User Tag List

Էջ 70 75-ից ԱռաջինԱռաջին ... 2060666768697071727374 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #1036
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինը շիտակ խոսող է. ինչ մտածի, կասի: Մի ձև լոռեցու պարզություն կա մեջը, որ շատ եմ հավանում: Իրեն իրականում չեմ տեսել, բայց վիրտուալ կերպարը շատ հավեսն է:
    Մի քիչ նեղացկոտ է ոնց որ թե կամ անվանենք դա՝ զգայուն: Արագ ազդվում է մեկի «թթու» խոսքից՝ ոչ միայն իրեն ուղղված, այլև ուրիշներին: Բայց մեկ-մեկ ինքն էլ գիտի «ապտակել»՝ առանց շատ խորանալու բառերի ընտրության մեջ: Ու երևի լավն էլ դա է:
    Կարծում եմ՝ ինքը լավ ընկեր է, նախ և առաջ, որովհետև մարդկանց մեջ ոչ մի տեսակի խտրականություն չի դնում (սոցիալական, կրոնական և այլն) ու գլխավորն իր համար մարդկային հատկանիշներն են:
    Օրագրային գրառումները, երբ հասցնում, կարդում եմ. հետաքրքիր է հետևել իր կյանքի «նոր փուլին»՝ Հայաստանից դուրս:
    Իրեն մեկ-մեկ թվում է, թե գրի-չգրի, շատ բանի տեղ դնող չկա, բայց էդպես չի: Ինքը որ մի քիչ պասիվանում է Ակումբում, ես միանգամից նկատում եմ, ու համոզված եմ՝ ոչ միայն ես: Հետն էլ անհանգստանում եմ:
    Շին, չկորես, առանց քեզ լավ չի

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2017), Sambitbaba (18.02.2017), Smokie (22.02.2017), Ծլնգ (17.02.2017), Հայկօ (17.02.2017), Հարդ (17.02.2017), Նաիրուհի (18.02.2017), Շինարար (17.02.2017), Ուլուանա (17.02.2017)

  3. #1037
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվիի մասին ուզում էի գրել՝ «Նա, ում մասին ուզում եմ խոսել» թեմայում, քանի առիթ ա, գրեմ... ))
    Ակումբում հենց սկզբից Այվիի «շշմածը» տպավորել էր, բայց հեչ շշմածի տպավորություն չէր թողում: Երբ մարդու մասին ասում են ադեկվատ, օբյեկտիվ, հավասարակշռված ու այդպես շարունակ, քառակուսի մարդ եմ պատկերացնում, Այվին հաջողացրել ա լինել ստեղծագործ, ստեղծագործական ոգեշնչման աղբյուր ու դրանով հանդերձ էն վերևում թվարկածը: Այվին մի տեսակ բոլորից տարբերվող գեղեցկություն ունի՝ ներսից ա գալիս, աչքերից, հայացքից, կեցվածքից, մենակ մարմնի գծերը չեն, որ սիրուն են, ինքն էությամբ առանձնանում ա, իմ ճանաչած ամենահմայիչ մարդկանցից մեկն ա: Այվիի էներգիան ա հիշեցնում, ինքը պարապ նստող ու ժամանակ սպանող տեսակ չի, էն զգացողությունն ա, որ իր կյանքում վատնած օրեր չեն լինում, Այվին իրականում կյանքն ապրում ա, ոչ թե մսխում: Հետո, Այվին հուսալի մարդ ա, խոսքի տեր, իր հետ չեմ պատկերացնում մարդ, որ լարվի, ընդհանուր խաղաղություն ու ներդաշնակություն ա բերում: Ու ընդհանրապես, Այվիին նախքան ակումբն եմ սիրել ու մինչև հիմա դեռ ոչ մի առիթ չի եղել, որ փոշմանեմ դրա համար...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2017), ivy (17.02.2017), Sambitbaba (18.02.2017), Smokie (22.02.2017), Tiger29 (17.02.2017)

  5. #1038
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆայի մասին գրելն էնքան էլ հետաքրքիր չի էն իմաստով, որ էն, ինչ էստեղ գրելու եմ, մի երկու-երեք էսքանն իրան անձամբ եմ ասում, բայց դե գրեմ, որտև մենակ վատ բաներն եմ ասում, ստեղ գոնե լավերն էլ գրեմ

    Ուրեմն Ալֆան բավական մեծ խելք ու մեծ բագաժ ունի, բայց էս ամենը համակցված ա տարիքին ոչ համապատասխան երեխայությամբ: Արդյունքում՝ ինքն էդ խելքն ու բագաժը չի կարողանում ճիշտ օգտագործել, չի կարողանում իր շահերին ծառայացնել: Ալֆան մեծ նպատակներ ունի, որոնք ուզում ա իրականացնել, բայց մեծ նպատակներին հասնելու փոքր քայլերը պլանավորելը շատ դժվար ա ստացվում իրա մոտ, չնայած ոնց որ վերջերս սկսել ա ավելի շատ աշխատել դրա վրա: Ինքը նաև ուժեղ նվիրվող մարդ ա: Եթե մեկին նվիրվեց, չգիտեմ ինչ պիտի լինի, որ հիասթափվի իրանից: Անկախ նրանից նվիրվում ա, թե չէ, ինձ թվում ա՝ Ալֆան սիրում ա բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր ամենաշատն են ցավացրել իրան: Մի տեսակ չեմ պատկերացնում ինչ-որ մեկին ատող Ալֆայի: Ալֆան նաև չափից դուրս շատ ա ինքնավերլուծությամբ զբաղվում, ինչն իրան ահագին խանգարում ա, որովհետև թե՛ անիմաստ ժամանակի կորուստ ա դառնում, թե՛ խանգարում ներկայով ապրելուն ու ապագայի վրա կենտրոնանալուն, թե՛ տրամադրությունն ա փչացնում: Բայց Ալֆային շատ եմ սիրում: Ոնց որ փոքր քույրս լինի, ու ուզում եմ, որ իրա համար լավ լինի, դրա համար չորով ամեն ինչ ասում եմ իրան:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2017), CactuSoul (21.02.2017), Sambitbaba (18.02.2017), Smokie (22.02.2017), Նաիրուհի (18.02.2017)

  7. #1039
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս Բյուրի վրա հա կարամ ջղայնանամ, բայց մեջս նստած ա, որ ինքը իմ Բյուրն ա, ուրիշն իրա ավելի լավ Բյուրին ինձ չի տա:ԴԴ մի տեսակ հարազատացած ա ինձ: Բյուրի հետ մենք ոչ թե չորս այլ հինգ տարբեր քաղաքներում ենք հանդիպել՝ Դիլիջան, Երևան, Վանաձոր, Էդինբուրգ, Կոպենհագեն, Բյուրը Դիլիջանը մոռացել ա, մեր առաջին հանդիպելը, որ ես մտա մարշուտնի՝ սաղ հեչ, Բյուրը մեջ, ընդգծված գեղո-գեղո ցույց տվեցի Լավ, Դիլիջանը քաղաք չէր, անտառ էր, բայց կապ չունի: Ու կարծեմ, թե ընդամենը էս հինգ անգամն ենք հանդիպել, բայց ակումբցիների դեպքում հանդիպումների քանակը կապ չունի իհարկե:

    Բյուրը լավ կռվարար ա, ես չեմ հասկանում, թե ոնց ա հասցնում, ասենք, ակումբում մտնի սաղ թեմաներում հասցնի, սաղի պորտը տեղը դնի, բայց նայած տրամադրության մեկ-մեկ դառնում ա համբերության մարմնավորում ու կնստի նենց հանգամանալից մանրամասն մարդկանց բաներ կբացատրի, որ ասենք իմ ներվերը չէր հերիքի, էդ պահերին քիչ ա մնում սիրահարվեմ իրան

    Բյուրին միշտ եմ սիրել, բայց ամենասիրածս Բյուրը Կոպենհագենում տեսածս Բյուրն ա, որ երջանկությունից փայլում էր, չգիտեմ, էդ օրը էնքան ուրախացա, որ իրան տեսա, էդ իր երջանկությունից ինձ էլ փոխանցվեց մի տեսակ:


    Բյուրի ակումբային մականունը կատարյալ իրան սազում ա՝ տարօրինակ փոքրիկ աղջիկ, ես տարօրինակ մարդկանց հանդեպ առանձնահատուկ թուլություն ունեմ: ու հա՝ փոքրիկ աղջիկ, որովհետև լիքը երեխություններ ունի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2017), CactuSoul (21.02.2017), Smokie (22.02.2017), Նաիրուհի (18.02.2017)

  9. #1040
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ խինդ ուրախություն է ակումբում ))
    Ասեմ, ասեմ, Շինարարին կյանքում մեկ անգամ եմ տեսել, սկի նորմալ չենք էլ հասցրել շփվել: Ինքը էն քիչ ակումբիցներից է, ում հանդեպ ծայրահեղական վերաբերումունք չունեմ ու գգրեթե ոչ մի անգամ ոչ մի ընդհանուր շփման հարթություն կամ թեմա չենք ունեցել: Իր անձի հանդեպ միշտ հակասական վերաբերմունք եմ ունեցել, բայց միակ բանը, որ հաստատ է, հարգանքն է: Իր մոտ մի տեսակ հանգստություն կա, լրիվ Լոռու հետ է ասոցացվում: Ինքը էն քչերից է, որին հարգելով ես փոխել եմ արտահայտչաձևս ինչ-որ մեկի մասին (ինքը երևի չի հիշի, ֆեյսբուքում էր դեպքը):

    Շինը բավականին հանդուրժող ու խելոք է, ու ես սովոր եմ իրեն էդպիսին ընկալել: Երբեմն, որ սկսում է կոպիտ արտահայտվել կամ հունից դուրս գալ, էդ ժամանակ մի տեսակ ոնց-որ ինքը չլինի:

    Կուզեի իրականում ծանոթ լինեի, անկեղծ ասած, ավելին՝ Լոռիում իրեն հյուր գնացած:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (22.02.2017), Շինարար (18.02.2017)

  11. #1041
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Quyr Qery-ին ակումբի էն եզակի դեմքերիցա,որ ինձ հարազատ եմ համարում ու էս մասին իրան էլ եմ ասել։Անկեղծ ասած,առաջի անգամ որ տեսա,հեչ սիմպածիաս չբռնեց,հաջորդ հանդիպումը մեր տեղի ունեցավ երկու տարի անց ու կամաց-կամաց էս մարդու նկատմամբ կարծիքս փոխվեց։Ռեալ կյանքում ակունբը ինձ երկու ընկեր է տվել ու իրանցից մեկը Quyr Qery-ինա։Էսօր էլ կակ ռազ հանդիպել էինք ու էս տիեզերքում մի թեմա չմնաց,որ չքննարկենք։Մեր հիմնական նմանությունը էդ ֆիլմերի հետ է կապված,մեկ ու մեջ էլ գրքերի։Անտանելի շատ եմ սիրում,որ երգելուց ինձ ձայնակցումա։
    Դժվար է նվիրվում ու շատ քչերինա վստահում,բայց ում էլ որ նվիրվումա էդ մարդու համար ամեն ինչ կանի,իրա անձնական շահը անտեսելով։
    Մենակ լավ բաներ եմ ասում ու լավ եմ անում։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2017), John (18.02.2017), Quyr Qery (20.02.2017), Smokie (22.02.2017), Անվերնագիր (18.02.2017)

  13. #1042
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոհան, ինչ լավ ա դու գրեցիր, հենց քո մասին էի ուզում գրել:
    Քեզ հետ շատ չեմ շփվել, մի երկու անգամ էլ գարեջրաակադեմիայում ենք հանդիպել, մի անգամ էլ դրսում տեսանք, ու դու ինձ չէիր հավանել իրականում ես էլ քեզ, բայց էդ չի կարևորը: Իմ տպավորություններով դու դիմակ ես կրում՝ բանակից մնացած վրադ, սենց պաշտպանական դիմակ, որ քեզ ցույց չտաս, ինչ-որ երևույթների նկատմամբ վերաբերմունքդ չերևա: Բայց համ էլ զգում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո էդ կանցնի ու կմնաս դու: Հանի էդ, ոչ մեկ էլ քեզ չի ուտի

    Մարդ ես, կարող ա սխալվում եմ, կամ ստեղ չպիտի գրեի, բայց դե արդեն ուշ է, ուշ է մշուշ է

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.02.2017), Smokie (22.02.2017), Յոհաննես (18.02.2017), Նաիրուհի (18.02.2017), Նիկեա (18.02.2017), Վոլտերա (19.02.2017)

  15. #1043
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հլը րոպեն։Արձագանքել չկա՞ ստեղ։Հա ախպեր պիզդեց դիմակա։
    ռաս ուժ եկել եմ գրեմ։
    Վարդան ախպորը առաջի անգամ որ տեսա հեչ չդզեց,բայց դե էդ հեչ։Կակամց-կամաց վերաբերմունքս փոխում էի մինչև էս ոռի պահը։Ընդհանուր իրա մասին չգիտեմ ինչ ասեմ,չէի էլ ասի,որ չգար Անհատականությունս չպիտակավորեր։Նու համեստ,խելոք,անշառ մարդու տպավորություն է թողել։Օրագրի գրատումներից ենթադրում եմ,որ ահագին հաջողությունների կհասնի։Հուսամ կթարգի օդի մեջ կրակելը ու մարդուն առանց ճանաչելու բնութագրելը։
    Էսքանը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (18.02.2017)

  17. #1044
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոհանչոն
    Տրամաբանորեն դժվար ա հանգել էն մտքին, թե խի՞ եմ ես իրան էսքան շատ սիրում։ Չէ, իրականում կա տրամաբանություն, բայց դուք էդ չեք ջոգի
    Ինքը վռոձե իմ չսիրած տիպի մարդկանց ա պատկանում, բայց դե էլ ինչ օրինաչափություն առանց բացառության։ Էդ իրա չոր-կոպիտ վիճակները հեչ սրտովս չի, բայց դե հմի տենց ա էդ մարդը, ինչ կարանք անենք։
    Յոհանը էն մարդկանցից ա՝ ում հետ արխային կարամ գնամ աշխարհի ծերը, ասենք Ամազոնի կողմերը։ Փաստ չի, որ ողջ կմնանք՝ բայց որ Յոհանի հետ անհնար ա ձանձրանալ՝ էդ փաստ ա, ու ճամփա գնալուց էդ կարևոր հանգամանք ա, ինչ խոսք։
    «Երիտասարտ Պապի» նախատիպը Յոհանն ա ոնց քցում-բռնում եմ, դրա համար էլ իրան տարել ա էդ սերիալի վրա։
    Մեկ էլ մի հատ խասյաթ ունի, որ շատ եմ գնահատում․ համարյա ոչ մի անգամ չի ուշանում։ Էդ կարևոր մոմենտ ա, հատկապես՝ ձմռանը։
    Էլ ինչ կա․․․ հա, էս Յոհանը ընդհանուր առմամբ ահագին շուստռի տիպ ա, բայց ոնց որ ինձ չի կարացել քցի ոչ մի անգամ, չնայած փորձել ա
    Ինչ ասեմ էլ․ պահի կենացը ախպերս

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.02.2017), CactuSoul (21.02.2017), Mr. Annoying (18.02.2017), Smokie (22.02.2017), Անվերնագիր (18.02.2017), Յոհաննես (18.02.2017)

  19. #1045
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.02.2017, 15:47:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (18.02.2017)

  21. #1046
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարարը ինձ մոտ ահագին ճիշտ մարդու տպավորություն ա թողել՝ ճիշտ ապրել, ճիշտ խոսել, սովորաբար սա ահագին ձանձրալի ա թվում մարդկանց, բայց ես կարծում եմ ու ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ դա այսբերգի միայն տեսանելի մասն ա։ Մինչև վերջերս էլ կարծում էի, որ իրա խոսքերը ահագին կշռադատված են, քանի դեռ հիշարժան թմայում չպոռթկաց։ Հետաքրքիր էր հետևել այդ մետամորֆոզին։ Համ էլ իրա հին նկարները նայում եմ, ասում եմ՝ սա Շինարարն ա։ Նորերը նայում եմ, մտածում եմ բոդիբիլդինգ բառի մասին, ասում եմ հա բայց ինչով չի էլի ինքն էլ Շինարար։ Բայց հարց ա ծագում, եթե հիմա մարմինն ա շինում, դրանից առաջ ի՞նչ էր շինում ։
    Ինձ թվում ա եվրոպական հողը իրա վրա Արշակ-2 պես ա ազդում, մի հատ ծայրահեղ տոլեռանտություն ա բուն դրել մեջը՝ ինչպես Բյուրը նկատեց, հետաքրքիր ա հայ հողի վրա տեսնել ինչ կլինի։ Այսինքնս, հաստատուն փոփոխություն ա, թե չէ, այ սա է խնդիրը։
    Էդ որ ասում եք, իրան նեղում են, եսիմ, դաժը եթե նեղում են հետն էլ ահագին պաշտպանում ու սիրում են։ Նենց որ շատ մի նեղվելու տեղ էլ չի մնում։ Սիրտդ լեն պսհիր, Շին։
    SWTS

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (18.02.2017), Աթեիստ (18.02.2017), Ծլնգ (18.02.2017), Շինարար (18.02.2017), Տրիբուն (18.02.2017)

  23. #1047
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իյա... էս ինչ կլյով ա էս երկու օրը, էն օրը Բյուրը բռնվեց, էսօր էլ Լիզը...

    Ուրեմն LisBeth-ը հեչ լավ ընկեր չի, հետն էլ անտաղանդ ա, ու վաբշե մեջը մենակ մի պուճուրիկ ծտություն կա, ուրիշ ոշմի բան, համենայդդեպս ինքը այդպես ա կարծում։

    Համ էլ զեմլյակս ա, նենց որ իր մասին մենակ լավը պիտի գրեմ ուրեմն էս Լիզը, մի գաղտնիք ունի... բայց ոշմեկին չի ասում, սկի ինձ չի ասում։ Այ տենց գաղտնիք ա, ու ինքն էլ լիքը գաղտնապահ։

    Բայց ես այդ գաղտնիքը կռահել եմ։ Հը՞, ձեզ էլ ասեմ։ Դե լսեք... Լիզը... խլուրդ ա (կույր իմաստով)... որտև, ինքը շատ լավ ընկեր ա (բայց ինքը դա չի գիտակցում), շատ տաղանդավոր ա (բայց ինքը դա չի գնահատում), մեջն էլ նույնիսկ մի փոքր ծտություն չկա, այլ կա ահռելի չափերի մարդկային գեղեցկություն։

    Հա, չէ, խաբում եմ... մեջը մի հատիկ վատ բան եմ տեսել. լիքը ծուլություն ունի... ասա մի քիչ հաճախ ակումբում գրի էլի, մատներդ չեն չորանա։ Էդքան ասելու բան ունես, ո՞ւր ես մեջդ պահում, մեզ էլ անլիզ թողում։

    Ձեռքս էլ կոտրված չի Սիրում եմ Լիզին!
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 18.02.2017, 21:54:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.02.2017), LisBeth (18.02.2017), Անվերնագիր (18.02.2017), Յոհաննես (18.02.2017), Տրիբուն (18.02.2017)

  25. #1048
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգը ակումբախտի առաջնային փուլում ա: Պասիվ-ինկուբացիոն շրջանն արդեն անցել ա, հիմա սուր բորբոքայինի մեջ ա: Նորմալ երևույթ ա՝ ընդհանուր առմամբ բավականին խելացի ու հետաքրքիր մարդու համար. հանկարծ հայտնաբերում ես մի խումբ մականունավորների, ովքեր ոչ միայն պատրաստ են քեզ լսելու, այլև նույնիսկ ունակ են որոշ չափով հասկանալու, ու ջրամբարը քանդվում ա: Ու էստեղ ի հայտ ա գալիս ասպարեզ ընկնելու երկրորդ համախտանիշը. իսկույն պարզում ես, որ դու առանց բացառության ամեն ինչի մասին քո սեփական ուրույն կարծիքն ունես ու հույժ ունակ ես դա հոդաբաշխ բարձրաձայնելու ամեն տեղ՝ ասածդ համեմելով պատկերավոր համեմատություններով ու չափավոր ցինիզմով: Բայց դե ավելի ուշ՝ սուր բորբոքայինից հետո, հանկարծ գալու ա իրավագիտությունն էլ հիշելու ժամանակը, ու հասկանալու ես, որ պարտականությունն ու իրավունքը տարբեր բաներ են, ու մեկ-մեկ չգրելն էլ ա միանգամայն ընդունելի տարբերակ: Բայց էդ՝ ավելի ուշ: Իսկ հիմա ակումբային Ծլնգը նման ա մարդու, ով խելացի ա, հստակ գիտի, որ խելացի ա, ու մասամբ դրա տակ ա մնացել, որովհետև հաճախ ոչ թե կարծիքներ ա գրում, այլ անբեկանելի ճշմարտություններ: Իսկ կարծիք կարդալը ավետարան կարդալուց սովորաբար ավելի հետաքրքիր ա: Ակումբում էդ ձեռագրով մի հոգի էլ կա, ու իրենք էստեղ բավականին նման են իրար:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.02.2017), CactuSoul (21.02.2017), Tiger29 (19.02.2017), Արէա (19.02.2017), Ծլնգ (18.02.2017), Նաիրուհի (19.02.2017), Շինարար (18.02.2017), Ուլուանա (19.02.2017), Տրիբուն (19.02.2017)

  27. #1049
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօյի սուր բորբոքային փուլում ես ակումբն արդեն մասամբ լքել էի, այնպես որ իրազեկ եմ միայն իր ներկայիս՝ իրավագիտության գիտակցմամբ հավասարակշիռ կարգավիճակին, որը, սակայն, այնքան սեղմ-ժլատ է վերջերս իր արտահայտման մեջ, որ փիս քչություն է անում, հատկապես այս տարածքների մակերևույթով, ուր մականուններ են և սեփական ուրույն կարծիքների հոդաբաշխ բարձրաձայնումները՝ համեմած պարկերավոր համեմատություններով ու չափավոր ցինիզմով, ոչ միայն ընդունելի են, այլև ցանկալի, սպասված ու ախորժելի, ըստ իս։ Նման զսպվածության և զգուշավորության պատճառը նաև երևի այն է, որ Հայկօյին մականունների մեծ մասն արդեն վաղուց դադարել է մականուն երևալուց, և հարթակն էլ վաղուց արդեն վիրտուալ չէ։
    Եվ այնուամենայնիվ, Հայկօն ինձ համար Ակումբի ամենա - սրամիտ, խելացի, իմաստալից արտահայտվող հնգյակի մեջ է մշտապես, իսկ իր մտքի սրության շեղբը, համոզված եմ, ստեղծագործական նոր շերտեր է քերթելու, և ես իր քերթության արգասիքների հանդեպ մեծ ակնկալիքներ ունեմ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.02.2017, 11:16:

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2017), Smokie (23.02.2017), Շինարար (19.02.2017)

  29. #1050
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամի մասին առաջին հիշողություններիցս մեկն էն ա, որ մի անգամ ակումբում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» կազմակերպեց։ Էն ժամանակ արդեն գիտեինք, որ ինքը իգական սեռի ներկայացուցիչ է ու գիտեինք, որ Հայաստանում չէ։ Չգիտեմ ինչու, էդ խաղից հետո տպավորվեցի, որ Եվրոպաներում սովորելու մեկնած ուսանողուհի է։ Հետագայում պիտի իմանայի, որ չարաչար սխալվել եմ։

    Բարեկամը ժամանակին ահագին գաղտնապահ էր, բոլոր տեսակի վիրտուալ հարթակներում փորձում էր անձը թաքցնել։ Թաքցնում էր նաև հարթակները։ Հիշում եմ՝ ժամանակին որոշել էի նրա բոլոր բլոգները հատ-հատ գտնել։ Ահագին մասը գտա, բայց չգիտեմ՝ բոլորն էին, թե չէ։ Բարեկամը նաև էն բլոգերներից էր, որին հաճույքով էի կարդում, բայց երբեմն գրառումները ներվայնացնում էին։ Կարող ա ժամերով բանավիճեինք, ոնց որ հիմա էլ ակումբում ենք անում։ Բայց ինքն ինձ համար էն բացառիկ մարդկանցից ա, որը նույնիսկ ամենաթեժ բանավեճի ժամանակ դիմացինին չի վիրավորում։ Դրա համար շատ ուժեղ հարգում եմ իրան։

    Բարեկամը մարդկանց ճանաչելուց շատ լավ ա։ Մի դրվագ եմ հիշում տարիներ առաջ, երբ կոնկրետ մեկի մասին ինձ զգուշացնում էր, որ հեռու մնամ, չէի լսում։ Հետո տարիներ անցան, հասկացա, որ ինքը շատ ճիշտ էր բնութագրում էդ մարդուն, ուղղակի ես չէի տեսնում։

    Նենց հետաքրքիր ա՝ Բարեկամի հետ երբևէ էնքան մտերիմ չեմ եղել, բայց ոչ էլ երբևէ չեմ սիրել իրան։ Չգիտեմ՝ երևի ես եմ սառը եղել, հեռու մնացել կամ ինքն ա ինձնից հուշտ եղել կամ երկուսը միասին։ Ամեն դեպքում, ինքն էն մարդկանցից ա, որի հետ կուզեի ավելի մտերիմ լինել, քան եղել եմ, ու էն ակումբցիներից ա, որին կուզեի իրական կյանքում տեսնել։

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2017), laro (19.02.2017), Mr. Annoying (20.02.2017), Smokie (23.02.2017), Բարեկամ (20.02.2017), Նաիրուհի (20.02.2017), Շինարար (20.02.2017), Ուլուանա (20.02.2017)

Էջ 70 75-ից ԱռաջինԱռաջին ... 2060666768697071727374 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •