Artgeo-ին հազար տարի է` գիտեմ տարբեր վիրտուալ միջավայրերից, այն ժամանակ դեռ Ակումբը գոյություն էլ չուներ: Չէի շփվում հետը, ուղղակի կողքից նայում ու մտածում էի` իդեալական տղամարդ է:
Հիմա Artgeo-ն ինձ համար Ակումբի ամենահետաքրքիր դեմքերից մեկն է: Սիրում է խաղալ, պրովոկացիոն բաներ անել, ուշադրություն գրավել, գժություններ անել, երբեմն էլ` էնքան լուրջ կերպարի մեջ է, որ քիչ է մնում` վախենաս: Ու ինչ էլ անի` լինի դա խելառություն, ցանցառություն, թե կատարյալ խելամտություն, իրեն էդ ամենը անտանելի սազում է:Խելացի մարդ է Artgeo-ն, ու իր մնացած հատկանիշներև միայն ընդգծում են իր խելքը:
Հիմա մի քիչ ավելի շատ եմ ճանաչում Artgeo-ին, ու կարծիքս չի փոխվել` իդեալական տղամարդ է:
Սիրում եմ իրեն:![]()





Մեջբերել


Բարդ անձնավորություն է: Մոտ շփվելու ընթացքում կարող է մի ծայրահեղությունից մյուսը ընկնել, ինչը երբեք չի անում ոչ մոտ շփվողների հետ: Վստահ եմ, որ վերաբերմունքս չի փոխվելու, անկախ ամեն ինչից: Տվյալ դեպքում այլ կերպ լինել չի կարող: Նա շատ լավ մարդ է:

Էջանիշներ