User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել

    ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԼՑՎԵԼ
    «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով Ջավախքում այսօր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետ կապված էական փոփոխություններ տեղի չեն ունենում. «Այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք ու բարձրաձայնել, այսօր նույն խորությամբ գոյություն ունեն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Շիրակ Թորոսյանը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պատգամավորը Ջավախքի հետ կապված մի առանձնահատկություն նշեց, դա Վրաստանի նախընտրական իրավիճակն է, որը, նրա խոսքերով, իր արտացոլումն է գտնում Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքում:

    Պարզաբանելով այդ առանձնահատկությունը, Շ. Թորոսյանն ասաց, որ խնդիրը Վրաստանի նոր ընդունած օրենքի մեջ է, որի համաձայն խորհրդարանի պատգամավորների թիվը, ի տարբերություն նախորդի (235 պատգամավոր), այժմ բաղկացած է լինելու 150-ից: Եվ հետևաբար պատգամավորների թվի կրճատման հանգամանքը թույլ չի տալիս, որ «այն մարդիկ, ովքեր իրապես շահագրգռված են ոչ միայն Ջավախքի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի կայունությամբ, այլ նաև մտահոգված ջավախքահայերի խնդիրների լուծման անհրաժեշտության կարևորությամբ և հայ-վրացական հարաբերությունների ապագայով» անցնեն Վրաստանի Ազգային ժողով: «Ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր որ մի ուժ չհամարձակվեց իր կողմից առաջադրել այդ թեկածուներին»,- ասաց բանախոսը:

    Նրա կարծիքով, վրացական խորհրդարան կընտրվեն հայազգի նվազագույնը` 2, իսկ առավելագույնը` 4 պատգամավոր: Բացի սրանից, «Ջավախք» հայրենակցական միության նախագահը իր խոսքում ադրադարձավ Ջավախքի և ջավախահայերի կյանքին առչվող մի քանի խնդիրների, մասնավորապես կարևորեց այն փաստը, որ «Վրաստանը հայաթափման քաղաքականություն է վարում»: «Վրացական տնտեսության մեջ կատարվող ներդրումները վրացահայերի վրա էական ազդեցություն չեն ունենում, Հայաստանի և Վրաստանի միջև ճանապարհատրանսպորտային կապն ահավոր վիճակում է»,- ասաց նա:

    Ըստ Թորոսյանի` Հայաստանից ժամանակ առ ժամանակ Ջավախքին տրամադրված օգնությունները շատ դժվարությամբ են տեղ հասնում, մաքսային կետերում բազմաթիվ խոչընդոտների են բախվում, որոնց լուծման անհրաժեշտությունը առաջնային պետք է լինի: Ամփոփելով բոլոր վերը նշված խնդիրների շուրջ իր դիտարկումները, պատգամավորն ասաց, որ ջավախահայերի նկատմամբ վրացական իշխանությունների վերաբերմունքը կարող է «բումերանգի էֆեկտ» ունենալ: «Ես վստահ եմ, որ այս ամենը կարող է շրջվել իրենց դեմ, ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել և եթե այդ խնդիրների լուծման ուղղությամբ լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա երեք հնարավոր տարբերակ կա»,- նշեց նա:

    Ըստ նրա` առաջին տարբերակը` Ջավախքը կամաց-կամաց կհայաթափվի և կվերածվի Նախիջևանի ճակատագրին, երկրորդը` Ջավախքը պոռթկումն է, երբ կարող է լցվել համբերության բաժակը և անկախ ամեն ինչից, ընդվզել ամենատարբեր ձևերով (Ղարաբաղի տարբերակը), և վերջինը` ամենաիդեալականը, երբ հայ և վրաց իշխանությունները փոխհամագործակցության միջոցով, գիտակցելով Ջավախքի կարևորությունը երկուստեք, փորձեն լուծել կուտակված հարցերը, և այդ ժամանակ Ջավախքը կդառնա հայ-վրացական հարաբերությունների ոչ թե վատթարացման, այլ ամրապնդման օղակ:
    http://www.panorama.am/am/politics/2008/05/13/torosyan/

    Ինչ եք կարծում Հայաստանում սկսված ազգային ազատագրական Շարժումը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի Ջավախահայերի ազգային ազատագրական պոռթկումների՞ն:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԼՑՎԵԼ

    Ինչ եք կարծում Հայաստանում սկսված ազգային ազատագրական Շարժումը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի Ջավախահայերի ազգային ազատագրական պոռթկումների՞ն:
    Հեսա, մի հատ Հայաստանում հաղթենք, կգնանք վրացի ագրեսորներից մեր հողերը հետ բերելու:

  3. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել

    Ինչ եք կարծում Հայաստանում սկսված ազգային ազատագրական Շարժումը ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերի Ջավախահայերի ազգային ազատագրական պոռթկումների՞ն:
    Նույնը, ինչ Արցախի հարցում 88 թվից. նկատի ունեմ գործնական քայլերի դիմելը, մենակ խոսալով չի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #4
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել

    Վերջը մյուս շաբաթվա Վրաստանում պառլամենտական ընտրություններում Ջավախահայությունը դեր կատարելու է թե, ոչ՞

    Վրացական ստրկակառավարությունը խեղճ վրացի ժողովրդի աչքերին այս օրերին այնքան թոզ է փչում Աբխազիայի ու Ռուսաստանի հետ ախմախ հնարովի դիմակայությունների հիման վրա, որ ոչ մեկ չի խոսում նման կարևոր իրադարձության մասին, ինչպիսիք նախընտրական պայքարն է վրաստանում։

    Իսկ պառլամենտական ընտրություներում ընդիմության հաղթանակը շատ հավանական է ու դրա հետևանքը կարող է լինել վրաստանում պառլամենտական պետության հաստատաման ու նախագահի պաշտոնի լուծարման որոշում։

    Եթե ջավախահայությունը ու վիրահայությունը չի պատրաստվում առիթից օգտվել ու պառլամենտում իր ներկայությունը մեծացնել, ապա համբերության բաժակների մասին խոսելն ավելորդ է, ուղղակի բոլորն կգաղթեն կպրծնի կգնա, քանի որ ստացվում է նրանք այդ երկրում ապրել ու այդ երկի իրադարձություններին մասնակից լինել չեն ցանկանում...

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պառլամենտական ընտրություներում ընդիմության հաղթանակը շատ հավանական է
    Խնդրում եմ մատնանշել աղբյուրները, որոնք թույլ են տալիս նման պնդումներ անել:

  6. #6
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել

    Քիչ մնաց դիմացեք տենանք ռսները վրացիքին ինչ են անում կարող ա մեզ էլ մի օգուտ լինի

  7. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախահայերի համբերության բաժակը կարող է լցվել

    Աղբյուրը ես ինքս եմ - ինչպես ասում էր իմ ընկերներից մեկը, կանխատեսումներս անհիմն են, բայց չգիտես ինչու հաճախ ճիշտ են դուրս գալիս։

    Ինչի հիման վրա եմ նման եզրահանգման եկել, ասեմ։

    Նախագահական ընտրությունների արդյունքները նայելիս պարզ է, որ զոռով 53 տոկոսի հասավ Սաակաշվիլին։

    Այսօրվա դրությամբ նրա կողմնակիցները կուսակցական ճակատով չեն գնալու ընտրությունների, առնվազն ինձ այդպիսի կուսակցություն, որին աջակցում է Սաակաշվիլին հայտնի չէ։

    Լինելու է առավելագույնս ամեն տեղամասում Սաակաշվիլու մարդը ընդդեմ մնացացի։

    Իսկ դա հանգեցնելու է նրան, որ շատ տեղեկրում մի քանի Սահակաշվիլու մարդիկ են հայտնվելու ու ոչ մեկն նրանցից չի հավաքելու շեֆի այդ տեղամասում ստացած ձայները։

    Այս չափանիշով էլ մեծ ՀԱՎԱՆԱԿՆՈՒԹՅԱՄԲ պնդում եմ, որ ԻՄ վերլուծությունների հիման վրա լինլու է Սաակաշվիլու անունից հանդես եկող թեկնածուների պարտություն։

    Եթե կա կուսակցական ՃԱԿԱՏ, որի աջակիցն է Սաակաշվիլին ու դա որպես քաղաքական ուժ մեկցի ավելի ԴԵՄՔ ունի Վրաստանում ու ոչ միայն մեկ մարդու Սաակաշվիլու կուսակցություն է կոչվում, ապա կարող է իմ եզրակացությունը սխալ լինի։

    Բայց առայժմ ես ավելի քան համոզված եմ, որ ընդիմությունը կարողանալու է իր ձայները հավաքել իսկ Սաակաշվիլի ԹԻՄ չունի ու դա շատ դժվար բան է լինելու կեղծումներ բոլոր ընտրատարածքներում կազմակերպել։

    Մեր ու ռուսների մոտ այդքան գոնէ հասկացել էին ՍՍն ու Պուտինը, որ քաղաքական մեխանիզմներն են գործում պառլամենտական ընտրությունների ժամանակ ու նրանք իրենց աւակլցություն պիտի ցույց տան արդեն ՀԱՅՏՆԻ կուսակցության ու դեմքերին և ոչ թե փորձեն իրենց մարդկանցից կուսակցություն ստեղծեն, որտեղ բացի իրենց անունից մնացածն անհայտ անձիք են։

    Մյուս շաբաթ կտեսնենք։

    Ընդհանրապես ասած ես թեմայում գրառումն ավելի շատ արել էի, որ ներկայացնեմ իմ տեսակետը այն մասին, որ այս ամբողջ թոհուբոհը, ռուսների հետ սարի վրացիների կռիվ կռիվը ամսի 21ից հետո վերջանալու է, երբ ընտրությունները վերջանան։
    Վերջին խմբագրող՝ voter: 16.05.2008, 19:32:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որտեղի՞ց կարող ենք գնել
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.02.2019, 22:15
  2. Մենակ ակումբցիները կարող են
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 200
    Վերջինը: 14.01.2014, 20:10
  3. Համբերության բաժակը լցված է:
    Հեղինակ՝ Marine-24, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 27.12.2009, 01:44
  4. օգնեք եթե կարող եք
    Հեղինակ՝ Lyonik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.11.2009, 23:31
  5. Դուք կարող եք օգնել...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2007, 12:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •