Էս թեման թարմացնելու ժամանակը չի՞
Մի առաջարկ ունեմ: Բերեք մոդերատորներին և էս գործից հասկացող մարդկանց խնդրենք, որ ինտերենտով նմանատիպ մի "խաղ" գրեն: Մինչև խաղը, պայմանավորվում ենք կոնկրետ ժամը: Հենց էդ ժամին էլ նստում ենք, ու սկսում էդ 7 հարցին պատասխանել: Ծրագիրը թող աշխատի հետևյալ կերպ
Ենթադրենք խաղացողներն են A1, A2... A12: Ենթադրենք A1.1, A1.2,..., A1.7-ը A1 մասնակցի տված պատասխաններն են, A2.1, A2.2,..., A2.7-ը A2 մասնակցի տված պատասխաններն են և այլն:
Վերջում ծրագիրը պատասխանները պետք է իրար հետևեից այսպես շարի
A1.1, A2.2, A3.3,...,A7.7 հետո
A2.1, A3.2, A4.3,...,A8.7 հետո
A3.1, A4.2, A5.3,...,A9.7
....................
այդպես մինչև
A6.1, A7.2, A8.3,...,A12.7
Որից հետո
A7.1, A8.2, A9.3,...,A1.7
Կարճ ասած, ավել լավա նախագիծը սխեմայի տեսքով տեղադրեմ ստեղ
Untitled.png
Հ.Գ. Պարզ լինելու համար ասեմ, սկսեք գույները "կարդալ" A1.1, A2.2... -ից սկսած, և A7.1-ից սկսած ավելի ուշադիր եղեք:
Փորձեք խնդիրը գրել n մասնակցի համար:
Հուսով եմ, որ մի օր ակումբում նմանատիպ խաղ կլինի![]()
Էջանիշներ