User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ժողովրդավարություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժողովրդավարություն

    Էսոր ձեռքս ընկավ հին աշխարհի իմաստունների ասույթները ժողովրդավարության մասին:
    1. Այն պետության մեջ է ժողովրդավարությունն ամուր, որտեղ վիրավորվողին դատ ու դատաստանի է ենթարկում ոչ միայն վիրավորվածը, այլև՝ չվիրավորվածը: ՍՈԼՈՆ :
    2. Ժողովրդավարությունն ամենից ամուր այնտեղ է, որտեղ օրենքից սարսափում են ինչպես բռնապետից: ԲԻԱՆՏՈՍ:
    3. Ժողովրդավարական երկիրն այն է,որտեղ չկան ո՛չ աղքատ քաղաքացիներ, ոչ անչափ հարուստներ: ԹԱԼԵՍ:
    4.Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ լավագույնը փոխհատուցվում է առաքինությանը, վատթարը՝ արատին, իսկ մնացած բոլորը հավասարապես: ԱՆԱՔՍԱՐԻՍ:
    5. Այն պետության մեջ է ժողովրդավարությունն ամուր, որտեղ ավելի շատ վախենում են հանդիմանությունից, քան օրենքից: ԿԼԵՈԴՈՐՈՍ
    6. Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ վատ մարդիկ իրավունք չունեն կառավարելու, իսկ լավ մարդիկ՝ չկառավարելու: ՊԻՏՏԱԿՈՍ:
    7. Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ օրենքներին ավելի շատ են լսում, հռետորներին ավելի քիչ: ՔԻԼՕՆ
    Բայց մեր իրականությանը ոնց որ ոչ մեկը չի համապատասխանում :
    Ի՞նչ ա ստացվում. կամ մեր հասարակությունը հասունացած չի ժողովրդավարության համար, կամ ժողովրդավարության մեր ընկալումը հակադարձ համեմատական ա հին աշխարհի իմաստունների պատկերացումներին: Դատե՛ք ինքներդ;

  2. #2
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդավարություն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    4.Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ լավագույնը փոխհատուցվում է առաքինությանը, վատթարը՝ արատին, իսկ մնացած բոլորը հավասարապես: ԱՆԱՔՍԱՐԻՍ:
    Մելիք ջան, այս մեկը լավ չհասկացա։ Կմեկնաբանե՞ս։

    Վեցերրորդն էլ դուրս չեկավ, ո՞նց կարելի է որոշել, ով է լավ մարդ, իսկ ով՝ վատ։

    Մնացածը լավ են ասված։

  3. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդավարություն

    4.Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ լավագույնը փոխհատուցվում է առաքինությանը, վատթարը՝ արատին, իսկ մնացած բոլորը հավասարապես: ԱՆԱՔՍԱՐԻՍ:
    Ես սա հասկանում եմ էսպես. ժողովրդավարական երկիր կարող է լինել էն երկիրը, որտեղ ամեն մարդ պարգևատրվում կամ պատժվում ըստ իր արժանիքների, այլ ոչ թե լկտիներն ու քծնողները պարգևների արժանանան, իսկ ճիշտն ասողի ու իր արդար քրտինքով ապրողի առաջ փակվեն բոլոր դռները:
    6. Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ վատ մարդիկ իրավունք չունեն կառավարելու, իսկ լավ մարդիկ՝ չկառավարելու: ՊԻՏՏԱԿՈՍ:
    Իսկ վատն ու լավը , ամեն դեպքում, ժողովրդավարական երկրում չպետք է որոշվի ընտրակաշառքով, ոնց որ մեզ մոտ. ով շատ կարտոֆիլ ու բենզին բաժանեց ընտրություններից առաջ, նա էլ լավն է:

  4. #4
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդավարություն

    2. Ժողովրդավարությունն ամենից ամուր այնտեղ է, որտեղ օրենքից սարսափում են ինչպես բռնապետից: ԲԻԱՆՏՈՍ:
    Էս մեկի հետ համաձայն չեմ: Օրենքից սարսափել պետք չի, ընդամենը հարգել ա պետք, թե չէ դուրս ա գալիս ժողովրդավարական երկրում օրենքը բռնապետ ա, իսկ բռնապետ կա, ուրեմն էդ երկիրը ժողովրդավար չի:

    Թալեսի հետ էլ համաձայն չեմ, Կամ էլ լրիվ ժողովրդավարության գաղափարը փոխվել ա: Ժողովրդավարությունը կապ չունի չափազանց հարուստ մարդկանց հետ, մարդիկ իրավունք ունեն լինելու հարուստ, աղքատ լինելու իրավունք էլ ունեն, դրանով ոչ մի ժողովրդավարական արժեք չի վոտնահարվում:
    Դե չէ Դավ ջան, ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում ա, ժողովրդավարության մասին պատկերացումներն էլ են փոխվում: Հին իմաստունները իրանց պատկերացրած ժողովրդավարության մասին էին խոսում, հիմա էլ կլինեն նոր իմաստուններ, որ հիմիկվա պատկերացրած ժողովրդավարության մասին կխոսեն էրկուսն էլ ճիշտ կլինեն ուղղակի իրենց ժամանակի մեջ:

  5. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդավարություն

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Էս մեկի հետ համաձայն չեմ: Օրենքից սարսափել պետք չի, ընդամենը հարգել ա պետք, թե չէ դուրս ա գալիս ժողովրդավարական երկրում օրենքը բռնապետ ա, իսկ բռնապետ կա, ուրեմն էդ երկիրը ժողովրդավար չի::
    Իսկ ինձ համար հարգելը օրենքի պարագայում նույն վախենալն է, ենթարկվելը:

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժողովրդավարություն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Իսկ ինձ համար հարգելը օրենքի պարագայում նույն վախենալն է, ենթարկվելը:
    Կարծում եմ, որ ենթարկվելը չպիտի օրենքը խախտելու դեպքում պատժից վախենալու պատճառով լինի։ Երբ մարդը ուղղակի վախենում է պատժից, ապա հաճախ սկսում է մտածել ոչ թե օրենքին ենթարկվելու, այլ այն շրջանցելով ուղղակի ինչ-որ կերպ պատժից խուսափելու մասին։ Բացի դրանից, ինչպես Մասսագետն արդեն նշեց, եթե կառավարումը վախի միջոցով է, ապա էլ ինչ ժողովրդավարության մասին է խոսքը։
    Ինձ թվում է, որ լավն էն է, որ ժողովուրդը օրենքներին ենթարկվի օրենքների ու դրանց ենթարկվելու անհրաժեշտությունը գիտակցելու պատճառով միայն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բալթյան <<ժողովրդավարություն>>
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.01.2007, 23:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •