշել վտանգավոր է այս կամ այն հիվանդը հասարակության համար, թե ոչ: Կամ եթե ոչ այսօր, ապա ի՞նչ կարող է լինել վաղը: Նրանց զգալի մասը հրաժարվում է հոգեբուժարան գնալուց: Մի մասի հաստատ կարծիքով իրենք առողջ են և բուժման կարիք չեն զգում, իսկ մյուս մասը պատճառաբանում է, որ այնտեղ իրենց հետ շատ վատ են վերաբերվում: Ես անձամբ հակված եմ մտածելու, որ նրանց նկատմաբ այնտեղ վերաբերմունքը իրոք անմարդկային է, և խուսափելու պատճառը հիմնականում դա է: Իրավունք եմ վերապահում ինձ այսպես մտածելու, որովհետև հիվանդները նույնն են, լինեն նրանք այստեղ թե Եվրոպայում, իսկ Եվրոպայում վերոհիշյալ պրոբլեմը գոյություն չունի: Կամ եթե ունի ապա շատ փոքր տոկոս է կազմում:
    Պարզ է դառնում նաև, որ այնուամենայնիվ կա հիվանդների մի տեսակ, որը այսպես թե այնպես հրաժարվում օգնությունից:
    Իմ կարծիքը միանշանակ այն է, որ պետք է բարելավվի այդ բուժ հաստատությունների վիճակը, և առաջին հերթին պետք է ստեղծվեն մարդկային պայմաններ : Ինչպես նաև փոխվի այն անմարդկային վերաբերմունքը, որը գոյություն ունի այսօր: Պետք է սահմանվի վերահսկողություն, քանի որ այդ տիպի հիվանդների մեծ մասը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները:
    Իսկ հիվանդի որտեղ գտնվելը, այսինքն հասարակության մեջ`, թե հոգեբուժարանում, պետք է որոշի նրա բժիշկը, և ոչ նրանից անհիմն վախեցող հարևանը, նրանցից ինչ-նչ պատճառներով ազատվել ցանկացող ազգականը, կամ նրան շատ սիրող ընկերը: Երբեմն նա կարող է վտանգ ընդհանրապես չներկայացնել հասարակության համար, բայց այնուամենայնիվ նրա մեկուսացումը բխի միմյայն իր շահերից:
    Վերջին խմբագրող՝ KiLa: 25.03.2010, 23:55:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  4. #33
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ: Ուրեմն ... Նախ դա ավելի շուտ սոցիոլոգիային ու բժշկությանը վերաբերող թեմա է, չգիտեմ թե ինչ կապ ունի հոգեբանության կամ փիլիսոփայության հետ:
    Հոգեկան հիվանդությունները ուսումնասիրում է նաև կլինիկական հոգեբանությունը:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն մենք էնքան էգոիստ, քթի ծերից այն կողմ չտեսնող ժողովուրդ ենք (կներեք, որ ասում եմ էն, ինչ միտքս է գալիս), որ մենակ մտածում ենք այն մասին, թե էսինչ հիվանդից մեզ վնաս կարո՞ղ է լինել, թե ոչ, ու դրա համար մեկուսացնե՞նք, թե՞ ոչ: Ուրեմն ժողովուրդ: Եթե տուբերկուլյոզով կամ տիֆով հիվանդ մարդը կարող է դրանից մեռնել, կամ վարակել շրջապատին, իսկ հոգեկան խանգարումով տառապող մարդը դրանից չի մեռնում ու շրջապատին չի վարակում, դա բնավ չի նշանակում, թե այդ մարդը օգնության կարիք չունի, կամ բուժման կարիք չունի: Եթե հիվանդը ուրախ զվարթ ծիծաղում է, դա բնավ չի նշանակում, թե նա իրեն լավ է զգում ու ապրում է իր վիրտուալ դրախտում, ինչպես որոշ դեմագոգներն են պնդում որ այդպես է, որ իրենց իբր թե սուպեր փիլիսոփա ցույց տան: Հոգեկան խանգարումները միայն տառապանք են պատճառում հիվանդներին (նրանց մտերիմներին էլ հետը), շատ էլ որ դուք կարող է ասենք շիզոֆրենիայով տառապողի երեսին երանելի ժպիտ կամ խինդ ու ծիծաղ տեսնեք:
    Իհարկե էքպես է, ուղղակի կարծում եմ, էստեղ այլ հարց էլ է քննարկվում. արդյոք մենք ենք առողջը, իսկ նրանք` հիվանդ, "նորմալ մարդն" է տեսնում ճիշտ իրականությունը, իսկ "հոգեկան հիվանդը"` սխալ: Քանի որ ուղղակի որպես նորմալ ընդունել ենք էն, ինչ բնորոշ է մեծամասնությանը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    EgoBrain (27.03.2010)

  6. #34
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

    Այսօր շատ հետաքրքիր բան իմացա, պարզվում է Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները եւ Նոր Գվինեայի բնակիչները երբեք հոգեկան հիվանդություններով չեն հիվանդանում:
    Գիտնականները պարզել են, որ պատճառը շատ պարզ է: Նրանց կացարանները չունեն սուր անկյուններ, նրանց տները կլոր կառուցվածքի են:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (28.03.2010)

  8. #35
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր շատ հետաքրքիր բան իմացա, պարզվում է Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները եւ Նոր Գվինեայի բնակիչները երբեք հոգեկան հիվանդություններով չեն հիվանդանում:
    Գիտնականները պարզել են, որ պատճառը շատ պարզ է: Նրանց կացարանները չունեն սուր անկյուններ, նրանց տները կլոր կառուցվածքի են:
    Բայց դա հոգեկան հիվանդության հետ ի՞նչ կապ ունի:

  9. #36
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր շատ հետաքրքիր բան իմացա, պարզվում է Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները եւ Նոր Գվինեայի բնակիչները երբեք հոգեկան հիվանդություններով չեն հիվանդանում:
    Գիտնականները պարզել են, որ պատճառը շատ պարզ է: Նրանց կացարանները չունեն սուր անկյուններ, նրանց տները կլոր կառուցվածքի են:
    Ի~նչ հրաշալի կլինի, եթե մարդիկ այդպիսի միջավայրում մեծանան ու ձևավորվեն:
    Բայց դե մեկ-մեկ էլ լիակատար կլորությանն էլ անհնար է դիմանալ

    Ես էլ վերջերս ամերիկացի հետազոտողների հոդվածներից էի կարդում, որտեղ ասվում էր, որ բանտերն է պետք վերացնել ու բանտարկյալներին տեղափոխել հոգեբուժարաններ: Բերվում էին վիճակագրական տվյալներ, թե բանտարկյալներից քանի տոկոսը /կեսը և ավելին/ և ինչ տեսակի հոգեկան խանգարում ունի:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեկան առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 16.03.2018, 15:46
  2. Ինչպե՞ս պետք է քաղաքացին պատրաստվի ընտրություններին
    Հեղինակ՝ Babik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.04.2012, 17:42
  3. Հոգեկան հիվանդներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 16.04.2010, 20:53
  4. Հոգեկան հիվանդ նկարիչներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 18.08.2008, 19:21
  5. Հոգեկան հիվանդները և ֆիլմերը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.03.2008, 14:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •