Վերջերս մեզ մոտ մի հաղորդում էին ցույց տալիս Աբիգեյլ և Բրիտանի երկվորյակ քույրերի մասին, որոնք ունեն մեկ մարմին: Երբ հայացքս պատահաբար ընկավ էկրանին /սովորաբար հեռուսացույց չեմ նայում/, քիչ էր մնում աչքերիս չհավատայի: Դժվար էր պատկերացնել, որ այդպիսի մարդիկ կան և ապրում են նորմալ կյանքով:
Առաջին հայացքից ես ընկալեցի տեսածս` իբրև երկու գլխանի մարդ, սակայն սխալվում էի, քանի որ նրանք իրականում երկու տարբեր մարդիկ են են, և ընկալում են իրենց` որպես առանձին անհատականություներ:
![]()
![]()
![]()
![]()
![]()
Աբին ու Բրիտանին ունեն առանձին անձնագրեր, վարորդական իրավունքի համար հանձնել են առանձին քննություններ, կրթական համակարգում գնահատվում են նույնպես առանձին: Նրանք երկու տարբեր մարդիկ են, որոնք ապրում են միևնույն մարմնի մեջ: Հետաքրքիրն այն է, որ նրանցից ամեն մեկը կառավարում է մարմնի մի կողմը` մեկը`աջ, մյուսը` ձախ, բայց տարօրնիակ կերպով ամեն շարժում հարմարեցնում է մյուս կողմի հետ:
Որպես անհատականություններ` նրանք նույնպես տարբեր են: Ամեն մեկն ունի իր նախասիրությունները, իր խառնվածքը: Մեկն ուզում է դառնալ անասնաբույժ, մյուսը` նկարիչ, բայց երկուսն էլ սիորում են սպորտ, և տարբեր սպորտային խմբակների անդամներ են: Աղջիկներն ապրում են երջանիկ ու ներդաշնակ կյանքով, ունեն ընկերներ, սիրող ընտանիք, սովորական կյանք:
Մտածում եմ` մարդիկ մի փոքր ֆիզիկական թերություն են ունենում, արդեն իսկ կոմպլեքսավորվում են, փակվում իրենք իրենց մեջ, իսկ այս քաջ աղջիկները ապրում են իրենց կյանքը գոհ ու երջանիկ: Կարծում եմ` նրանք իսկական ոգեշնչում կարող են լինել իրենց մարմնից դժգոհ բոլոր մարդկանց համար: Ու մեկ անգամ ևս զարմանում եմ, թե ինչքան տարբեր է կյանքը ու ինչքան հրաշալի, որ կարող է ապրեցնել անգամ ամենաանհավանական բնույթի էակներին, և այն էլ` ապրեցնել երջանիկ:


Մեջբերել

Այ այդտեղ երևի ավարտվում է լիարժեքության զգացողությունը...
Բանն այն էր, որ նրանք երկուսն էլ սիրահարվել էին իրենց խնամող բուժքրոջը, ու թեև վերջինս գլուխներից ոչ մեկի նկատմամբ էլ փոխադարձ համակրանք չէր տածում, նրանք այդ հողի վրա մրցակիցներ էին դարձել, հակակրանքով լցվել միմյանց նկատմամբ և անընդհատ կռվում էին... Դե, պարզ է, կռիվը դժվար թե ֆիզիկականի վերածվեր՝ հաշվի առնելով, որ նրանց մարմինը, վերջիվերջո, ընդհանուր էր...


Էջանիշներ