Առաջին փորձով մերժվել եմ մի աղջկանից, բայց հիմա ավելի թեթև ու հանգիստ եմ ինձ զգում, քան էս մի 2 շաբաթ ա, չնայած իրա նկատմամբ ոչ մի զգացմունք չի փոխվել:
Ինչ ա հետս կատարվում?
Մենակ լուրջ էլի
Առաջին փորձով մերժվել եմ մի աղջկանից, բայց հիմա ավելի թեթև ու հանգիստ եմ ինձ զգում, քան էս մի 2 շաբաթ ա, չնայած իրա նկատմամբ ոչ մի զգացմունք չի փոխվել:
Ինչ ա հետս կատարվում?
Մենակ լուրջ էլի
Դե նեղանալ չկա
Ստորագրությունիցդա Մի տեսակ ինքդ քեզնից ուր ես փախնում չեմ հասկանում։ Սիրահարվել ես սիրահարվի, դրա մեջ վատ բան չկա։ Մերժվել ես ու դրանից լավ ես զգում, թթի արաղ խմի Չես ուզում պայքարես երջանիկ լինելու համար, տարօրինակա Բայց մի բան հաստատա, դու սիրված լինելու պակաս ունես, այն էլ շատ խիստ
Հ.Գ. Դե էս իմ լուրջ ու անձնական կարծիքն էր, չնեղանաս
Երևի անընդհատ մտածում էիր՝ "կմերժվե՞մ թե՞ չէ...ի՞նչ ասեմ...կմերժվե՞մ թե՞ չէ...ի՞նչ ասեմ...կմերժվե՞մ թե՞ չէ...ի՞նչ ասեմ...", հիմա էլ կարող ես հանգիստ շարունակել սիրել:
Թեկուզ եթե սխալվում եմ, այդպիսի օրինակները բազմաթիվ են շուրջը:
Մարդիկ ծանր են զգում՝ տանջվում են ոչ թե սիրելուց այլ մտածելուց Կողմնակի բաների մասին:
Tauru՛s, հաջողություն եմ մաղթում:
Տղամարդ ես դառնում…
Վարպետը, քարակտորից բեկոր-բեկոր պոկելով, քանդակում է …
Իսկ զգացմունքների չփոխվելն էլ ասում է, որ լավ քանդակ է լինելու: Պինդ կաց…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Միգուցե մերժված ես,որ հանգիստ ես: Տուպիկի մեջ չես: Հըլը հարաբերությունների նույն մակարդակում ես, դեռ գիտես ինչ կարելի է անել:Իսկ որ մերժված չլինեիր ,էդ դեպքում` արդեն նոր մակարդակ, գլուխտ խառը, չգիտես ինչ անես, կամ որ անես ճիշտ կլինի:
Չգիտես խուճապի մատնվես թե ուրախանաս:
Կարողա դու պատրաստ չես չմերժված լինելուն, դրա համար էլ հանգիստ ես:
Լավ չի, որ հիմա մերժված ես?
Թեթև էս զգում քեզ,որովհետև աղջկան բացել էս քո սիրտը ու զգացմունքներտ արտահայտել իրեն:Սիրո զգացմունքտ իրա նկատմամբ կարա երկար մնա 1 կամ ավելի տարի իմ փորձից եմ ասում:Ետ նորմալա երևի … ,ամիսներ կանցնեն ուրիշ աղջիկների կհավանես կամ կսիրահարվես,բայց իրան չես մոռանա` կհիշես,հույս ունենալով որ ապագայում միասին կլինեք,նա կհամաձայնվի …
hamamit em
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը։ Մասնավորապես ֆորումում լատիներեն տառերով հայերեն գրելն արգելվում է։
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ ունեք, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.05.2008, 00:59:
Դե մինչև էդ մտածում էիր ինչ ասես, ոնց ասես, բա ինչ կասի, իսկ հիմա գիտես, որ էս պահի համար քեզանից հասանելիքը արել ես, չնայած դեռ անելիք կա:
Համ էլ դու կիմանաս, ինչ ես մեզ հարցնում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ