Լիլոյի մասին գրելու առիթ վաղուց չի եղել: Ու կարծում եմ՝ իմ կարծիքն էլ փոխվել է: Լի՛լ ջան, քեզ շատ եմ սիրում, բայց պիտի անկեղծ լինեմ…
Ես հենց նոր նկատեցի, որ ամբողջ մի տարի է, ինչ իրար ճանաչում ենք: Ե՞րբ թռավ ժամանակը: Ոնց որ երեկ լիներ, երբ օրը հազար հատ pm-ով փոխանակվում էինք:
Հա՛, առաջ շատ մտերիմ էի Լիլիթի հետ, հետո ինչ-որ բան սառեց: Դա եղավ մի գեղեցիկ օր, երբ հերթական անգամ հանդիպեցի Լիլիթին և ուրիշ Լիլիթ տեսա: Հա՛, նույն սուր միտքը կար, նույն հաճելի զրուցակիցն էր, բայց ոնց որ ներսում ինչ-որ բան փոխված լիներ: Իսկ ես հիմա փորձում եմ հիշել, թե դա երբ էր, բայց նույնքան վաղուց է թվում, որքան մոտ է թվում է մեր ծանոթության օրը: