Կարոտել եմ Ռուբիի գրառումները: Էսպիսի` լավ առումով ցնդած, ուրիշ աշխարհից եկող երևակայությամբ ինչքան շատ երեխեք տեսնեմ, էդքան ավելի ու ավելի կհավատամ նոր սերունդի հանճարեղությանն ու տաղանդին:
Բացի երևակայությունից ու ստեղծագործական տաղանդից` Ռուբին նաև ունի շատ սուր ու ուժեղ հումորի զգացում: Էդ էլ եմ շատ կարոտել: Էդ իրա մոտ անսպառ ա ու գերազանց:Իրա գրառումները ու ստեղծագործությունները կարդալուց հետո չես կարող առանց ժպիտի վիրտուալ աշխարհից վերադառնալ իրական:
Վերջին առումով բացառություններ լինում են, եթե Ռուբին բարկացած ա: Երբ բացում ա իր բողոքի գիրքը էդ ժամանակ հաստատ չես ծիծաղի: Էդ ոնց որ իրա երկրորդ կողմը լինի: Էն որ ժամանակին իր օրագրում երկու Ռուբիների զրույցներն էր ներկայացնում չէ՞, այ սա ա երևի երկրորդ Ռուբին` գուցե ավելի ռեալիստը: Գուցեև հակառա՞կը, առաջինն ա ռեալիստ: Էս հարցի պատասխանը մենակ Ռուբին կարա տա: Բայց հաստատ չես կարող ասել, որ իր բողոքն ու դժգոհությունը տեղին չի: Չես կարող չհամաձայնվել իր հետ` կարդալով գրառումը:
Էջանիշներ