Մանոնն առաջին ակումբցին է, ում հետ սկսել եմ շփվել ակումբից դուրս` այլ վիրտուալ տարածքներում: Հոյակապ անձնավորություն է, մեղմ ու զգացմունքային մարդ: Մի քիչ դժվարանում է լիարժեք կերպով գտնել իրեն այս կյանքում, բայց իմ կարծիքով, իրականում ինքն իրեն գտել է, մնում է միայն կարողանալ տեսնել դա:![]()
Ակումբում ինքը բավականին տարբերվում է իր խելացի ու հետաքրքիր գրառումներով: Իսկ նկարներն ուղղակի վեր են հիացմունքից` հաշվի առնելով այն փաստը, որ չունի որևէ նկարչական կրթություն: Շատ սիրում եմ Մանոնին: Երբեմն անհետանում է ակումբից, ու ես մի քիչ անհանգստանում եմ, բայց լավ է, որ ամեն անգամ էլ հետ է վերադառնում:![]()




Մեջբերել






Էջանիշներ