User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեկան հիվանդներն ինչպե՞ս պետք է ապրեն

    Եգոբրաինի խոսքերից Բայ դրանով հանդերձ ոչ-ոքի չի վնասում:
    Եգհոյանի խոսերից Համենայնդեպս, ես գրում էի նրանց մասին ովքեր խանգարում, վնասում են մարդկանց: Հասարակությանը չվնասող մարդը հոգեկան հիվանդ լինել չի կարող:

    Եթե չեմ սխալվում, գոյություն ունի հոգեկան հիվանդությունների ավելի քան 2000տեսակ: Այս թիվը արդեն հուշում է, թե ոնենալով մեկ ընդհանուր հիմք, որքան բազմատեսակ ու տարբեր կարող են լինել նրանք: Առաջին հայացքից՝, առավել ևս ոչ մասնագետի կարծիքով, չի կարելի որոշել վտանգավոր է այս կամ այն հիվանդը հասարակության համար, թե ոչ: Կամ եթե ոչ այսօր, ապա ի՞նչ կարող է լինել վաղը: Նրանց զգալի մասը հրաժարվում է հոգեբուժարան գնալուց: Մի մասի հաստատ կարծիքով իրենք առողջ են և բուժման կարիք չեն զգում, իսկ մյուս մասը պատճառաբանում է, որ այնտեղ իրենց հետ շատ վատ են վերաբերվում: Ես անձամբ հակված եմ մտածելու, որ նրանց նկատմաբ այնտեղ վերաբերմունքը իրոք անմարդկային է, և խուսափելու պատճառը հիմնականում դա է: Իրավունք եմ վերապահում ինձ այսպես մտածելու, որովհետև հիվանդները նույնն են, լինեն նրանք այստեղ թե Եվրոպայում, իսկ Եվրոպայում վերոհիշյալ պրոբլեմը գոյություն չունի: Կամ եթե ունի ապա շատ փոքր տոկոս է կազմում:
    Պարզ է դառնում նաև, որ այնուամենայնիվ կա հիվանդների մի տեսակ, որը այսպես թե այնպես հրաժարվում օգնությունից:
    Իմ կարծիքը միանշանակ այն է, որ պետք է բարելավվի այդ բուժ հաստատությունների վիճակը, և առաջին հերթին պետք է ստեղծվեն մարդկային պայմաններ : Ինչպես նաև փոխվի այն անմարդկային վերաբերմունքը, որը գոյություն ունի այսօր: Պետք է սահմանվի վերահսկողություն, քանի որ այդ տիպի հիվանդների մեծ մասը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները:
    Իսկ հիվանդի որտեղ գտնվելը, այսինքն հասարակության մեջ`, թե հոգեբուժարանում, պետք է որոշի նրա բժիշկը, և ոչ նրանից անհիմն վախեցող հարևանը, նրանցից ինչ-նչ պատճառներով ազատվել ցանկացող ազգականը, կամ նրան շատ սիրող ընկերը: Երբեմն նա կարող է վտանգ ընդհանրապես չներկայացնել հասարակության համար, բայց այնուամենայնիվ նրա մեկուսացումը բխի միմյայն իր շահերից:
    Վերջին խմբագրող՝ KiLa: 25.03.2010, 23:55:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեկան առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 16.03.2018, 15:46
  2. Ինչպե՞ս պետք է քաղաքացին պատրաստվի ընտրություններին
    Հեղինակ՝ Babik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.04.2012, 17:42
  3. Հոգեկան հիվանդներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 16.04.2010, 20:53
  4. Հոգեկան հիվանդ նկարիչներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 18.08.2008, 19:21
  5. Հոգեկան հիվանդները և ֆիլմերը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.03.2008, 14:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •