User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Վերջերս մեզ մոտ մի հաղորդում էին ցույց տալիս Աբիգեյլ և Բրիտանի երկվորյակ քույրերի մասին, որոնք ունեն մեկ մարմին: Երբ հայացքս պատահաբար ընկավ էկրանին /սովորաբար հեռուսացույց չեմ նայում/, քիչ էր մնում աչքերիս չհավատայի: Դժվար էր պատկերացնել, որ այդպիսի մարդիկ կան և ապրում են նորմալ կյանքով:
    Առաջին հայացքից ես ընկալեցի տեսածս` իբրև երկու գլխանի մարդ, սակայն սխալվում էի, քանի որ նրանք իրականում երկու տարբեր մարդիկ են են, և ընկալում են իրենց` որպես առանձին անհատականություներ:



    Աբին ու Բրիտանին ունեն առանձին անձնագրեր, վարորդական իրավունքի համար հանձնել են առանձին քննություններ, կրթական համակարգում գնահատվում են նույնպես առանձին: Նրանք երկու տարբեր մարդիկ են, որոնք ապրում են միևնույն մարմնի մեջ: Հետաքրքիրն այն է, որ նրանցից ամեն մեկը կառավարում է մարմնի մի կողմը` մեկը`աջ, մյուսը` ձախ, բայց տարօրնիակ կերպով ամեն շարժում հարմարեցնում է մյուս կողմի հետ:
    Որպես անհատականություններ` նրանք նույնպես տարբեր են: Ամեն մեկն ունի իր նախասիրությունները, իր խառնվածքը: Մեկն ուզում է դառնալ անասնաբույժ, մյուսը` նկարիչ, բայց երկուսն էլ սիորում են սպորտ, և տարբեր սպորտային խմբակների անդամներ են: Աղջիկներն ապրում են երջանիկ ու ներդաշնակ կյանքով, ունեն ընկերներ, սիրող ընտանիք, սովորական կյանք:
    Մտածում եմ` մարդիկ մի փոքր ֆիզիկական թերություն են ունենում, արդեն իսկ կոմպլեքսավորվում են, փակվում իրենք իրենց մեջ, իսկ այս քաջ աղջիկները ապրում են իրենց կյանքը գոհ ու երջանիկ: Կարծում եմ` նրանք իսկական ոգեշնչում կարող են լինել իրենց մարմնից դժգոհ բոլոր մարդկանց համար: Ու մեկ անգամ ևս զարմանում եմ, թե ինչքան տարբեր է կյանքը ու ինչքան հրաշալի, որ կարող է ապրեցնել անգամ ամենաանհավանական բնույթի էակներին, և այն էլ` ապրեցնել երջանիկ:

  2. #2
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Ահավորա....

  3. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավորա....
    Համաձայն եմ...


  4. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավորա....
    իսկ ես այդպես չեմ կարծում

  5. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Դե ես էլ էի շոկի մեջ ֆոտոները տեսնելով, բայց կարծում եմ, որ պիտի սովորենք ֆիզիկական թերություններ ունեցող մարդկանց ընկալել էնպես, ինչպես նրանց, ովքեր չունեն թերություններ: Աշխատում եմ մի կազմակերպությունում, որը շատ ջանք է ներդնում նման երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու հարցում: Բայց միևնույն է, մարմնովս սարսուռ է անցնում ամեն անգամ... երևի մի օր ստացվի հանգիստ նայել էդ երևույթին, չգիտեմ:

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    փշաքաղվեցի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Լուրջ եմ ասում, հալալ ա էս աղջիկների ծնողներին, որ կարողացել են այդպես անկոմպլեքս մեծացնել նրանց:

    Բայց որ նայում եմ սխեմատիկ նկարին, էնքան էլ տարբեր մարդիկ չեն. ունեն ընդհանուր վերջույթներ կամ եթե առանձին են, ուրեմն միոտանի-միձեռանի: Մեկ էլ ոնց հասկացա, մարսողության համակարգն է ընդհանուր: Էդ դեպքում եթե մեկը փչացած բան է ուտում, երկու՞սն են թունավորվում, թե՞ միայն մեկը: Միզապարկն էլ է ընդհանուր: Այսինքն, եթե մեկը շատ է խմում, ստիպված մյուսն էլ պետք է չիշիկ անի: Հետո հետաքրքիր է, թե արդյոք մեկի մասից մյուսի մոտ նյարդեր չեն գնում:

    Հ.Գ. Գրածներս ծաղրական բնույթ չունեն: Ուղղակի մասնագիտական վերլուծություն եմ անում:

  8. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ եմ ասում, հալալ ա էս աղջիկների ծնողներին, որ կարողացել են այդպես անկոմպլեքս մեծացնել նրանց:

    Բայց որ նայում եմ սխեմատիկ նկարին, էնքան էլ տարբեր մարդիկ չեն. ունեն ընդհանուր վերջույթներ կամ եթե առանձին են, ուրեմն միոտանի-միձեռանի: Մեկ էլ ոնց հասկացա, մարսողության համակարգն է ընդհանուր: Էդ դեպքում եթե մեկը փչացած բան է ուտում, երկու՞սն են թունավորվում, թե՞ միայն մեկը: Միզապարկն էլ է ընդհանուր: Այսինքն, եթե մեկը շատ է խմում, ստիպված մյուսն էլ պետք է չիշիկ անի: Հետո հետաքրքիր է, թե արդյոք մեկի մասից մյուսի մոտ նյարդեր չեն գնում:

    Հ.Գ. Գրածներս ծաղրական բնույթ չունեն: Ուղղակի մասնագիտական վերլուծություն եմ անում:
    Ստամոսքն առանձին է, բայց մարսողական համակարգի մնացած օրգանները ոնց-որ թե ընդհանուր են... Էդ դեպքո՞ւմ էլ մեկի կերածը կազդի մյուսի վրա:

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Ստամոսքն առանձին է, բայց մարսողական համակարգի մնացած օրգանները ոնց-որ թե ընդհանուր են... Էդ դեպքո՞ւմ էլ մեկի կերածը կազդի մյուսի վրա:
    Ինչ-որ չափով կազդի:
    Հետաքրքիր է, լյարդն էլ մեկը և աջում է: Ոնց հասկացա, մարմնի որոշակի մակարդակից ներքև ամեն ինչ ընդհանուր է: Այսինքն, ներարգանդային զարգացումը խանգարվել է մոտավորապես այն ժամանակ, երբ արդեն եղել է երկու՞ բլաստոմեր:

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Իսկապես և՛ զարմանալի է, և՛ շատ ուրախալի, որ նման մարդիկ, այդպիսի լուրջ ֆիզիկական արատ ունենալով հանդերձ, կարող են իրենց երջանիկ զգալ, հասարակության լիարժեք անդամ լինել ու ապրել նորմալ մարդկանց կյանքով։ Միայն թե դժվար է պատկերացնել, թե նման մարդիկ ինչպես են դասավորելու իրենց անձնական կյանքը... Այ այդտեղ երևի ավարտվում է լիարժեքության զգացողությունը...

    Ի դեպ, ես էլ տարիներ առաջ թերթում մի հոդված էի կարդացել նմանատիպ տղամարդ երկվորյակների մասին։ Էլի մեկ մարմին ունեին, երկու գլուխ, որոնք, համապատասխանաբար, առանձին անհատականություններ էին ներկայացնում։ Բայց, ի տարբերություն վերևում նկարագրված քույրերի, այս «գլուխները» պարզապես տանել չէին կարողանում միմյանց... Բանն այն էր, որ նրանք երկուսն էլ սիրահարվել էին իրենց խնամող բուժքրոջը, ու թեև վերջինս գլուխներից ոչ մեկի նկատմամբ էլ փոխադարձ համակրանք չէր տածում, նրանք այդ հողի վրա մրցակիցներ էին դարձել, հակակրանքով լցվել միմյանց նկատմամբ և անընդհատ կռվում էին... Դե, պարզ է, կռիվը դժվար թե ֆիզիկականի վերածվեր՝ հաշվի առնելով, որ նրանց մարմինը, վերջիվերջո, ընդհանուր էր...

    Բա, փաստորեն, այսպիսի ծանր դեպքեր էլ են լինում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Одна Голова хорошо две еще лучше...

    Բայց Լուրջ ահավորա
    բայց երկուսն էլ սիորում են սպորտ, և տարբեր սպորտային խմբակների անդամներ են:
    Սպանեք էլ էս պահը չեմ պատկերացնի ...
    Loading your personal settings....

  12. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Одна Голова хорошо две еще лучше...

    Բայց Լուրջ ահավորա

    Սպանեք էլ էս պահը չեմ պատկերացնի ...
    Տարբեր ասելով` նկատի չունեի, թե մեկը մի սպորտի է գնում, մյուսը` ուրիշ, այլ նկատի ունեի` երկուսն էլ մի քանի տարբեր սպորտերով են զբաղվում: Աչքովս եմ տեսել: Բասկետբոլ են խաղում, թենիս, հեծանիվ են քշում...

  13. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    Ահավորա..., բայց իհարկե եթե իրենք իրենց երջանիկ են զգում, թող զգան և ապրեն կյանքով ու շփվեն:
    Բայց մի բան չհասկացա. այսինքն ո՞նց կարող են տարբեր մասնագիտություններ ունենալ:

  14. #14
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիամական երկվորյակներ. անհավանականն իրականություն է

    էս պատմությունը պետք է մեր մանկատների ու գիշերօթիկների երեխեքի ծնողներին պատմել, որ երեխայի՝ փոքր ֆիզիկական կամ մտավոր խնդիր ունենալու դեպքում միանգամից դիմում են ծայրահեղ քայլերի
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ալտերնատիվ իրականություն
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.02.2017, 22:56
  2. Քուրդստան, իրականություն, թե՞ հեքիաթ
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 11.01.2013, 14:27
  3. Իրականություն թե պրովոկացիա
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.12.2010, 21:24
  4. Երազից իրականություն
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.03.2008, 13:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •