Հանդիպումներին ժամանակ առ ժամանակ խաղում ենք տարբեր խաղեր: Դրանցից մեկը անանուն մի խաղ է, որի էությունը կայանում է հետևյալում.
Սեղանի շուրջ՝ փակ շրջան կազմած նստած ենք և ամեն մեկը ունի թուղթ ու գրիչ: Բոլորը գրում են «Ո՞վ» հարցի պատասխանը, այնպես, որ ոչ ոք չտեսնի, ծալում են այդ մասը ու փոխանցում ժամացույցի սլաքով կողքի նստածին: Հաջորդը գրում է «Ո՞ւմ հետ» հարցի պատասխանը և ծալելով փոխանցում հաջորդին: Այսպես մինչև վերջին հարցը: Հարցերի հերթականությունը այսպիսին է.
1. Ո՞վ
2. Ո՞ւմ հետ
3. Ե՞րբ
4. Որտե՞ղ
5. Ի՞նչ էին անում
6. Ո՞վ եկավ
7. Ի՞նչ ասաց
Դրանցից լավագույնները այստեղ կգրենք
Էջանիշներ