Երկնային
Չգիտեմ… Էս վերջերս մի տեսակ ինքը իրան նման չի… Մի տեսակ անգույնություն ա իջել վրան
Գիշերները ինր որ տեղ ա կորում
: Ինքը չի մի խոսքով: Կարող ա՞ ուդվոենիե լիչնոստի
:
Երկնային
Չգիտեմ… Էս վերջերս մի տեսակ ինքը իրան նման չի… Մի տեսակ անգույնություն ա իջել վրան
Գիշերները ինր որ տեղ ա կորում
: Ինքը չի մի խոսքով: Կարող ա՞ ուդվոենիե լիչնոստի
:
ԴվԳրայ
Սենց....շատ եմ հարգում իմ վերևի մարդուն, քանի որ ի տարբերություն ուրիշների չի նայում մեծամասնության կարծիքին, այլ ունի իր մոտ ձևավորված կարծիքը...ու միջև վերջ իրանն է պնդում....ու ետի ՇԱՏ հարգելի ու ՇԱՏ լավ հատկանիշա
Երկնային
Էս պահին ստացվում ա, որ գրում եմ մի տեսակի ուրիշ կարգի նուրբ երևույթների մասին: Ու մեկն էլ Երկնայինն ա
Երկնայինն ունի հրաշք սիրտ
ինքը նման ա մի գողտրիկ, նուրբ ու բարձրաճաշակ զարդատուփի, որը փոքրիկ, գաղտնի բանալիով ա կողպած, ու եթե անգամ ձեռք բերես բանալին, կենտրոնացում, շարժումների նրբություն ու ճշգրտություն ա պահանջվելու այն բացելու համար: Իսկ ներսում, ներսում թե ինչ կա, կիմանա միայն նա, ում վիճակված ա
Երկնայինը ոչ թե պարզապես բարի ա, Երկնայինը մի ուրիշ տեսակ նրբանկատ ա: Դրանով հանդերձ ունակ ա "ձաղկելու" սրամտությամբ:
Երկնայինը լիքը բան ա տեսնում...![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.06.2008, 19:39:
dvgray-ին նոր-նոր եմ սկսել "տեսնել", թեև հնաբնակներից է ակումբի: չգիտեմ՝ ինչն եղավ պատճառ, որ սկսեցի կարդալ իր գրառումները, բայց դե փաստն էն ա, որ սկսեցի, ու չեմ փոշմանել: շատ համով հումոր ունի, իրեն շատերն են սիրում ոնց որ թե, էս վերջերս էլ անկապ օրագրում մի գրառում արեց, նենց մի հարազատության զգացում առաջացավ, թեև հետը մի բառ անգամ չեմ փոխանակել, բայց դա կապ չունի: ինչքանով որ զգում եմ՝ հետաքրքիր ու դրական դեմք էկշարունակեմ ուսումնասիրել հեռվից հեռու
Find what you love and let it kill you. (c) Bukowski
impression
Լիլոյին կամ ծայրահեղ ատում եմ, կամ չափից դուրս սիրում: Դեռ չեմ կողմնորոշվել: Ինքը երեխայա, բառի բուն և բացահայտ իմաստով: Չնայած արտաքին... ոնց ասեմ... երևի ուժեղությանը, ներքուստ բավականին փխրուն մարդ է: Նրան հեշտ է վիրավորել, նեղացնել: Ի դեպ ինչքան նկատել եմ չի արտահայտում իր զարյույթը: Վաղուց է չեմ տեսել, երևի կարոտել եմ կամ չեմ կարոտել![]()
Վերջերս հասկացել եմ, որ վախենում եմ Արթուրից: Երևի նրանից է, որ ինքը մի վիրտուալ ու շատ արտասովոր կերպար է ինձ համար: Ու չեմ հասկանում` իրականում ոնցն է: Երևի կան մարդիկ, ովքեր հասկանում են իրեն ու լավ գիտեն, բայց իմ աչքում ինքը անկանխատեսելի մարդ է, ումից չգիտես` ինչ կարող ես սպասել: Հետն էլ էնքան զգայուն է ու մենակ... Էդ բոլորն իրար հետ շատ անհավանական կերպար են ստեղծում, ու չգիտեմ` դրա հետևում ինչ կա ռեալ կյանքում: Վախենում եմ իրենից:![]()
ivy
Այվին շատ լավն է, համովն է, սիրում եմ , որ հոմորներ է անում, նենց տականց էլ կպնում է.., համեստ, խելոք, խելացի իմ սիրելի ակումբցի..
Մազերն եմ շատ սիրում.. բուրթիկ..![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
ivy
… Գեղեցկուհի
…
…
Սիրելի մի ակումբակից: Մեծ զգացմունքներով օժտված մի մարդ, կարծեմ թե ժամանակավորապես ընկած գերմանական բուգեռ-աստան: Հիանալի հոգեկանով, ինքը երբեք էլ չի ձևախեղվի: Դա հաստատ եմ ասում: Ուզում է անցնի 100 տարի
:
Հ.Գ. Քանի որ ընդքւնված չէ խոսալ կնոջ խելքի մասին, ապա ստիպված եմ էտ մասով լռել: Թէ չէ էնքան գովաբանելու բան կար
...
Դե Դև ջավ, ոնց որ ասում են (ան)ճաշակին ընկեր չկա…
Դվգրեյ, լավ տղա յա ու խոլոք մարդ… Շատ եմ լսել նրա մասին, որ քաղաքական լավ վերլուծություններ ա անում (ես անձամբ չեմ տեսել) բայց որ ես եմ այդ մարդկանց ասում, թե ինչեր ա գրում սեր-զգացմունքներում կամ հոգեբանությունում, զարմանում են…
Այնպես, որ բազմակողմանի զարգացաց մարդա միանշանակ:
Ու շատ լավ ա, որ ժամանակային գոտին ուրիշ ա, ու մեկ մեկ ինձ գիշերը ակումբի հետ մենակ չի թողնում![]()
Guest
ակումբում իրեն իրոք հյուրի պես է պահում հաճախ
բարդ ու խճճված կերպար է ինձ համար, մի տեսակ հասկանալ չեմ կարողանում, սակայն դա չի խանգարում նրան սիրել ու փորձում եմ հարմարվել իր կերպարին, պոֆիգիստական կեցվածքին ու հեգնանքին:
ինչ խոսք, կյանքս շատ էր ուտում մի ժամանակ, հետո երևի ձանձրացավ կամ էլ չգիտեմ, երևի օնլայն չենք հանդիպում... դե ցերեկը այսիքյու չունեմ
համ էլ ես ծխում եմ, իսկ Հայկն ընտրել է առողջ ապրելակերպ
բայց մի երկու օր առաջ պարզվեց, որ ընդհանուր բան կա. երկուսս էլ հրաժարվել էինք մի գիրք կարդալուց![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
impression
Լիլոյին ճանաչելուս առաջին օրվանից բացահայտում եմ: Արդեն մի տարի ա:
Չգիտեմ` փորձերս որքանով են հաջռղվում, բայց դա չի նշանակում, որ պետք է դրանք դադարեմ
Լիլոյին ճիշտ զգալու համար պետքա մի քիչ գիժ լինել...չէ...լավ էլ նենց գիժ
Երբ սկսում ես որոշ բաներ հասկանալ իր մասին` իր էդ խելառությունը, որ կողքից գրեթե միշտ նյարդայնացնում է, դառնում է հարազատ ու սիրելի:
Առողջ ցինիզմ ունի, որը իրեն շատ հաճախ փրկում է կյանքի ծանր իրավիճակներից: Ու ոչ միայն իրեն
Մարդկանց հաճախ թվում է` Լիլոն եսասեր է ու շատ է պարփակված սեփական անձի տարածքում:
Համամիտ չեմ: Ոչ ավելին, քան ցանկացած այլ մարդ, որն ինքն իր հետ մնալուց մենակության ու դատարկության զգացումից չի սարսափում: Մի ամբողջ աշխարհ ա բացվում որովհետև իր առաջ: Անգամ իր կողմից մինչև վերջ չբացահայտված:
Լիլի մեջ սիրում եմ ամեն ինչն անմացորդ անելու ապրելակերպը: Կիսատություն չի սիրում:
Կյանքի մարդա Լիլը:
իմ վերևի մարդուն` Գալաթեային, ճիշտն ասած, մինչ ռեալում տեսնելը չէի հավանում այդքան էլ, որտև ցավոք ես իրա գրառումներին ուշադրություն էի դարձրել ակումբի երևի թե ամենաբուռն ու լարված քննարկումների ժամանակ, քաղաքկանության բաժնում, դե դուք էլ լավ գիտեք, ինքն էլ բավականին ակտիվ էր, շատ տաքարյուն, հաճախ այնքան բորբոքված էր լինում, որ շատերին շատ կոպիտ վիրավորում էի. մի տեսակ անտիպատիա էր մոտս, չնայած ինձ դուր էր գալիս, որ ռուսի ասաց chelovek s xorakterom էր
երբ ռեալում տեսա, մտքովս էլ չէր անցնում, որ ինքն էր: Շատ բարեհամբույր, ժպտերես, անուշ ու սիրով լի մարդ է: Հարգանքի արժանի է ամեն ինչովինքը մեր ակումբի ամենաուծյու ուծյունա
![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Իմ վերևի մարդը չարխեցիա , լավ աղջիկա բայց մի քիչ ռաբիզոտա , Սիֆտակցի Հայկո լսողներիցա , ինքԹ ադնակլասնիկի ռեկորդակիրներիցելա , իրա նման ը ընդե չկա , չէ մեկը կար գնացին տեսան էտ աղջկան ջնջեց իրան ադնակլասնիկից : Վեռջնա Անուլը , մի վախտ հումոր ուներ , հիմաել ունի , ինձ Վլեի դիսկերիցեր խոսք տվել տենցել չկատարեց խոստումը , ես կասկածում եմ որ պռոստը չունի էտ դիսկը , այ դու հայրենիքի դավաճան , ինքը նկարվումա նկարնրի մեջել իրան դնումա իրա երազած աղջկա տեղը , դե բայց լավես դուրս գալի , ինչ ասեմ , հա լավ շատ խորացա ինՇ որ![]()
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
էսօր ինձ էս թեման բացելա...
Ռաստան հեչ իմ տիպը չի: համ երաժշտական ճաշակնա տարբեր, համ հետաքրքրությունները, համ տարիքային մեծ տարբերություն կա, համ իր գրառումների տառասխալներից ներվայնանում եմ... մի խոսքով, անտանելի դեմք ա: բայց
նեեեեենց լավնա … մի տեսակ լրիվ ուրիշ մարդա ռեալում, լավ մարդ ա, ճիշտ տղայա ինքը, հուսով եմ շատ գողական բան չասեցի
Երվանդ ջան, քեզ նենց մի տեսակ սիրում եմ, պրիչոսկեդ ու ժպիտդ մանավանդ, ոնց որ փոքր ախպերս լինես: բայց մենակ ռեալում: ակումբում նենց ես ներվերիս ազդում, էլ չասած![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ