User Tag List

Էջ 74 75-ից ԱռաջինԱռաջին ... 2464707172737475 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #1096
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս արդեն 7֊րդ փորձն է ու հուսամ չեմ ջնջի։
    Բարեկամը մի անգամ իմ մասին մի հատ գրառում էր արել,որը հեչ դուրս չէր եկել,բայց դրանից հետո նոր սկսեցի իրա գրառումներին ուշադրություն դարձնել։Հիմա ինձ համար ամենահետաքրքիր դեմքերից է դարձել ու փորձում եմ բոլոր գրառումները կարդալ։Ի դեպ,մի հատ օրագիր բացի էլի ։Դ Էս վերջերս եմ իմացել,որ մեր Բարեկամը ԻՍՆ է ու էն որ շշմել էի,տենց մեկ էլ Արէայի սեռը իմանալուց եմ շշմել,չէ լավ,Արէայինը ավելի շշմելու էր,քանի որ հանդիպումներից մեկի ընթացքում մի աղջկա հետ ծանոթացրին ու ասեցին,որ Արէան է
    Բարեկամի անձի մասին շատ բան չեմ կարա ասեմ,զուտ նկատել եմ,որ ծայրահեղական չի ու հիմնականում հարցերին փորձում է օբյեկտիվ նայել ու էդ մեր օրերում զիլ բանա։Էս մասը արդեն կոֆեի բաժակ նայելուց. ինձ թվում է,որ ինչ որ պահի համարձակությունը չի հերիքել իր համար կարևոր բանի համար պայքարի ու էդ դեռ զգացնել տալիս է,նու էս էլ եզրակացրել եմ նրանից,որ իր գրառումներում մի տեսակ ափսոսանք կա,եսիմ։
    Բարեկամի հետ մեծ հաճույքով մի շիշ գարեջրի շուրջ կզրուցեի,ինձ թվում է ահագին թեմաներ կունենայինք քննարկելու(չնայած իմ պես մարդը ոնց կարա քննարկման թեմա չունենա ) ,չնայած կարծում եմ,որ իրա հետ մի պստլիկ թեման անգամ կարելիա ժամերով քննարկել,էն կինոն վկա
    Բարեկամ ջան,էս բաժակով էլ կենացդ...ցըմփ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.03.2019), Բարեկամ (04.03.2019)

  3. #1097
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Յոհանը էնքան երկար էր ուզում այս թեմայում երևա՝ գովան-մովան, որ հենց տեսա գրել ա, ասի՝ մտնեմ փչացնեմ

    Այ տենց տղա ա, կարծում եմ, Յոհանը, որ գիտես էնքան ջիքյարով ա, որ սրտով էլ չլինի ինչ-որ բան, մի կծու կատակ կանի՝ կանցնի առաջ, մեջը չի պահի։ Ու նաև կարում ա մարդկանց մեջ լավը տեսնել․․․ չնայած վատն էլ նենց ոչինչ նկատում ա։ Ու նաև իր ամբողջ արտաքին աբալոչկայի տակ Յոհանը պարզ գյուղի տղա ա, ով դրանից ուժ էլ է ստանում, ու էդի մեր օրերում զիլ բան ա։

    Յոհան ջան, ներող․․․ չդիմացա
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 03.03.2019, 02:51:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.03.2019), Աթեիստ (03.03.2019), Բարեկամ (04.03.2019), Յոհաննես (03.03.2019)

  5. #1098
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ-ի մասին տեղեկացա ակումբ ետ վերադառնալուց հետո: Մենակ էն, որ իր մականունը Ծլնգ ա դրել, ավատարն էլ՝ հին հեռախոս, արդեն նշանակում ա, որ էս տղեն լավ հումոր ունի ու շատ համով հումոր: Ինչ-որ Տրիբունական ոգի կա էս մարդու մեջ, չգիտեմ … կարող ա՞ իրար տարիքի են: Միշտ իրար լայքելուց բացի ոչ մեկին ձեռքները չի գնում լայքեն (շնորհակալություն, էլի ) ... սա, իհարկե՝ կատակ էր, բայց Ծլնգ-ն ինձ թվում ա բավական մեծ կյանքի փորձ ունի ու ուրախ ա, որ ակումբում ա հայտնվել: Համ ու հոտ ա դառել էս անձնավորությունը: Ու մի տեսակ՝ իմ տրադիցիոն նախանձով իրան նախանձում եմ՝ մականունը Ծլնգ դրած լինելու ու էդ կոլորիտով հեռախոսի նկարը բռնցրած լինելու համար: Ծլնգին դեռ ես շատ ավելի շատ կբացահայտեմ ու նյուխ կանեմ ժամանակի ընթացքում:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.03.2019), Աթեիստ (03.03.2019), Ծլնգ (03.03.2019), Հայկօ (03.03.2019)

  7. #1099
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամը
    Էս մեր մեծացրած էրեխուն ես անկեղծ ասած չէի հիշում
    Այսպես ասած, իր «վերադարձից» հետո եմ իրեն հայտնաբերել, թեև անունն ամեն դեպքում ինչ-որ աղոտ ձևով ծանոթ էր թվում: Բայց իր հետ կապված ոչ մի հիշողություն չունեմ ակումբային անցյալից. կամ ես էդ ժամանակաշրջանում ակտիվ չեմ եղել, կամ ինքն ուղղակի չի տպավորվել: Չնայած հիմա իր ակումբային վարքին հետևելով՝ մտածում եմ, թե ոնց կարող էր էս մարդն առաջ աննկատ մնալ իմ կողմից
    Երևի առաջ էս կարգի պահպածք չի ունեցել, եսիմ
    Հիմա գրածները որ կարդում եմ, ահագին բաների չեմ հավատում, ինչքան էլ, որ իրեն չճանաչեմ. մեծամասամբ ոնց-որ շոու լինի, բայց ոչ էլ զայրանում եմ վրան, մի ձև բարի ու ներողամիտ վերաբերմունք ունեմ իր հանդեպ: Համ էլ հավանում եմ իրեն, չգիտեմ էլ ինչի Դե ոնց էլ չլինի՝ մեր ակումբային էրեխեքից է, հետո ինչ, որ տեղը չեմ բերում

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (03.03.2019)

  9. #1100
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ Բյուրի մասին իրո՞ք ահավոր բաներ էի գրել, որ Ադամը տենց վախեցրեց, ինձ թվում ա՝ չեզոք + լավ բաներ էի գրել, և ուրիշ կերպ չէր կարող լինել, որովհետև Բյուրի հանդեպ հաստատ դրական եմ տրամադրված ու իրան [ինչքան որ հնարավոր ա վիրտուալում] սիրում եմ իրականում։ Կարող ա մի քիչ "մերկ" կարծիք էր, բայց էստեղ սիրուն հագցրած կարծիքներ գրելու իմաստ չեմ տեսնում, իսկ գրում եմ, երբ վերևինի մասին ասելիք ունեմ, ինչպես և հիմա։

    Այվիի հետ ծանոթ ենք շատ վաղուց։ Էլի միայն վիրտուալ։ Իր մուտքը Ակումբ հիշում եմ։ Երևի միայն իրենն եմ հիշում, որովհետև մի տեսակ անսպասելի անմիջական մուտք էր՝ ողջույնի խոսքով ու մի հատ էլ նկար՝ ամուսնու հետ։ Էն ժամանակ հատկապես՝ ինձ համար դա շատ համարձակ քայլ էր, որովհետև ես, օրինակ, հետևողականորեն թաքցնում էի ինքնությունիցս որևէ անգամ պատառիկ, որ չխանգարեր ինձ հազիվ մի տեղ լրիվ անկաշկանդ արտահայտվելու։

    Բայց Այվիի մասին ավելի շատ իմացա ոչ թե Ակումբի, այլ իր բլոգի միջոցով, որը վարում էր ռեգուլյար, հավեսով ու բավական անկեղծ։
    Բլոգընկերներ էինք մի ժամանակ, հետո իրար տվինք չեմ հիշում ինչի ու խզեցինք բոլգկապը, հետո բլոգինգն աստիճանաբար քնեց (մեր բլոգընկերական խմբում առհասարակ) ու էլ չարթնացավ։
    Բայց լավ բլոգ էր Այվիինը, ափսոս որ ընդհատվեց։ Կարդալիք ամենահետաքրքիր բլոգերից մեկն էր։ Ինքն էլ էն ժամանակ "աղջիկ էր բլոգից" ( ի նմանություն կամ տարբերություն՝ "աղջիկ կինոյից" )

    Ահագին ժամանակ ա անցել էդ օրերից, ու Այվին բավական փոխվել ա իմ աչքին։ Դարձել ա ավելի պոլիտ-կոռեկտ, ավելի զուսպ, ես կասեի՝ մի տեսակ փետրահան․․․
    Չգիտեմ՝ գուցե գերմանական միջավայրի ազդեցությամբ ա էդ փոփոխությունը կամ հավես չունի ուղղակի, կամ էլ երևի երկուսը միասին։

    Այվիի հանդեպ ես միշտ մի տեսակ զգուշավորություն եմ ունեցել, որը դեռ մնացել ա։ Չեմ կարող բացատրել, թե ինչի կամ ինչից։ Երևի նրա համար, որ Այվիին էն հազվագյուտ մարդկանցից ա, որոնց մի տեսակ հստակ չեմ ընկալում։ Ես չեմ ասում՝ դա իրենից ա, որ չեմ ընկալում․ ուղղակի ե՛ս չեմ ընկալում, իսկ դա ինձ մոտ հազվադեպ ա պատահում, սովորաբար ես բավական արագ կողմնորոշվում եմ մարդկանց հարցում՝ լինի ճիշտ, թե սխալ (հիմնականում, կարծում եմ, բավական խելքին մոտ )
    Բայց մի բանը, որ վստահ եմ Այվիի հարցում, իր օբյեկտիվությունն ա, ու դա շատ կարևոր ա, հատկապես ֆորում տեղ

    Մի բան էլ էի ուզում ասել․․․ Սպասեք հիշեմ․․․
    Հա՛։ Սա հետաքրքիր ա, ու կարծում եմ էստեղ ա ինձ համար ամենաչբացահայտվածը։ Ես հաճախակի էն ընկալումն եմ ունենում, որ ես ու Այվին շատ տարբեր ենք, մի տեսակ խորքային տարբեր, բայց մեկ էլ հանկարծ միտք ա առաջանում, որ գուցե հակառակն ա․ տարբեր ենք դրսևորումներում, բայց այ խորքայինում ինչ-որ մի ուրիշ բան կա։ Այ դրանումն էլ հակասությունն ա, որից էլ ծնվում ա զգուշավորությունս։
    Տենց բարդ բաներ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.03.2019), Smokie (04.03.2019), Գաղթական (04.03.2019), Ուլուանա (04.03.2019)

  11. #1101
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում որ առաջին քայլերս էի անում, բանաստեղծ տղա էի ))
    Բարեկամն էլ մի քանի անգամ լավ-լավ կարծիքներ էր գրել: Մինչև հիմա շփում չունենք էդպես հատուկ, բայց ակումբի ամենահարազատ կերպարներից մեկն ա իմ համար, մի տեսակ ջերմություն եմ զգում իր հանդեպ
    Տենց հատուկ շատ բաներ չեմ ասում իր մասին, բայց զգացածս ջերմության մասին ուզեցի արտահայտվել

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.03.2019), Բարեկամ (04.03.2019), Գաղթական (04.03.2019)

  13. #1102
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն փաստը, որ բանաստեծ Չիլին տաղանդավոր տղա է և գրելու շնորհք ունի, ինձ համար իհարկե անմոռանալի է, չնայած տվյալ պահին չեմ մտաբերում իր ստեղծագործությունները: Այ եթե աչքի անցկացնեմ՝ հավանաբար կհիշեմ:

    Իսկ այ մեկ այլ տեսանկյունից ըստ երևույթին ինձ մոտ ավելի է տպավորվել մեր ընկերը: Շատ ուրախ մարդ, հավես կատակներ և զվարճալի ակումբային գրառումներ: Մի տեսակ չեմ պատկերացնում Չիլիին տխուր վիճակում: Հա՛ ի դեպ եղբայր՝ քանի՞ ամառ, քանի՞ ձմեռ:

    Նաև գիտեմ, որ ֆիզիկապես է՛լ պակաս ուժեղ տղա չի: Նկատել եմ, որ սիրում է ռիսկային, համարձակ հնարքներ անել ու միշտ անվնաս է տակից դուրս գալիս:
    Արշավների, հայկական պարերի, հայ մշակույթի ու ընդհանրապես Հայստանի հանդեպ հատուկ սիրով լցված երիտասարդ:

    Շատ հնարավոր է ես չսխալվեի, եթե ինձ համար որպես լավ/ճիշտ առիթ օգտագործեի իր մի երկու-երեք խորհուրդները: Տպավորվել են, հիշվել, բայց հավանաբար համարձակությունս չի բավականացրել:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 04.03.2019, 17:16:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (05.03.2019), Freeman (04.03.2019)

  15. #1103
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie-ի մասին իրականում շատ ասելիք չունեմ, բայց գրում եմ, որ թեման շարժվի ու հայտնվի էն մարդը, որին սպասում եմ, որ հայտնվի

    Smokie-ին ինձ մի նկար է հիշեցնում Փոքրիկ Իշխանը գրքի վերջին էջերից․ Իշխանը, էսպես ոտքերը կախ, նստած է բարձր պատի վրա ու սպասում է։ Մի տեսակ անհուն մենություն կա էդ նկարի մեջ։

    Smokie-ն կարծես շատ փխրուն ներաշխարհ ունի, որը դժվարություն ունի ինտեգրվելու արտաքին աշխարհի հետ։
    Smokie-ի մեջ ահագին սեր կա, որն իր նման զգայուն մարդուն կարող է և՛ ապրեցնել, և՛ տառապեցնել։

    Ինձ թվում է՝ Ակումբը մեծ դեր է ունեցել Smokie-ի կայացման մեջ, որովհետև էստեղ էն ապահով հարթակն է, ուր նա կարող էր շփվել հոգու մակարդակում, առանց արտաքին խանգարիչների։

    Մեկ էլ ինձ թվում է, որ Smokie-ն էն հավերժ թինեյջեր տեսակն է, որը երբեք չի մեծանում։

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.03.2019), erexa (05.10.2023), Smokie (05.03.2019), Գաղթական (05.03.2019), Ուլուանա (05.03.2019)

  17. #1104
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամը: Երբեք չեմ լսել իր որևէ ակումբցու հետ ֆիզիկապես ինտերակցման մասին: Որ իգական սեռ ա՝ պարզից էլ պարզ ա: Բայց ինչի՞ էդքան առեղծվածային: Ակումբի շուտով 15-ամյակը կլրանա ու Բարեկամի ով լինելը երեք անհայտով հավասարում ա մարդկանց համար: Ինքը չափից շատ հավասարակշռված անձնավորություն ա երևում: Ու ես միշտ տպավորություն եմ ստացել, որ ինքը մարդկանց հետևել ա էս 13 տարիների ընթացքում ու համարյա ամեն ինչ ներքուստ գիտի ու հասկանում ա բոլոր ակումբցիների մասին: Հոգեբանորեն ինքը սաղին տնտղել ա: Տնտղած ունի մեզ, մի այլ կարգի: Ինձ թվում ա՝ Բարեկամը ռեալ շփման բարդույթներ ունի, որն էլ որ դրդել է իրեն՝ չբացահայտել իր ով լինելը: Ես իրեն հավանում եմ իր պոզիտիվ կերպար լինելու համար: Բայցևայնպես՝ երբեմն մի քիչ նեյտրալ-սառնոտ: Էմոցիաների արտահայտում էս անձնավորության մեջ շատ քիչ եմ տեսնում: Թեև Հնարավոր ա, որ էմոցիոնալ ա, բայց ցույց չի տալիս, կամ էդքան չի երևում: (Ուլուանայի փորձը վրաս թող դաս լինի ): Բարեկամն ինչով ա առեղծվածային. ասեմ. ինքը կարա անհետանա երկար ժամանակով: Շատ երկար: Ու թեև ե՛ս էլ ունեմ ակումբից անհետանալու տենդենց՝ ժամանակ առ ժամանակ, իմ մասին գոնե մարդիկ գիտեն ֆեյսբուք-մեյսբուքերից: Իսկ իր անհետանալն առանց հետք ա: Ինքն էն տիպի առեղծված ա ինձ համար, որ Կայզեր Սուզեի պես ես իրեն կպատկերացնեի ամեն տեղ: շշշ, սուսեք, հնարավոր ա, որ Բարեկամը շրջակայքում լինի ու լսի ու հետևի մեզ: Նա քեզ անգիր գիտի, թեև մեկ անգամ է պատահմամբ տեսել՝ սուպերմարկետում… շտապ դուրս գալուց ես եղել՝ փաստաթղթեր ձեռքումդ, պատահմամբ զարկվել ես իրեն, ով առեղծվածային ժպիտով օգնել է քեզ գետնից հավաքել թղթերդ: Շնորհակալություն ես ասել ու հեռացել՝ առանց գիտակցելու, որ դա… Բարեկամն էր: Մարդ, ով թղթերը հավաքելու 10 վայրկյանների ընթացքում քեզ ռենգեն արեց էնպես, ինչպես չի անի որևէ բժիշկ: Նա կպահի իր մեջ էդ հիշողությունը: Նա մի օր առիթի դեպքում դա դուրս կհանի ու կհրապարակի: Այ սա ա ինձ համար Բարեկամը: Կոռեկտ, բարի ու չար՝ չգիտեմ (թող ինքն իմանա), ցենզուրան չանցնող, բայցևայնպես՝ երբեմն անհասկանալի ու գաղտնի:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.03.2019), Բարեկամ (05.03.2019)

  19. #1105
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Ադամն ուրեմն Ակումբի ամենա չար ու անչար անդամն ա։ Չար ա էն մանկապարտեզի էրեխեքի պես, որ պիտի անպայման գնան մի բան գցեն․ ջարդեն, պատերին խզմզեն, ու էդ սաղ հա՛մ ինադու, հա՛մ էլ նենց աչքի պոչով նայելով (գողունի ժպիտով), թե ինչ ռեակցիա ա թողնում։ Ու որ դրա պատճառով ընկնում են անախորժության մեջ, հետո խռովում սաղից, հետո բարիանում՝ դա երկար չի տևում․ այծիկները մի որոշ ժամանակ անց նորից խուտուտ են տալիս, ու Ադամը սկսում ա նորից մի բան բզբզել, քչփորել, խառնշտորել․․․ չեղած տեղը․ զոռով թեմա ա բացում էս անթեմա ակումբում

    Չկա մի գրառում, ուր ռասիստական թեթևակի շորշոփ լինի, ու Ադամի շնորհակալությունը տակը չլինի

    Բայց ամենազիլը Ադամի՝ էդ իր նախանձն ա Բազմագույն։ Կարող եմ ասել, որ կյանքումս հանդիպած ամենահմայիչ նախանձն ա։ Ու նենց սրտանց ու անկեղծ (թողեք տենց կարծեմ ), որ մի տեսակ սրտակցում ես, երբ սկսում ա նախանձել, ասենք՝ Ուլուանայի ընտանեկան դրությանը, Ծլնգի ավատարին, Տրիբունի սրամտությանը, Նիկոլին, սևամորթների հանդեպ չանտարբերներին, հետո՝ անտարբերներին, ու տենց լիքը բաներ, որ հիմա չեմ հիշում։

    Ու ասեմ․ էնքան զոռովից բզեց-բզբզեց Ակումբը, որ վերջը արթնացրեց ոնց որ իր լաթերգիական քնից․․․ Համենայնդեպս մի քիչ ակտիվություն կա հիմա
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.03.2019, 17:31:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.03.2019), Progart (05.03.2019), StrangeLittleGirl (05.03.2019), Յոհաննես (05.03.2019), Ուլուանա (05.03.2019)

  21. #1106
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամի մասին էնքան շատ եմ գրել էս 13 տարիների ընթացքում, որ շատ հավանական է` լիքը բաներ կրկնեմ հիմա, բայց մյուս կողմից էլ եթե ինչ-որ հատկանիշների հետ կապված էսքան տարիների ընթացքում նույն կարծիքին եմ, ուրեմն դրանք պիտի որ կարևոր, էական ու հաստատուն բաներ լինեն, չէ՞, հետևաբար երևի աշխարհի վերջը չի լինի, եթե էդ էական բաները կրկնվեն:

    Ակումբում Բարեկամն ինձ համար էն առանցքային անդամներից է, որոնք որոշակի համուհոտ են տալիս Ակումբին իրենց յուրահատուկ բնույթով: Չնայած Ակումբից իր պարբերական անհետացումներին` ինձ համար ինքն Ակումբի անբաժանելի մաս է եղել և մնում:

    Բարեկամն ընդհանրապես շատ լուրջ է վերաբերվում իր գրառումներին, ըստ իս, հիմնականում դրանք դիտարկելով օգտակարության տեսանկյունից, դրա համար էլ գրառումներն աջ ու ձախ շաղ չի տալիս, այլ գրառում անում է հիմնականում միայն կոնկրետ ասելիք ունենալու դեպքում: Բարեկամի գրառումները իրեն չիմացող մարդկանց ականջին երբեմն կարող են չոր ու ինքնավստահ տոնով հնչել, մի տեսակ հակաճառություն չհանդուրժող տոնով, բայց կարծում եմ` իրեն մի քիչ ճանաչելու դեպքում կարելի է նկատել, որ իրականում դրանք պարզապես չափից դուրս ուղիղ ու անմիջական արտահայտվելու արդյունք են, բայց ոչ երբեք մեծամտության կամ ինքնահավանության: Կարծում եմ` Բարեկամին իրականում տեսնելն իր հերթին ահագին օգնում է էդ միֆը ցրելու հարցում, երբ բացի ասածը լսելուց, նաև աչքիդ առաջ է լինում նրա մտածկոտ, խորաթափանց ու պրպտող հայացքը կոնկրետ երևույթի մասին խոսելու պահին :

    Բարեկամի գրառումներն ինձ համար միշտ հետաքրքիր են` անկախ նրանից, թե ինչքանով համաձայն կլինեմ դրանցում արտահայտված տեսակետներին: Ինքը միշտ հաջողացնում է երևույթներին ինչ-որ թարմ, այլ դիտակետից մոտենալ, ու էդ դիտակետի մասին կարդալն առնվազն հետաքրքիր է, հաճախ` նաև ինֆորմատիվ ու մտածելու տեղիք տվող: Շատ գնահատում եմ իր` քննարկվող երևույթները մինչև վերջ պարզաբանելու ու դրա միջոցով ի վերջո ճշմարտությանը հասնելու ձգտումը:

    Նաև իր գրելաոճն եմ շատ սիրում, որը հազարների միջից հաստատ կարելի է տարբերել: Ափսոս, հիմա քիչ է բլոգային կամ օրագրային բնույթի գրառումներ անում: Էդպիսի գրառումներում Բարեկամը միշտ էնքան շոշափելի ու մանրակրկիտ է նկարագրում ամեն ինչ, որ բոլոր զգայարաններով լիարժեք ընկալում ու ապրում ես նկարագրվածը:

    Ակումբից դուրս Բարեկամն ինձ համար մտերիմ ու բացառիկ ընկեր է` իմ կյանքում մի տեսակ կայուն ու հարմարավետ կերպով իր տեղը գրաված: Նախկինում էլի եմ գրել, հիմա էլ ասեմ, որ իրեն համարում եմ Ակումբի շնորհիվ ձեռք բերածս ամենաարժեքավոր մարդկանցից մեկը: Շատ հարցերում, էդ թվում և շատ նուրբ ու անձնական, ինձ համար Բարեկամի կարծիքն իմանալը շատ կարևոր է, իսկ կոնկրետ դեպքերում` նույնիսկ ամենակարևորը: Անգամ եթե չհամաձայնեմ հետը, ասածը չընդունեմ, ամեն դեպքում միշտ ուզում եմ իր կարծիքն իմանալ, տվյալ հարցի վերաբերյալ իր մեկնաբանություններն ու վերլուծությունները լսել, հաստատ ինչ-որ օգտակար, ինձ համար նոր բան գտնում եմ մեջը: Ընդհանրապես իր «սկան անող» ու «ախտորոշող» հայացքը շատ եմ գնահատում :

    Բարեկամի մասին իր գրառման մեջ Այվին մի տեղ նշել էր, որ Բարեկամը ոտքից գլուխ կին է: Իրականում համաձայն եմ, ու թեև ինքս, ի տարբերություն Բարեկամի, բնույթով «ոտքից գլուխ չեզոք» եմ ու սովորաբար շատ դժվարությամբ եմ շփվում «ոտքից գլուխ կին» տիպի աղջիկների հետ, բայց Բարեկամն էդ առումով հաճելի բացառություն է: Ընդհանրապես նրա հետ իմ շփումը ես կբնորոշեի որպես վերին աստիճանի ներդաշնակ` չնայած նրան, որ շատ հարցերում կարող ենք ահագին տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունենալ: Վերջերս մտքովս անցավ, որ ամեն ինչ մինչև վերջին մանրուքն ամեն գնով պարզաբանելու հակումը, որ երկուսիս էլ խիստ բնորոշ է, երևի մեծ դեր ունի էս հարցում:

    Հ.Գ. Բայց նենց զգացողություն ունեմ, որ ինչ-որ կարևոր բան բաց եմ թողել, հա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.03.2019), Progart (07.03.2019), Բարեկամ (07.03.2019), Գաղթական (07.03.2019)

  23. #1107
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Բայց նենց զգացողություն ունեմ, որ ինչ-որ կարևոր բան բաց եմ թողել, հա...
    Հիշեցի, թե ինչն էի բաց թողել:

    Ուրեմն Բարեկամը մի հատ տիպիկ միամիտ պահ ունի. hաճախ ինչ-որ խոսակցության ժամանակ կարող ա մի բան ասես նենց իմիջիայլոց` համոզված լինելով, որ դա, դե, պարզ բան ա, մեկ էլ Բարեկամը սենց զարմացաշփոթվածախառը-միամիտ դեմքի արտահայտությամբ ու ժեստերով կասի` վայ... հա՞ : Ու դա, որպես կանոն, նենց լրիվ ակնհայտ կամ հայտնի բան ա լինում, որ հավատդ չի գալիս, որ ինքը դա կարող ա չիմանար կամ չֆայմեր: Բայց արի ու տես, որ էդքան խորաթափանց ու ջոկող լինելով հանդերձ` հաճախ կարող ա շատ հայտնի կամ ակնհայտ բաներից անտեղյակ լինել կամ գլխի ընկած չլինել: Ամեն դեպքում էդ զարմանքն ու անտեղյակությունը միշտ նենց կուսական անմիջականությամբ ա արտահայտվում դեմքին, որ հավեսդ գալիս ա, մի տեսակ ուզում ես էլի տենց մի բան ասել, որ էդ ռեակցիան նորից տեսնես :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.03.2019), Progart (07.03.2019), Բարեկամ (07.03.2019), Գաղթական (07.03.2019)

  25. #1108
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանայի իրական և ակումբային/վիտուալ կերպարները մինչև օրս դժվարանում եմ համադրել։

    Վիտուալում մենք շատ մտերիմ ենք, մի տեսակ՝ յուրահատուկ մտերիմ, երևի նաև՝ որովհետև չկան արտաքին խանգարող պատնեշներ։ Բայց եթե հնարավորություն լիներ իրականում հաճախ շփվել, ճիշտն ասած կասկածում եմ մի քիչ, որ նույն որակի մտերմություն կարողանայինք հաստատել։ Երևի պատճառն էն ա, որ ես Ուլուանային ընդունել եմ արդեն վիրտուալ մաքրության մեջ, ու արտաքին պայմանականությունները, ոնց էլ լինի, խաթարելու էին իմ ունեցած կայուն ընկալումն իր մասին։

    Ուլուանայի հետ ես մի ձև եմ, որպիսին չեմ երևի ոչ մեկի հետ։ Ու էդ ձևը երևի ամենամոտն ա իմ իսկությանը։ Ես իր հետ շփվում եմ առանց ձևաչափերի։ Կարող ենք ամիսներով, անգամ տարի, չհաղորդակցվել, հետո մի հարցով սկսել խոսել, ասես հինգ րոպե առաջ էինք հրաժեշտ տվել։

    Ուլուանան իրավացի ա, որ մենք բավական տարբեր ենք ահագին հարցերում, օրինակ՝ նախասիրություններում, ճաշակի մեջ, վերաբերմուքնում որոշ հարցերի հետ կապված, բայց դա չի խանգարում որ իրար լավ ըմբռնենք ու ընդունենք միմյանց ոնց որ կանք՝ առանց ինչ-որ բաներ ապացուցելու շարունակական պայքարի կամ պարտադրանքի։
    Էսքան տարվա (13?) մտերմության ընթացքում ոչ մի անգամ չենք նեղացել իրարից, անգամ թեթևակի։ Դա ուղղակի հնարավոր չի, երբ մարդկանց միջև կատարյալ բացություն ա։

    Ուլուանան մի հատ սպանիչ հատկություն ունի (կարծում եմ՝ սա ավելի շուտ հատկություն ա, քան սկզբունք)․ ուզում ա՝ երկրաշարժ լինի, թե հրաբուխ ժայթքի՝ պատուհանից դուրս, ու եթե էդ մասին վայրկյան չկորցնելով տեղեկացնել ա պետք ինչ-որ վիրտուալ տարածքում կամ չաթում ու գլխապատառ փախչել, ձև չի, որ Ուլուանայի տեքստի մեջ բութն ու ստորակետը իր տեղում չլինեն կանգնած, էլ չեմ խոսում ուղղագրության մասին։

    Ուլուանան իմ հանդիպած եզակի մարդկանցից ա, որ․․․ ոնց բացատրեմ․․․ մի տեսակ "կուշտ աչք" ունի։ Մարդկանց երևի մեծամասնությունը որոշակի ձեռքբերումներից հետո ինքնըստինքյան ասես փոխում ա իր "տեղը" կյանքում, իր առաջվա աթոռից վեր ա կենում, նստում ուրիշ աթոռի վրա, իսկ էդ ուրիշ աթոռից ուրիշ տեսանկյուն ա բացվում, և համապատասխանաբար՝ փոխվում ա նիստուկացը, վերաբերմունքը, անգամ դատողությունները։
    Այ Ուլուանան, չգիտեմ ինչի վստահ եմ, որ տենց աթոռափոխությունների չի ենթարկվի, և պատճառը իր ներքին կայուն արժեհամակարգն ա, որի ձգտումները բացառապես հոգևոր ուղղվածություն ունեն։

    Ուլուանայի նման մարդիկ շատ պետք են էս աշխարհին։ Ճիշտ ա, իրենք ավելի շուտ հերկում են էս աշխարհի հողը, քան վայելում պտուղները, բայց պետք ա, չէ՞, մեկը հերկի, որ ինչ-որ մեկի համար էլ վայելելու հնարավորություն լինի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 07.03.2019, 18:01:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.03.2019), Progart (07.03.2019), Smokie (10.03.2019), Ուլուանա (07.03.2019)

  27. #1109
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    էհ... էս թեմայում իմ մասին չեն գրում, ասի ստեղ գոնե երևամ, բալքիմ մեկը մի բան ասի «իր վերեվինի» մասին...

    հա, Բարեկամի մասին պիտի ասեի՞... էհ, ինչ ասեմ, վախտին կարգին ծառ էր, հիմա էս մառախլապատ յոժիկի կողքին չփլախցած ճյուղերով վրեն մարդ նայելուց սարսռում ա... բայց մեր Բարեկամն ա, ուզենք-չուզենք պիտի մենք էլ իրա բարին կամենանք. պո՛նչ, վրեդ հալ չի մնացել, մի քիչ էս մառախուղի յոժիկների վրա թքի արևին դուրս արի՝ վիտամին Դ ստացի, այ բալամ...

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.09.2019), Բարեկամ (30.09.2019)

  29. #1110
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ խի ինձ թվումա Ծլնգը նյարդերի կծիկ ա: Անընդհատ ջղայնանում ա մտքում, բայց նաև ինքը գիտի էդ մասին ու կարողանում ա հնարավորինս զսպել նյարդայնությունը: Իհարկե, ինչպես միշտ գուցե սխալվում եմ:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.09.2019), Ծլնգ (30.09.2019)

Էջ 74 75-ից ԱռաջինԱռաջին ... 2464707172737475 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •