Բարեկամը: Երբեք չեմ լսել իր որևէ ակումբցու հետ ֆիզիկապես ինտերակցման մասին: Որ իգական սեռ ա՝ պարզից էլ պարզ ա: Բայց ինչի՞ էդքան առեղծվածային: Ակումբի շուտով 15-ամյակը կլրանա ու Բարեկամի ով լինելը երեք անհայտով հավասարում ա մարդկանց համար: Ինքը չափից շատ հավասարակշռված անձնավորություն ա երևում: Ու ես միշտ տպավորություն եմ ստացել, որ ինքը մարդկանց հետևել ա էս 13 տարիների ընթացքում ու համարյա ամեն ինչ ներքուստ գիտի ու հասկանում ա բոլոր ակումբցիների մասին: Հոգեբանորեն ինքը սաղին տնտղել ա: Տնտղած ունի մեզ, մի այլ կարգի: Ինձ թվում ա՝ Բարեկամը ռեալ շփման բարդույթներ ունի, որն էլ որ դրդել է իրեն՝ չբացահայտել իր ով լինելը: Ես իրեն հավանում եմ իր պոզիտիվ կերպար լինելու համար: Բայցևայնպես՝ երբեմն մի քիչ նեյտրալ-սառնոտ: Էմոցիաների արտահայտում էս անձնավորության մեջ շատ քիչ եմ տեսնում: Թեև Հնարավոր ա, որ էմոցիոնալ ա, բայց ցույց չի տալիս, կամ էդքան չի երևում: (Ուլուանայի փորձը վրաս թող դաս լինի): Բարեկամն ինչով ա առեղծվածային. ասեմ. ինքը կարա անհետանա երկար ժամանակով: Շատ երկար: Ու թեև ե՛ս էլ ունեմ ակումբից անհետանալու տենդենց՝ ժամանակ առ ժամանակ, իմ մասին գոնե մարդիկ գիտեն ֆեյսբուք-մեյսբուքերից: Իսկ իր անհետանալն առանց հետք ա: Ինքն էն տիպի առեղծված ա ինձ համար, որ Կայզեր Սուզեի պես ես իրեն կպատկերացնեի ամեն տեղ: շշշ, սուսեք, հնարավոր ա, որ Բարեկամը շրջակայքում լինի ու լսի ու հետևի մեզ: Նա քեզ անգիր գիտի, թեև մեկ անգամ է պատահմամբ տեսել՝ սուպերմարկետում… շտապ դուրս գալուց ես եղել՝ փաստաթղթեր ձեռքումդ, պատահմամբ զարկվել ես իրեն, ով առեղծվածային ժպիտով օգնել է քեզ գետնից հավաքել թղթերդ: Շնորհակալություն ես ասել ու հեռացել՝ առանց գիտակցելու, որ դա… Բարեկամն էր: Մարդ, ով թղթերը հավաքելու 10 վայրկյանների ընթացքում քեզ ռենգեն արեց էնպես, ինչպես չի անի որևէ բժիշկ: Նա կպահի իր մեջ էդ հիշողությունը: Նա մի օր առիթի դեպքում դա դուրս կհանի ու կհրապարակի: Այ սա ա ինձ համար Բարեկամը: Կոռեկտ, բարի ու չար՝ չգիտեմ (թող ինքն իմանա), ցենզուրան չանցնող, բայցևայնպես՝ երբեմն անհասկանալի ու գաղտնի:
Էջանիշներ