Շինը շիտակ խոսող է. ինչ մտածի, կասի: Մի ձև լոռեցու պարզություն կա մեջը, որ շատ եմ հավանում: Իրեն իրականում չեմ տեսել, բայց վիրտուալ կերպարը շատ հավեսն է:
Մի քիչ նեղացկոտ է ոնց որ թե կամ անվանենք դա՝ զգայուն: Արագ ազդվում է մեկի «թթու» խոսքից՝ ոչ միայն իրեն ուղղված, այլև ուրիշներին: Բայց մեկ-մեկ ինքն էլ գիտի «ապտակել»՝ առանց շատ խորանալու բառերի ընտրության մեջ: Ու երևի լավն էլ դա է:
Կարծում եմ՝ ինքը լավ ընկեր է, նախ և առաջ, որովհետև մարդկանց մեջ ոչ մի տեսակի խտրականություն չի դնում (սոցիալական, կրոնական և այլն) ու գլխավորն իր համար մարդկային հատկանիշներն են:
Օրագրային գրառումները, երբ հասցնում, կարդում եմ. հետաքրքիր է հետևել իր կյանքի «նոր փուլին»՝ Հայաստանից դուրս:
Իրեն մեկ-մեկ թվում է, թե գրի-չգրի, շատ բանի տեղ դնող չկա, բայց էդպես չի: Ինքը որ մի քիչ պասիվանում է Ակումբում, ես միանգամից նկատում եմ, ու համոզված եմ՝ ոչ միայն ես: Հետն էլ անհանգստանում եմ:
Շին, չկորես, առանց քեզ լավ չի![]()
Էջանիշներ