User Tag List

Էջ 1 75-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ վերևի մարդը

    Տվյալ թեմայի իմաստը ձեր վերևի մարդու մասին ձեր կարծիքը, վերաբերմունքը կամ տպավորությունն արտահայտելն է։ Տվյալներ, փաստեր (հավաստի թե անհավաստի) արձանագրող կամ ավելի վատ՝ միայն սեփական անձի մասին կարծիք լսելու նպատակով ձևի համար արված ու այդպիսով ինֆորմացիա չպարունակող գրառումներն այս թեմայում տեղ չունեն և ջնջվելու են։

    Ջնջման ենթակա գրառումների օրինակներ (մոդելներ).

    Իմ վերևի մարդուն դեռ չեմ ճանաչում։ (Է, չես ճանաչում, գրառում մի արա, ո՞վ է ստիպում)։
    Իմ վերևի մարդը տնտեսագետ/ծրագրավորող/բժիշկ... է (չոր ու ցամաք փաստ)
    Իմ վերևի մարդն իմ եղբայրն (քույրն, ընկեր(ուհի)ն և այլն) է։
    Իմ վերևի մարդը չի ուզում/ուզում է (չգիտեմ ինչ) անել։
    Իմ վերևի մարդը (չ)գիտի, որ ...
    Իմ վերևի մարդն այսօր ինձ ասեց, որ...
    Իմ վերևի մարդը (չգիտեմ ինչ) արեց։


    Հ. Գ. Քանի որ նախորդ թեմայում վերջինը Kita–ի գրառումն էր, բայց թեման փակեցի, խնդրում եմ իմ մասին գրելու փոխարեն կարծիք գրել Kita–ի մասին։

    Հավելում. վերևինի մասին գրելու համար թեմայում նախօրոք «տեղ զբաղեցնելը», որպեսզի հանկարծ ուրիշն այդ ընթացքում հանկարծ չգրի, արգելվում է։ Ով հասցնում է, նա էլ գրում է։ «Տեղ պահելու» հնարք պարունակող գրառումները կջնջվեն, հեղինակները նկատողություն կստանան։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.10.2013, 23:28:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Կիտան այն ակումբցիներից է, որի բացակայությունը նկատում եմ հանդիպման ժամանակ
    Կիտան այն ակումբցիներից է, որին կարող եմ ժամանակ առ ժամանակ կարոտել:

  3. #3
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բյուրին չգիտես ինչու Ակումցիները սկսել են չսիրել, իսկ ես ինչպես միշտ չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար թե սիրեմ!
    բայց որ էս աղջիկը ունի կայֆավատ լինելու յուրահտուկ ունակություն էտ փաստ ա:
    Մեկ էլ Բյուրը ցույց ատալիս որ թքաց ունի քո վրա, հա հա, հենց քո վրա, բայց իրականում ինքը բոլորիս էլ սիրում ա

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Taurus
    Մարդ որը նկարի մեջ հավանաբար շախմատ է խաղում:
    Ու ոչ միայն նկարի մեջ:
    Սակայն երևում է, որ շուշուտ հաղթում է: Ինչի՞ց, որովհետև պարտվել հեչ չի սիրում:

    Մինչև գրեցի պրծա, շախմատով մարդն էլ կորավ :

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Եվս մեկ խորհրդավոր անդամ, որի մասին (գրեթե) ոչինչ չգիտեմ: Մի ժամանակ անձնագրում գրված էր, թե 23 տարեկան է: Մեկ նման է իր տարիքին, մեկ շատ ավելի մեծ ձյաձյայի տպավորություն է թողնում: Մեկ թվում է, թե փողոցով քայլող սովորական երևանցի է, մեկ էլ, թե հայտնի հայերից մեկն է ծպտված մտնում ակումբ:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բյուրակն
    Ապագա մեծ արվեստագետի փխրուն հոգի, ամուր փաթաթված, շղարշված…
    Ուժգնորեն թակելով կաղապարող պատերը, …
    Հա, ամենակարևորը
    Արևաշող, կենդանի ժպիտ:

  7. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բացառիկ հնարավորություն ա, օգտվեմ: Քո մեջ առաջինը որ նկատել եմ, անկայունությունն է: Չէ, մի մտածի, որ դա որպես վատ եմ ասում: Դու միշտ կա՛մ մի ծայրահեղությունում ես, կա՛մ մյուսում: Ցանկացած հարցի շուրջ մոտեցումդ այդպիսին է: Չգիտեմ, ծայրահեղությունը ցանկացած բանում չեմ ընդունում, բայց դա եթե ֆանատիզմի չի հասնում, ուրեմն շատ ուժեղ մարդու հատկություն է: Իդեալական ակումբցի թեմայում մոռացել եմ ավելացնել քո տրամաբանությունը, մտքերիդ մեջ միշտ տրամաբանական ու հետևանքային կապերի խիստ առկայությունը: Զարգացվածությամբ էլ լիքը-լիքը մարդիկ կարող են քեզնից շատ բաներ սովորել: Ըստ գրառումների, պետք է որ բնագիտական կամ փիլիսոփայական ինչ-որ մասնագիտություն ունենաս: Նույնիսկ անունդ չգիտեմ, բայց զգում եմ, դու մեզ նման ես, մեկն ես այն ոչ շատ մարդկանցից, որոնց հետ սեղան նստած ժամանակ հանգիստ խղճով կկարողանամ ասել.
    Կենացդ, ախպերս...
    Лучше Гор могут быть только Горы.

  8. #8
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ուրվականին միայն վիրտուալ գիտեմ, այսինքն գրառումներով, որոնք հենց սկզբից էլ աչքի ընկան իրենց գրագիտությամբ, խորիմաստությամբ ու համով հումորով: Ճշտախոս տղա է, մտածածը՝ ուղիղ ասող: Մեկ մեկ այնպիսի մանրուքներ կնկատի...կմնաս զարմացած կարծում եմ լավ ընկեր է, խորհրդատու, մարդկանց ճանաչելու հոտառություն ունի: Իմ սիրած ակումբցիներից է:

  9. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մանոնն առաջին ակումբցին է, ում հետ սկսել եմ շփվել ակումբից դուրս` այլ վիրտուալ տարածքներում: Հոյակապ անձնավորություն է, մեղմ ու զգացմունքային մարդ: Մի քիչ դժվարանում է լիարժեք կերպով գտնել իրեն այս կյանքում, բայց իմ կարծիքով, իրականում ինքն իրեն գտել է, մնում է միայն կարողանալ տեսնել դա:
    Ակումբում ինքը բավականին տարբերվում է իր խելացի ու հետաքրքիր գրառումներով: Իսկ նկարներն ուղղակի վեր են հիացմունքից` հաշվի առնելով այն փաստը, որ չունի որևէ նկարչական կրթություն: Շատ սիրում եմ Մանոնին: Երբեմն անհետանում է ակումբից, ու ես մի քիչ անհանգստանում եմ, բայց լավ է, որ ամեն անգամ էլ հետ է վերադառնում:

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Էս ո՜վ է հայտնվել իմ վերևում… Ռիփը՝ հազար տարվա հարևանս: Ո՜նց եմ սիրում նրան: Ո՜նց եմ ափսոսում, որ չնայած կյանքիս երկար ու ձիգ տարիների մեծ մասն այս տանն եմ անցկացրել, նրան չեմ ճանաչել:
    Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը շուռ գա, բայց իմանամ, որ Ռիփը Ակումբում է, ես կշարունակեմ մտնել: Ի՜նչ հաճույքով եմ կարդում նրա պատմվածքները: Ուժեղ հումոր ունի, խոսքը սուր է:
    Է՜հ, չեմ կարող Այվիի մասին ասել էն ամենը, ինչ զգում ու մտածում եմ: Մի խոսքով, եթե նրա նման մարդիկ շատ լինեին, ես ավելի լավը կլինեի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Diana99 (13.06.2013)

  12. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բյուրակն... նրա մասին էնքան են գրել, որ ինձ էլ երևի բան չի մնացել գրելու: Այդ իսկ պատճառով խնդրում եմ թույլ տալ գրել նրա հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի մասին: Բյուրին մի ժամանակ շատ էի սիրում, իրոք, շատ-շատ: Նեղվում ու տխրում էի իր հետ միասին, ուրախանում, երբ ինքն էլ էր ուրախ լինում: Անկեղծորեն հավատում էի, որ իր ընկերների ցանկում էի, ու միգուցե մի ժամանակ հենց էդպես էր որ կար: Բայց հետո ամեն ինչ փոխվեց: Ես փոխվեցի երևի: Երևի Բյուրն իրոք շատ բարդ մարդ է, ես իրեն "մարսել" չկարողացա: Հիմա մենք հանդիպում ենք ժամանակ առ ժամանակ, որպես մարդիկ, ովքեր գուցե ունեն նույն հետաքրքրությունները, կարևորն այն է, որ իր հետ մնում եմ անկեղծ, ու հենց հիմա էլ շատ անկեղծորեն եմ գրում իր մասին, չնայած հեշտ չի: Բյուր, գիտես, ես էնքան հեռու էի քեզնից էն քո ասած հաղորդագրությունը ստանալուց, ես չկարողացա, իմ ուժերը չհերիքեցին:
    Մնում եմ քեզնից հեռու մարդ, ով սրտանց մաղթում է, որ քո կյանքն էնպես դասավորվի, որ դու քո ասած՝ ավելի լավը լինես...

  13. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Լիլոյի մասին գրելու առիթ վաղուց չի եղել: Ու կարծում եմ՝ իմ կարծիքն էլ փոխվել է: Լի՛լ ջան, քեզ շատ եմ սիրում, բայց պիտի անկեղծ լինեմ…
    Ես հենց նոր նկատեցի, որ ամբողջ մի տարի է, ինչ իրար ճանաչում ենք: Ե՞րբ թռավ ժամանակը: Ոնց որ երեկ լիներ, երբ օրը հազար հատ pm-ով փոխանակվում էինք:
    Հա՛, առաջ շատ մտերիմ էի Լիլիթի հետ, հետո ինչ-որ բան սառեց: Դա եղավ մի գեղեցիկ օր, երբ հերթական անգամ հանդիպեցի Լիլիթին և ուրիշ Լիլիթ տեսա: Հա՛, նույն սուր միտքը կար, նույն հաճելի զրուցակիցն էր, բայց ոնց որ ներսում ինչ-որ բան փոխված լիներ: Իսկ ես հիմա փորձում եմ հիշել, թե դա երբ էր, բայց նույնքան վաղուց է թվում, որքան մոտ է թվում է մեր ծանոթության օրը:

  14. #13
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բյուրի պակասությունը նույնպես զգացվում է հանդիպումներին առավել ևս հին Բյուրի չնայած ես երբեք տարբերություններ չեմ դրել և զանազանություններ սիրում եմ
    Չգիտեմ ինչի իր բարդությանը, որ բոլորը շեշտում են, երբեք շատ բարդ չեմ մոտեցել դրան, երևի դրա համար ինձ համար ավելի դյուրին է եղել, երևի ինձնից է, չեմ սիրում ամենը բարդ ձևով նայել Մի խոսքով ինձ շատերն էին ժամանակին ասում, հարցնում, պնդում երբեմն, թե ինչու չեք սիրում իրար, տվյալ պարագայում իմ տեղը կպատասխանեմ… ինչը և միշտ պասասխանել եմ ոչ ատում եմ, ոչ գժվում եմ, իմ բնույթն է մարդ է կհասկանաս Բյուր, գիտես կամ գոնե զգացած կլինես ինչ ձևով եմ վերաբերվում մարդ հասկացությանը
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  15. #14
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    StrangeLittleGirl

    Բյուրը ընկած է երկու սփոռցների միջև. մի սփռոցը ջրային է, մյուսը օդային: Իրոք: Մեկ նկատում ես, որ ձախ կողմից իր ուղղությամբ սառը ջուր են ցպնում, մինչև ուշաթափության հասցնում, մեկ էլ վայրկյանների տարբերությամբ նկատում ես, որ հենց այդ նույն մարդիկ սկսել են օդ տալ իրեն: Ու այս ամենը այնքան արագ կատարվում, որ Բյուրն ինքն էլ ապշում է, թե այդքան հապճեպությամբ այս մարդիկ ոնց աջ կողմից ձախն անցան, մի հատ էլ սկսեցին օդ տալ: Եվ հենց այս իրադրության մեջ, Բյուրը կարծես թե ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել՝ վերջնական հիվանդացե՞լ է, վատառո՞ղջ է, առո՞ղջ է, ինչի արդյունքում էլ, Բյուրը որպես Բյուր իրեն կորցրել է ու բաժանվել երկու մասի՝ արտաքին և ներքին Բյուրերի:

    Արտաքին Բյուրը կեղծել է կեղծում, Տիգրան Կարապեստյանի ասած. «Միայն դու սուս»: Ու էդ կեղծումները ինքը դիտմամբ չի անում, չնայած, որ ամեն կերպ փորձում է դիտմամբի տեսանկյունից ներկայացնի: Բայց չէ: Կա մի պաշտպանություն, որ ստում է: Սա հենց այդ պաշտպանություններից է: Իրականում Բյուրը կեղծում է, որ պաշտպանվի, բայց այնքան անվարպետորեն է այս ամենն անում, որ չանի, երևի թե ավելի լավ կլինի և՛ շահավետության, և՛ նյարդեր խնայելու տեսանկյունից:

    Ներքին Բյուրը, իսկական Բյուրը լավն է, շատ լավն է: Պայքարող է, ձեռքբերումներ ունի շատ, մարդկային արժեքներ ունի շատ, անկեղծ է, ազատ ու ֆորուոմում այն հազվագյուտ մարդկանցից է, ում ոչ թե ազատ դարձրել են, այլ ինքը չգիտեմ, մի տեսակ բնատուր ազատություն ունի: Ու հենց սա է պատճառը, որ իր ազատությունը ես հավանում եմ:
    Շատ բարձր է գնահատում մարդկանց հետ շփումը: Բայց մի զարմանալի բան կա Բյուրի մեջ: Ասենք կարող է մի մարդ լինի, ում դեպքում շատ լավ պատկերացնելով հանդերձ, որ ուզում է նրա հետ նույն սեղանին նստի, զրուցի, հաց ուտի, կենաց ասի, ծիծաղի… Մեկ էլ պատահական կնկատես, որ ինքն իր ձեռքով էդ մարդու հետ շփման ճանպարհը կոպիտ ձևով փակեց, փակեց ու ասենք փակելու ընթացքում էլ գիտի, որ նորից այդ ճանապարհը բացելու է: Ինչու է փակում չեմ հասկանում: Բայց մեկ է, այս Բյուրը այն Բյուրն է, ում ես սիրում եմ: Ձևական չեմ ասում:

    Բյուրին տնային տնտեսուհու դերում ոչ մի կերպ չեմ պատկերացնում: Չգիտեմ ինչու: Ասենք չեմ կարողանում պատկերացրել, որ Բյուրը ամուսնու շապիկը կարդուկի, առավոտյան էլ կսպասի մինչև աշխատանքի գնա: Մի տեսակ տպավորություն է ստեղծվել, որ Բյուրը իր ամուսնուց ավելի շուտ աշխատանքի կգնա: Ու աշխատանքի գնալու ընթացքում էլ նույնիսկ չի մտահոգվի, որ ասենք շապիկը ձեռքովը չտվեց ամուսնուն:

    Kita

    Կիտան, իր ավատարային սառնությունից բացի, վիրտուալ միջավայրում ինձ համար ոչնչով չի առանձնանում: Հիմա էլ, որ տեսնում եմ գրառումների քանակը 780 է, զարմանում եմ ու ինքս ինձ հարցնում, ե՞րբ գրեց, ի՞նչ գրեց:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 14.05.2008, 03:25:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  16. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Նեղանալ չկա…

    Մարիաննա-ից մի ձև ցայտուն անդրադառնում ա ինչ-որ հիվանդագին ներքին արձագանք դեպի մարդկանց վերաբերմունքը իր գրառումների նկատմամբ: Չգիտեմ էդ վերաբերմունքի ակնկալիքներով ա, որ նա մի ձև բարդ նախշակարով ա հյուսում իր խոսքը, բայց անձամբ ինձ համար դրանցում շատ դժվար ա ընկալել մաքուր միտքը. այն մի քանի տակ շպարված ա պատկերավոր լինելու միտումով: Նոր հիշեցի` Մարիաննայի կարգավիճակն էլ ա հուշում իր ակնկալիքը այստեղի ուշադրությունների բևեռվածության ուղղվածությունից. “գրածս կարդա” Դրա համար իր մասին գրելիս կգրեմ հենց իր գրառումների մասին:

    Ինձ մոտ նենց տպավորություն ա, որ Մարիաննան իր խոսքում չի կարող չմտցնել աբստրակտի տարրեր, կամ ավելի ճիշտ աբստրակտ դասավորություն:
    Ընդ որում, գնալով ավելի կատարելագործում ա իր ջանքներն էդ ուղղությամբ: Արդյունքում իր գրառումը նմանվում ա մի մարգագետնի, որում խոտից ու ծաղիկներից բացի, մեկ էլ մի տեղ անսպասելի կարող ա բուսնած լինի ինչ-որ անհասկանալի տեսակի սնկանման մի բան, կամ ինչ-որ մի տեղ թղթե ծաղիկներ սոսնձված լինեն: Մի խոսքով, շատ ոչ օրդինար մարգագետինա

    Չնայած վերը գրածիս, ասեմ, որ Մարիաննայի հանդեպ միանգամայն դրականորեն եմ տրամադրված, ու ինձ համար ավելի կարևոր ա, որը ինքը, անգամ ու երևի հե՛նց էդ վերը նշածովս հանդերձ, իդենտիֆիկացվում ա էս տարածքներում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.05.2008, 06:10: Պատճառ: Հեղինակի խնդրանքով

Էջ 1 75-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •