User Tag List

Էջ 75 75-ից ԱռաջինԱռաջին ... 25657172737475
Ցույց են տրվում 1,111 համարից մինչև 1,117 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #1111
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանզի Ծլնգը սիրո խոստովանություն է ուզում, սիրո խոստովանություն էլ կստանա։

    Վերևի անձնավորությանը շատ եմ սիրում, թեև միշտ չի որ էդպես է եղել։ Արդեն չեմ էլ հիշում թե ինչու, բայց Ծլնգը որ նոր էր, չէի սիրում իրեն։ Հետո՝ նեյտրալ վերաբերմունք ունեի, իսկ մի քիչ շփվելուց հետո սկսեցի շատ սիրել։ Ծլնգը մարդկանց մեջ իմ ամենասիրելի հատկություններից մեկը (եթե ոչ ամենասիրելին) ունի․ ինքը ռացիոնալ ա, հետևաբար՝ անկախ տվյալ թեմայի վերաբերյալ կարծիքների համընկնումից կամ բախումից, իր հետ կարելի ա հանգիստ, տրամաբանական ու փաստարկված քննարկում անել։ Ու ի տարբերություն շատերի, ես իր երկար գրառումները (որոնք բավականին պակասել են) հիմնականում մեծ հետաքրքրությամբ եմ կարդում, որովհետև գրառումները հիմնավոր են ու հետաքրքիր։

    Չգիտեմ՝ Ծլնգին ասել եմ, թե ոչ, բայց կյանքիս ամենակրիտիկական շրջանում իր հետ խոսակցություններն ու իր խորհուրդներն ինձ անասելի շատ են օգնել, թե՛ կրիտիկական վիճակից դուրս գալու, թե՛ ինքս ինձ ավելի լավ հասկանալու, թե՛ հետագայում կյանքիս տվյալ ոլորտը կառուցելու համար։ Ծլնգն էն ավագ ընկերն ա, ում ռացիոնալությանն ու ադեկվատությանը (լավ իմաստով ա էս բառը ) միշտ կարելի ա վստահել։ Միևնույն ժամանակ, իր հետ կարելի ա քննարկել քաղաքականությունից մինչև մաթեմատիկա, կենսաբանական համակարգերից մինչև պոեզիա ու ընդհանրապես չձանձրանալ։

    Հուսով եմ՝ մի օր բախտ կվիճակվի Ծլնգի հետ ծանոթանալու ու առերես լիքը-լիքը խոսելու։ Արդեն ոչ այնքան լաչառ հեռախոս, քեզ շատ եմ սիրում։


  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.10.2019), LisBeth (01.10.2019), Smokie (01.10.2019), Ծլնգ (30.09.2019)

  3. #1112
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտել եմ Ռուբիի գրառումները: Էսպիսի` լավ առումով ցնդած, ուրիշ աշխարհից եկող երևակայությամբ ինչքան շատ երեխեք տեսնեմ, էդքան ավելի ու ավելի կհավատամ նոր սերունդի հանճարեղությանն ու տաղանդին:
    Բացի երևակայությունից ու ստեղծագործական տաղանդից` Ռուբին նաև ունի շատ սուր ու ուժեղ հումորի զգացում: Էդ էլ եմ շատ կարոտել: Էդ իրա մոտ անսպառ ա ու գերազանց: Իրա գրառումները ու ստեղծագործությունները կարդալուց հետո չես կարող առանց ժպիտի վիրտուալ աշխարհից վերադառնալ իրական:

    Վերջին առումով բացառություններ լինում են, եթե Ռուբին բարկացած ա: Երբ բացում ա իր բողոքի գիրքը էդ ժամանակ հաստատ չես ծիծաղի: Էդ ոնց որ իրա երկրորդ կողմը լինի: Էն որ ժամանակին իր օրագրում երկու Ռուբիների զրույցներն էր ներկայացնում չէ՞, այ սա ա երևի երկրորդ Ռուբին` գուցե ավելի ռեալիստը: Գուցեև հակառա՞կը, առաջինն ա ռեալիստ: Էս հարցի պատասխանը մենակ Ռուբին կարա տա: Բայց հաստատ չես կարող ասել, որ իր բողոքն ու դժգոհությունը տեղին չի: Չես կարող չհամաձայնվել իր հետ` կարդալով գրառումը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #1113
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոքին կարծիք եմ պարտք։ Ինձ թվում ա ինքը նախորդ կյանքում երաժշտություն ա եղել, որ էս կյանքում մարմնավորվել ա։ Իր միամիտ բարիությունը զինաթափող ա, բայց երբեմն կարողանում ա մի ուժեղ նոտայի վրա կանգնել, ի հեճուկս ամեն ինչի կամքի ուժ գտնել ու ինչ էլ լինի առաջ գնալ։ Իր էս հատկանիշը հարգում եմ։ Սմոքը շատ, աննկարագրելի շատ մարդկային ու բարի կերպար ա, բայց ես մտովի երևակայում եմ, թե իր բոբո վիճակներն ինչքան սարսափելի կրող են լինել։ Սմոքը մեկ էլ սիրում ա ներվ ուտել, դրա համար հաճախ երբ լուրջ էլ ա լինում, ես տակը ջրիկություն եմ որոնում, մեղավոր եմ։ Սմոք, քո գժուկությունը սիրում եմ։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (16.10.2019)

  6. #1114
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ալֆան հետաքրքիր կերպար ա: Ես շատ գաղափար չունեմ թե ինչով ա զբաղվում, դրա համար որ մի անգամ իմացա ակտիվիստ ա եղել՝ շշմել էի: Ինչքանով հասկացել եմ, բարի ա շատ, հետաքրքիր մտքեր ու ներքին ունի: Երևի դժվարություններ ունի, որովհետև մեկ մեկ հուսահատ նոտաներ եմ նկատել, բայց հաստատ ուժեղ ա որ անցնի դրանք: Տեսել եմ որ արձակով ա զբաղվում, տեսել եմ որ հողի հետ ա աշխատում: Երկուսն էլ նենց գործեր են որ մարդու մեջ փիլիսոփայությունն են զարգացնում: Ալֆայի մեջ սիրում եմ էն, որ իմ նման սպասում ա, թե նրանք երբ են գալու )))

    Վարդ ջան սրանք իմ տպավորություններն են, կներես, եթե ինչ - որ բաներ բորշել եմ

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.08.2020), Smokie (05.08.2020), Աթեիստ (31.07.2020), Ծլնգ (30.07.2020)

  8. #1115
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆան հետաքրքիր կերպար ա: Ես շատ գաղափար չունեմ թե ինչով ա զբաղվում, դրա համար որ մի անգամ իմացա ակտիվիստ ա եղել՝ շշմել էի: Ինչքանով հասկացել եմ, բարի ա շատ, հետաքրքիր մտքեր ու ներքին ունի: Երևի դժվարություններ ունի, որովհետև մեկ մեկ հուսահատ նոտաներ եմ նկատել, բայց հաստատ ուժեղ ա որ անցնի դրանք: Տեսել եմ որ արձակով ա զբաղվում, տեսել եմ որ հողի հետ ա աշխատում: Երկուսն էլ նենց գործեր են որ մարդու մեջ փիլիսոփայությունն են զարգացնում: Ալֆայի մեջ սիրում եմ էն, որ իմ նման սպասում ա, թե նրանք երբ են գալու )))

    Վարդ ջան սրանք իմ տպավորություններն են, կներես, եթե ինչ - որ բաներ բորշել եմ
    Եթե անկեղծ, Հարդից ամենաշատը տպավորվելա էն դիմակի պատմությունը ու դե գիտեք, ես անկեղծ մարդ եմ ու կարծում եմ, որ Հարդը լավ ձեռագիր չունի, իսկ դրանից զատ հավես դեմոա երևում, արժեր մի երկու բաժակ գարեջուր խմել, զուտ էլ ոնց որ հանդիպում չենք կազմակերպում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (01.08.2020)

  10. #1116
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Անկեծ՝ տակ անկեղծ

    Յոհաննեսին ավելի շատ նախկինում եմ ստեղ հանդիպել ու հիմնականում նյարդերիս ազդում էին իրա գրառումները: Ուղղակի չէի հասկանում նման ակտիվության իմաստը: Հիշում եմ, մի անգամ անգամ բացասական վարկանիշ եմ տվել անտեղի, անտաշ անկեղծության համար, որտեղ մի ակումբցի կարար շատ նեղվեր (չէ, դիմակի հետ կապ չուներ): Դե հետո էլ դիմակի պատմությունն էր ու չէի հասկանում, էս տղեն ինչի համար ա սենց դատափետում, ի՞նչ մեղք եմ գործել իրա հանդեպ

    Դրանից հետո ավելի քիչ եմ հանդիպում Յոհաննեսի գրառումներին, բայց հետաքրքիրն էն ա, որ էլ չի ազդում նյարդերիս: Ինչ - որ բան ա փոխվել իրա մեջ, կամ իրա ակումբային պահվածքում: Քանի որ ես էլ եմ ինչ - որ առումով վերադարձել ակումբ, երևի էլի կհանդիպենք ու ավելի լավ կհասկանամ ներկայիս Յոհաննեսին: Մի բան պարզ ա. հաստատ լավ անձնավորություն ա, որ շփվենք կարող ա նաև ընկերանանք, ինչ կա որ )))

  11. #1117
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խելոք մարդ ա Հարդը: Ու լավ հիշողություն ունի:
    Ինքը իրա կյանքի տերն ա ու կարա վերջինիս առաջնորդի իր ուզածով: Եթե իրան պետք եղավ` մի կարևոր բան կփոխի իր կյանքում ու կշարժվի այլ ուղղությամբ` նորությամբ: Ու էդտեղ է'լ հաջողության կհասնի: Համարձակ ա ու պատասխանատու: Աշխատասեր:
    Թվում ա` թե իրան ավելի շատ տեսել եմ, որպես լուրջ տղայի, բայց չէ` ավելի շատ էդպես պատկերացրել եմ: Լուրջ պահերի վրա եմ շատ խորացել, բայց որ միիի քիչ հիշողությանս զոռ տամ` հումորի չափաբաժին կգտնեմ:

    Ես քեզնից շատ բան ունեմ սովորելու եղբայր: Հուսամ կհանդիպենք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (07.05.2021)

Էջ 75 75-ից ԱռաջինԱռաջին ... 25657172737475

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •