Վրաստանի այս խորհրդարանական ընտրությունները բավականին հետաքրական ընտրություններ էին: Իսկ սա իրականությունից բավականին կտրված թեմա է, կներեք…
Ինչ վերաբերվում է ընտրություններին ջավախքցիների հնարավոր օպոզիցիոն դիրքորոշմանը… Ժողովուրդ ջան, մի քանի բան հաշվի առեք, որպիսի ձեր վերլուծությունը Անդռանիգ Միգռանյանի մակարդակի չլինի, էլի
Firstly, վրացական օպոզիցիան շատ ավելի շովինիստօրեն է տրամադրված, քան էս իշխող Սահակ&Co-ն: Օպոզիցիայից մի քանիսը բացահայտ խոսում են Հայոց Ցեզասպանության ԴԵՄ տիպիկ թուրքական փաստարկներով… Սահակին դրանցով փոխարինելու համար պայքարի մեջ մտնելու հիմքեր առանձնապես չկան:
Secondly (which is perhaps more important), հիշեք ինչով ավարտվեց անցած տարի “Միացյալ Ջավախքի” փորձը մասնակցելու Ախալքալաքի շրջանի տեղական խորհրդի ընտրություններին: Այդ փորձը ավարտվեց քաղաքամայր Երեւանում` “Միացյալ Ջավախքի” ղեկավար Վահագն Չախալյանի գլխին հասցված արմատուրի հարվածով, եւ նրան Հայաստանի Հանրապետությունից վտարմամբ…
http://javakhk.net/forum/index.php?showtopic=404&st=0
http://javakhk.net/forum/index.php?showtopic=446&st=0
1988-ին Արցախյան շարժումը շատ հեռու չէր գնա, եթե Զորիին կամ Վաչե Սարուխանյանին ձեռնաշղթաներով կապած հանձնեին Ադրբեջանին… Այսինքն քանի դեռ ՀՀ-ում Ջավախքը “քցող” ուժեր կան, ջավախքցիները առանձնապես ձեռքերի ազատություն չունեն:
Ջավախքցին առանց այն էլ մեծ դժվարությամբ է հոգում իր ընտանիքի մի կտոր հացը Ռուսաստանում ծանր աշխատանքով: Ձեռքի հետ առատօրեն կերակրում է Հայոց Հանրապետության փառապանծ մաքսավորներին, որոնք առանց քաշվելու կարող են երկու գլուխ պանիր բագաժնիկում բռնելու համար տուգանել խեղճուկրակ գյուղաացուն:Ջավախքցին կերակրում է նաեւ երեւանյան անձնագրային բյուրոների ազնվազարմ աշխատակիցներին, որոնք մի ՀՀ անձնագրի համար US$3000 են ուզում
(անձնագիրը ջավախքցուն պետք է Ռուսաստան աշխատանքի գնալու համար):
Սիրելի երեւանյան մասնակիցներ, նախքան ի փառս Հայրենյաց քաղաքական համարձակ քայլերի կոչելը, մի հատ ձեր տամոժնիկների ախորժակը monitoring արեք… ի փառս Հայրենյաց, իհարկե…![]()
Էջանիշներ