Քանզի Ծլնգը սիրո խոստովանություն է ուզում, սիրո խոստովանություն էլ կստանա։
Վերևի անձնավորությանը շատ եմ սիրում, թեև միշտ չի որ էդպես է եղել։ Արդեն չեմ էլ հիշում թե ինչու, բայց Ծլնգը որ նոր էր, չէի սիրում իրեն։ Հետո՝ նեյտրալ վերաբերմունք ունեի, իսկ մի քիչ շփվելուց հետո սկսեցի շատ սիրել։ Ծլնգը մարդկանց մեջ իմ ամենասիրելի հատկություններից մեկը (եթե ոչ ամենասիրելին) ունի․ ինքը ռացիոնալ ա, հետևաբար՝ անկախ տվյալ թեմայի վերաբերյալ կարծիքների համընկնումից կամ բախումից, իր հետ կարելի ա հանգիստ, տրամաբանական ու փաստարկված քննարկում անել։ Ու ի տարբերություն շատերի, ես իր երկար գրառումները (որոնք բավականին պակասել են) հիմնականում մեծ հետաքրքրությամբ եմ կարդում, որովհետև գրառումները հիմնավոր են ու հետաքրքիր։
Չգիտեմ՝ Ծլնգին ասել եմ, թե ոչ, բայց կյանքիս ամենակրիտիկական շրջանում իր հետ խոսակցություններն ու իր խորհուրդներն ինձ անասելի շատ են օգնել, թե՛ կրիտիկական վիճակից դուրս գալու, թե՛ ինքս ինձ ավելի լավ հասկանալու, թե՛ հետագայում կյանքիս տվյալ ոլորտը կառուցելու համար։ Ծլնգն էն ավագ ընկերն ա, ում ռացիոնալությանն ու ադեկվատությանը (լավ իմաստով ա էս բառը ) միշտ կարելի ա վստահել։ Միևնույն ժամանակ, իր հետ կարելի ա քննարկել քաղաքականությունից մինչև մաթեմատիկա, կենսաբանական համակարգերից մինչև պոեզիա ու ընդհանրապես չձանձրանալ։
Հուսով եմ՝ մի օր բախտ կվիճակվի Ծլնգի հետ ծանոթանալու ու առերես լիքը-լիքը խոսելու։ Արդեն ոչ այնքան լաչառ հեռախոս, քեզ շատ եմ սիրում։
Էջանիշներ