Ալֆայի մասին կարծեմ մի անգամ արդեն գրել եմ, բայց իր մասին հաստատ տպավորություններս զարգացել ու ավելի են հասունացել՝ քանի իրեն մի պուճուր ավելի լավ եմ ճանաչել։ Ալֆայի մեջ երկու շատ հավես բան եմ տեսել։ Առաջինը այն է, որ մենակ իր գրածներից դատելով, չէի կարող կողմնորոշվել ինքը 6 տարեկան աղջնակ է, 16 տարեկան աղջիկ, 26 տարեկան երիտասարդ կին, 36 տարեկան կին-մասնագետ, թե 46 տարեկան ծյոծյա․․․ ու սա ցնցող է, որովհետև ցույց է տալիս, որ ինքը երբեք էլ հոգով չի ծերանալու ու նույնիսկ խոր տարիքում կարողանալու է մնալ քերոլական Ալիս։
Երկրորդը հավես բանը այն է, որ ինքը սիրում է քննադատական սիրով։ Չէ, ճիշտ չհասկացաք, ոչ թե սիրում ու սղոցում է, այլ սիրում է «տվող» սիրով․․․ ու թեկուզ գիտի որ սիրված էակի իր քննադատությունը կարող է բերել այդ սիրված էակի իր համար կորուստին, բայց դա իր համար կարևոր չի, սիրած էակին եսասիրաբար պահելն էլ առաջնայինը չի․ ինքը եթե սիրում է, ուզում է իր կառուցողական քնադատությամբ օգնած լինել այդ սիրված էակի աճին։ Ու սա այնքան հազվագյուտ բան է, որ իմ ամբողջ կյանքում հազարավոր մարդկանց մասին ստեղծված պատկերացումներիցս ելնելով կարծում եմ՝ սրանով օժտված են մի ձեռքիս մատների քանակից ոչ ավել թվով մարդիկ։
Խաբել եմ, տեսածս երկու հավես գծեր չեն՝ երեքն են։ Երրորդը իր զգացմունքայնությունն է, որը թաքնված է վերևը նշածս առաջին կետի կենսական զվարթության և երկրորդ կետի սառնասիրտ կշռադատողության հետևում։ Ու նաև այս հակասողականությունն է, որ իրեն դարձնում է աներկբա կին։ Ալֆայի մեկ նախադասությունից կկռահեի, որ ինքը կին է։ Ու ես իր հետ ակումբում առնչվել եմ Ծլնգի ծնունդից շատ ավելի շուտ։ Բայց սա միայն իմ ու իր գաղտնիքն է։
Ալֆա իմ առաջին ջան, սիրում եմ քեզ ու հուսով եմ, որ մի օր իրական կյանքում քեզ կգրկեմ հնում կորսված ու վերագտնված քրոջը գրկի ուժգնությամբ։ Այնպես որ իմացիր, որ այս մոլորակի հեռուներում մի ծլնգան հեռախոս եղբայր ունես։
Էջանիշներ