Էսոր ձեռքս ընկավ հին աշխարհի իմաստունների ասույթները ժողովրդավարության մասին:
1. Այն պետության մեջ է ժողովրդավարությունն ամուր, որտեղ վիրավորվողին դատ ու դատաստանի է ենթարկում ոչ միայն վիրավորվածը, այլև՝ չվիրավորվածը: ՍՈԼՈՆ :
2. Ժողովրդավարությունն ամենից ամուր այնտեղ է, որտեղ օրենքից սարսափում են ինչպես բռնապետից: ԲԻԱՆՏՈՍ:
3. Ժողովրդավարական երկիրն այն է,որտեղ չկան ո՛չ աղքատ քաղաքացիներ, ոչ անչափ հարուստներ: ԹԱԼԵՍ:
4.Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ լավագույնը փոխհատուցվում է առաքինությանը, վատթարը՝ արատին, իսկ մնացած բոլորը հավասարապես: ԱՆԱՔՍԱՐԻՍ:
5. Այն պետության մեջ է ժողովրդավարությունն ամուր, որտեղ ավելի շատ վախենում են հանդիմանությունից, քան օրենքից: ԿԼԵՈԴՈՐՈՍ
6. Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ վատ մարդիկ իրավունք չունեն կառավարելու, իսկ լավ մարդիկ՝ չկառավարելու: ՊԻՏՏԱԿՈՍ:
7. Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ օրենքներին ավելի շատ են լսում, հռետորներին ավելի քիչ: ՔԻԼՕՆ
Բայց մեր իրականությանը ոնց որ ոչ մեկը չի համապատասխանում :
Ի՞նչ ա ստացվում. կամ մեր հասարակությունը հասունացած չի ժողովրդավարության համար, կամ ժողովրդավարության մեր ընկալումը հակադարձ համեմատական ա հին աշխարհի իմաստունների պատկերացումներին: Դատե՛ք ինքներդ;