Սերիալներ ժամանակ առ ժամանակ նայել եմ, բայց վերջին տարիներին՝ ավելի հազվադեպ։ Կոնկրետ «Թաքնված հույզերը» երևի մոտ մի տարի կամ ավելի առաջ, երբ «Շանթով» ցույց էին տալիս, նայել եմ, բայց կարող եմ ասել, որ ոչնչով չէր տարբերվում իմ դիտած մյուս սերիալներից։ Բոլոր սերիալներին էլ բնորոշ է խիստ խճճված, հուզառատ ու անկանխատեսելի զարգացումներով ու այդպիսով հետաքրքրաշարժ սյուժեն, ինչպես նաև հերոսների՝ երբեմն հունից հանող բթամտությունն ու գլխի ընկնելու ունակության բացակայությունը, որի հիման վրա էլ հենց զարգացվում ու երկարացվում է սյուժեն։ «Թաքնված հույզեր» սերիալն էլ ոչ մի առումով բացառություն չէ։
էդ առումով հետդ համաձայն եմ,մեջը լիքը նեռվատրյոպկա պահեր են լինում, բայց օբշի իմաստը հետաքրքիրա:
Էջանիշներ