User Tag List

Էջ 68 75-ից ԱռաջինԱռաջին ... 1858646566676869707172 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,006 համարից մինչև 1,020 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #1006
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրը....Բյուրը էն մարդն ա, որ ինձ ինչ ասի, հալած յուղի տեղ կընդունեմ Ես Բյուրին վստահում եմ: Մեկ-մեկ Բյուրն իմ համար իդեալ ա (ինչի եմ համեստություն անում, ինչի մեկ-մեկ ): Ու մեկ-մեկ ուզում եմ Բյուրի հետ մի քիչ խոսամ, գրելու թեմա չեմ գտնում Մի խոսքով Բյուրը լավն ա. Բյուրը պատրաստակամ, պարտաճանաչ պուպուշ անձնավորություն ա

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.03.2015), Այբ (25.03.2015)

  3. #1007
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    laro–ին սկզբում չէի նկատում։ Այսինքն՝ գիտեի, որ laro մականունով մեկը կա, բայց որևէ կերպ չէր տպավորվել իր գրառումներով։ Հետո սկսեցի նկատել շատ պարզ ու անմիջական, նպատակասլաց աղջնակի։ Հա, լոռեցու էն միամիտ պարզությունը laro–ին էլ բոլորովին չի շրջանցել։ Նենց եմ սիրում laro–ի էն անմիջական ու էմոցիոնալ գրառումները, էն որ շուրջը տեղի ունեցած մի բանից նեղված արտահայտվում է։ Մարդ որ կարդում է, ակամա ուզում է գրկել, պուպուշ անել ու ասել՝ ոչինչ, laro ջան, տենց էլ ա պատահում, բայց ոչինչ, շատ դարդ մի արա, լավ կլինի ։

    laro–ն նաև շատ յուրահատուկ գեղեցկություն ունի՝ էն որ սիրուն դիմագծերը համադրված են լինում ներսից եկող մաքրության ու պայծառության վառ դրսևորմամբ։ Ամեն քայլափոխի չես հանդիպի էդպիսի գեղեցկություն ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2015), Arpine (30.03.2015), laro (25.03.2015), Smokie (25.03.2015), Յոհաննես (26.03.2015)

  5. #1008
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասում եմ՝ երբ ա ինչ-որ մեկն Ուլուանայի մասին գրելու, որովհետև մեկ ա ես ասելիք ունեմ ու կարող եմ Նա, ում մասին ուզում եմ խոսել թեմայում գրել, բայց երբ մտնում եմ, տեսնում եմ գրող չկա, նենց որ կբռնեմ ու էստեղ կգրեմ (շատ էլ որ հիմա էլ ինձ վրա է մեռնելու էս թեման, աչքիս լրիվ իրեն սպառել է, ու անիմաստ ակտիվացնելու փորձեր ենք անում):

    Հա, ուրեմն Ուլուանայի մասին հաստատ էս թեմայում էլ, ակումբում այլ տեղերում էլ շատ գրած կլինեմ, որ սկզբում մեր հարաբերությունները լրիվ վայրիվերումներ էին: Բայց հետաքրքիր ա, թե ինչ ա դարձել վերջերս: Ուլուանան լրիվ իմ մխիթարիչն ա: Ինքը դրա բացառիկ տաղանդն ունի: Ու էնպես չի, որ գլխիդ տակ փափուկ բարձ ա դնում, ասում ա՝ սաղ լավ կլինի: Չէ: Ինքը սառն ա դատում նույնիսկ դիմացինի համար ամենածանր իրավիճակներում: Ու կարողանում ա իրավիճակները բազմակողմանիորեն տեսնել, ոչ միայն պատմողի տեսանկյունից: Դա շատ օգտակար հատկություն ա:

    Հետաքրքիրն էն ա, որ սովորաբար երբ էդպես սառն են դատում մարդիկ ու հայտնում իրենց դատողությունները, նենց զգացողություն ա, որ գլխիդ սառը ջուր են լցնում, դրանից ավելի ես վատանում: Բայց Ուլուանան դա էնպես ա անում, որ լրիվ հասկանում ու ընդունում ես, ամեն ինչ տեղն ա ընկնում, ու եթե մի կես ժամ առաջ չէիր կարում մտատանջություններից քնել, իր հետ խոսելուց հետո հանգիստ գլուխդ դնում ես բարձին:

    Մի խոսքով, գնալով ավելի շատ եմ սիրում Ուլուանային ու գնահատում իրա ներկայությունն իմ կյանքում:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2015), Cassiopeia (30.03.2015), John (31.03.2015), Աթեիստ (30.03.2015), Մուշու (30.03.2015), Ուլուանա (30.03.2015), Վազգեն (31.03.2015)

  7. #1009
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեմ, թող իմ վրա մեռնի թեման
    Բյուրը, Բյուրը՜: Բյուրը էն մարդն ա, ումից միշտ սովորելու բան կա, ինքն էնքան ինֆորմացիա ա տալիս իրա գրառումներում, որ սովորելու տեղ միշտ կա, ինչքան կարդաս կարդացվում ա: Իր գրառումները նամանավանդ ստեղծագործողի անկյունում ամենաշատն եմ սիրում ու կապ չունի իր գործերն են, թե վերլուծություններ կամ կարծիքներ, մեկ ա հետաքրքիր են: Բյուրի հատկապես ճանապարհորդական մտքերն եմ սիրում. ինձ մեկ-մեկ թվում ա, թե որ երկրից ուզում ես խոսա՝ Բյուրը մի հավես բան հեսա կպատմի էդ երկրից, սովորույթներից, մարդկանցից:
    Բյուրին չսիրել չի լինում, ախր նենց լավն ա: Հա՛, ու ակումբի իմ համար ամենահավես դեմքերից ա, որ միշտ շնորհակալ եմ ակումբից, որ իր ու մի քանիսի հետ ծանոթանալու հնարավորություն ունեցել եմ: Բյուրը իմ համար օրինակ վերցնելու մարդ ա, կրթության, զարգացվածության ու էլի լիքը տեսանկյուններից ու խոստովանեմ, որ շատ հաճախ եմ ինքս ինձ ստիպում լավ սովորել, որովհետև Բյուրը սովորել ու տես ինչի ա հասել, շատ գրել, որովհետև Բյուրը հասցնում ա շատ գրել, լեզուներ սովորել, որովհետև Բյուրը լիքը գրքեր բնօրինակով ա կարդում: Բյուրը իմ(ու ոչ միայն իմ երևի) շատ քիչ մոտիվատորներից մեկն ա էս կյանքում
    Հա, մեկ էլ էս ձմեռվա Հայաստան գալուց հետո զգացի նաև, որ Բյուրը հավես, ժպտերես, ուրախ մարդ ա, ես իրեն ավելի բրուտալ դեմք էի պատկերացնում գրառումներից, կամ էլ շատ լավ գիտի, թե ում հետ իրան ոնց պահի, ում հետ ոնց լինի:
    i wanted to destroy something beautiful

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2015), John (31.03.2015), laro (31.03.2015), Smokie (31.03.2015), Srtik (04.04.2015), Աթեիստ (31.03.2015), Այբ (31.03.2015), Մուշու (31.03.2015), Ուլուանա (31.03.2015), Վոլտերա (31.03.2015)

  9. #1010
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սարի Մարի

    Ես իրան ասել եմ, որ իր ավատարը իրան շատ ա նման, (ինքն է՛լ դա լավ գիտեր ): Ինքնավստահ ա՝ շատ դեպքերում գիտի որ ճիշտ ա ինքը, բայց աջակցության, հասկացվելու կարիք ա զգում: Բողոքով լի ա ու դեպրեսիվ: Որ ասեմ լուսավորությունն ու պայծառություն չկա իր մեջ... սխալ կլինի, բայց դրանք իր մութ կողմերից են: Նարնջա/գույնա/սեր, պոզիտիվ մարդ կա իր մեջ թաքնված, որն էլ ի՛ր հերթին ա բողոքում շրջապատից՝ կարծես ինքը լինի «Оранжевая песня»-ի հերոսը, իսկ մյուսները взрослый дядя-ները: Մարի ջան հավատա, որ էդպես չի:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (03.04.2015), մարիօ (02.04.2015)

  11. #1011
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հերթը հասավ դիվան բաշուն.
    Smokieս ինձնից բեթար միմամիտ (բլիբելը վկա), բարի ու շատ դրական լիցքերով տղա է: Մի անգամ ենք հանդիպել ու քչից-շատից զրիցել ենք:Առաջին տպավորությունը էն է որ անգամ մրջյունին չի վնասի,բայց հետո հասկացա, որ Smokieս մարդասպանի ջիղ ունի.
    Ի դեպ էս վերջերս էլ քեզ էի տեսել երազիս.Իբր մեքսիկացի էինք ու հարբաձ,բարձր երգելով շրջում էինք փողոցներով. Իրագործել է պետք երազը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (04.04.2015)

  13. #1012
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա, Յոհաննեսը մեծամասամբ սոլիպսիստ ա։ Իրականությունը, աշխարհի ամբողջ պարունակությունը իր ներսում է։ Ես, որ իր մասին կարծիք եմ գրում՝ իր մեջ եմ ու իր երևակայության արդյունքն եմ, բանակի բոլոր-բոլոր զինվորները, նույնիսկ էն ամենավատերը՝ էլի։ Ինքը էդ բոլորի մասին հոգ ա տանում․ իր ներսի, իր երևակայության որոշ արդյունքների շատ սիրում է ու դուրը գալիս է, երբ որ իրենք բոլորը իրան հեռվից հեռու տեսնում են։ Յոհանը մի տեսակ ուզում ա բաց երևա, բայց ինքը իմ կարծիքով լավ փակոտ ա, նույնիսկ շատ-շատ․ ինքը դժվար ա վստահում։ Ու իմ կարծիքով նաև լավ հակասական ա․ էնքան որ մեկ-մեկ ինքն իրան էլ չի հասկանում, իր ստեղծած երևույթներին ինքն էլ չի ուզում հավատա։ Ու ինքը լիքը կինոներ ա նայում ու մեզ հերոսների նմանացնում։ Ինքը, ոնց որ կասեր մեկը, կարա լուցկու հատիկի գոյություն վրա էլ լիքը խորանա ու հավես բաներ մտածի։ Յոհանը, շատ լավ ու վառ մարդ ա։
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 12.04.2015, 00:32:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.04.2015), Յոհաննես (12.04.2015), Վոլտերա (12.04.2015)

  15. #1013
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատարկը: Ըըը... ժողովուրդ դատարկը ո՞վ ա: Տեղը դատարկվել ա

    Վերջին շփումների ժամանակ (իսկ դա վիրտուալ չէր, => նոր չէր) ես իր մեջ տեսել եմ մարդու, որ պետք եղած ժամանակ մի թեթև բարկանա՝ պահանջելով իր իրավունքները: Ինքը ոչ մեկին թույլ չի տա իրեն վիրավորել ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես:
    Ինքը նաև շատ բարի ա: Հենց մոտենաս իրեն, նենց ժպտերես հայացքով կնայի (առանց ատամների), որտեղ պարզ ու ակնհայտ կկարդաս, «ասա», կամ «ի՞նչ կա ախպերս»: Ուրախ, կատակասեր տղա ա:
    Մեր հին վիրտուալ շփումներից գիտեմ ինչքան խելացի, բանիմաց, նպատակասլաց ու հետաքրքիր անձնավորություն ա, բայց ոնց հասկանում եմ, չի սիրում էդ ամենը ցույց տալ:

    Դավ ջան
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (12.04.2015)

  17. #1014
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոքը իմ ճանաչած ամենաբարի մարդկացից մեկն է։
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 14.10.2015, 22:29:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (15.10.2015), Smokie (16.10.2015)

  19. #1015
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զաքարը հզոր անհատականություն ա՝ խելացի ու ուժեղ մարդ ու քանի գնում ավելի ու ավելի ա զարգանում: Կարծես իր ոչ մի օրը անիմաստ չի անցնում՝ ամեն օր մի բան սովորում ա, ուսումնասիրում, տեղեկանում ու աճում: Մեծ կամքի ուժ ունի, ընդունակ ա սովորել, զբաղվել ինքնակրթությամբ առանց հուսահատվելու ու ընկճվելու: Մի օր հասնելու ա մեծ բարձրունքների:
    Մի այլ կարգի հաճելի ա իր հետ շփվելը՝ օժտված ա վարակիչ պոզիտիվությամբ ու բարությամբ: Իր հետ շփվելուց բացի հարգանքից ուրիշ բան չես կարող զգալ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.02.2016), Զաքար (04.11.2015), Ուլուանա (04.11.2015)

  21. #1016
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոքը իմ ճանաչած ամենաբարի մարդկացից մեկն է։
    Սմոքը կարծես ապագայի եկվոր լինի։ Ունի տիեզերագիտական աշխարհին ցանակալի շատ կարևոր հատկանիշներ. իր մեջ կարծես իսպառ բացակայում է մարդկայն բնազդ դարձած ընչասիրությունը, կռվարարությունը։
    Սմոքը կարևորագույն հատկություններից մեկն այն է, որ նա տարածություն-ժամանակի մեջ ոչ միայն պարզապես զարգանում է, այլ նաև կարողանում է դեմ առ դեմ դուրս գալ բնության օրենքներին, ապրել, ինքնակառավարվել ըստ իր ցանկությունների։
    Իսկ վերջերս Սմոքի հետ անդեմ հաղորդակցության ժամանակ նկատեցի նրա մտքի կատարյալ լինելը. նրա մտքում չկային սեռային չափականություններ։
    Եվ իսկապես, նրան առավել գեղեցիկ է դարձնում սերը գեղեցիկի հանդեպ, ինչպես նաև խոհերը մարդկան փոխհարաբերությունների վերաբերյալ։
    Սմոքի մարդկային հատկանիշները թե՛ քաշով, թե՛ որակով այնքան բարձր են, որ ինձ երբեմն թվում է, էս մարդու գեների մեջ ինչ-որ փոփոխություններ են եղել, կամ էլ նա եկել է տիեզերական անհունի հեռավոր աշխարհներից, ամեն դեպքում էս դարում շատ բարդ խնդիր է մարդուն դաստիարակել կամ դարձնել էսքան մարդ։
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 05.11.2015, 02:13:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (05.11.2015), Sambitbaba (11.02.2016), Smokie (05.11.2015), Ուլուանա (05.11.2015)

  23. #1017
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման արթնացնենք եռամսյա արջային քնից ։

    Զաքարը մարդու բավական հետաքրքիր տեսակ է՝ ազնիվ, ուժեղ, բայց խիստ զգայուն ու մարդկային, մշտապես զարգացող ու կատարելագործման ձգտող։ Շատ քիչ մարդկանց մեջ եմ հանդիպել կատարելագործվելու, չիմացածը սովորելու էդ աստիճանի պատրաստակամություն, նույնիսկ կասեի՝ մի տեսակ մանկական պատրաստակամություն։

    Զաքարի բնորոշ գծերից մեկը բնության նկատմամբ խոր կապվածությունն ու սերն է, որը կարող է արտահայտվել նույնիսկ աննշան առօրեական մանրուքներում. ինքը բնությունն զգում է կարծես բոլոր բջիջներով։ Բնական, սկզբնական շատ հակումներ, ձգտումներ ու նախընտրություններ, որ մարդ արարածն ի սկզբանե ունեցել է, բայց քաղաքակրթության զարգացման հետևանքով ժամանակի հետ կորցրել, Զաքարի մեջ զարմանալիորեն պահպանված են, երբեմն անհավատալիության աստիճանի, ու դա էն դեպքում, երբ իր կյանքի պայմանները կարծես բոլոր հնարավոր ձևերով նպաստում են ճիշտ հակառակին։

    Նյութականին ընդհանրապես կապված չլինելն էլ մի ուրիշ հատկանիշ է, որ բարձր եմ գնահատում եմ իր մեջ. Էն, որ հեշտությամբ կարող է հրաժարվել իր ունեցած գրեթե ցանկացած առարկայից, եթե իմանա, որ ինչ–որ մեկը դրա կարիքն ունի կամ ուղղակի դրանով կուրախանա։

    Հետաքրքիր է, որ ներքին փոթորիկների, տագնապների և այլ անհանգիստ հոգեվիճակների հետ մեկտեղ Զաքարի մեջ անսահման ներքին խաղաղություն կա՝ մի տեսակ ինքնավերականգնվող, ինքնասնուցվող ու ներդաշնակություն ապահովող, որ ակամա փոխանցվում է նաև դիմացինին։

    Մեկ էլ հետաքրքիր է, որ Զաքարը կարողանում է հաջողությամբ համատեղել երկու՝ առաջին հայացքից կարծես անհամատեղելի երևույթներ՝ մինիմալիզմն ու պերֆեկցիոնիզմը։ Ինքն իմ ճանաչած ամենամինիմալիստ մարդն է, ընդ որում՝ իր մինիմալիզմը դրսևորվում է ինչպես ամենապարզ կենցաղային հարցերում, էնպես էլ մարդկանց հետ հարաբերություններում ու մնացած բաներում, այսինքն՝ էն բնածին, ինքնաբուխ ու չպարտադրված մինիմալիզմն է, որ բնականորեն տարածվում է իր կյանքում ամեն ինչի վրա՝ թե՛ նյութական, թե՛ հոգևոր ու մտավոր։ Իսկ պերֆեկցիոնիզմը հատկապես վառ դրսևորվում է իր ձեռքի աշխատանքներում ու դրանց ստեղծման պրոցեսում, երբ ամենաչնչին ու աննկատ թերությունը վերացնելու համար (էն որ մենակ ինքն է նկատում, որովհետև գիտի, որ կա) միշտ պատրաստ է ամեն ինչ զրոյից սկսել, որպեսզի անթերի դարձնի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (10.02.2016), Mr. Annoying (11.02.2016), Ruby Rue (11.02.2016), Sambitbaba (11.02.2016), Smokie (11.02.2016), Աթեիստ (11.02.2016), Զաքար (10.02.2016), Նիկեա (11.02.2016), Շինարար (12.02.2016), Վոլտերա (12.02.2016)

  25. #1018
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ վերևի մարդը Ուլուանան ա... ոնց որ ես կասի՝ ընկեր Ուլուբաբյանը... ինքը շատ լավ մարդ ա, բարի, համեստ, հավասարակշռված, խիստ, պատկառելի մի անձնավորություն... մարդասեր, նուրբ, ճաշակով, հումորով, բարձր ինտելեկտով, սիրուն (համ էլ)...

    ... ու զարմանում եմ ո՞նց ա էդ եքյա բարձրությունից (դրախտից) ընկել ու սաղ մնացել...

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.09.2016), Mr. Annoying (15.02.2016), Progart (28.01.2019), Smokie (15.02.2016), Բարեկամ (14.02.2017), Ուլուանա (15.02.2016)

  27. #1019
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mephistopheles
    Քանի առիթը եկել է, որոշեցի ձեռքիցս բաց չթողնել ու խոսել այս ակումբցու մասին
    Նոր-նոր, որ գրանցվել էի ակումբում, որոշ ակումբցիներից վախենում էի Մեֆից էլ էի վախենում:
    Եթե Mephistopheles համար ասեմ ուղղակի հետաքրքիր ու միաժամանակ սադրող ակումբցի, նշանակում է ոչինչ չասեմ: Մարդիկ կան, չէ՞, որ ինչ-որ տեղ չեն ուզում ցույց տալ իրենց դրական կողմերը, ու մի տեսակ թաքցնում են այն... կարծես չեն ուզում, որ մարդիկ տեսնեն, որ իրենք, այսպես ասած, կարող են լավն էլ լինել: Եվ շատ դեպքերում թաքնվելու ցանկությունն ավելի շատ է մղում, որ ցույց տան իրենց վատ կողմերը՝ աչքի ընկնելով որպես սադրող, կռվարար և այլն (մականվան ընտրությունն էլ արդեն ահագին բան ասում է՝ Mephistopheles): Mephistopheles կարծում եմ այդ մարդկանցից է, ու մեկ-մեկ ինձ մոտ նաև այն տպավորությունն է, որ ինքն էլ է իրեն <<համոզել>> նրանում, թե հա, ես հենց այսպիսինն եմ՝ կռվարար, չար, սադրող և այլն:

    Այն որ Mephistopheles-ը կարդացած, խելացի մարդ է, ով նաև վերլուծող փայլուն միտք ունի, ինձ թվում է՝ բոլորն էլ գիտեն, նկատել են, դա էլ չասեմ:

    Կարճ ասած՝ ինքը կարող է լինել սադրող, կռվարար ու չար, բայց դա չի նշանակում, թե նա չի կարող լինել հակառակը՝ բարի, հաշտեցնող...
    Կարող է լինել շատ անլուրջ, ինչ-որ տեղ իրավիճակը խաղարկող, բայց դա չի նշանակում, որ անլուրջ է, ու ուղղակիորեն է ամեն ինչին մոտենում: Չէ՛:

    Ուղղակի ինքն իր մականվան ընտրությամբ արդեն, այսպես ասած, փորձում է << հավատարիմ>> լինել այդ մականվանը: Ու ինչն է ամենահետաքրքիրը իր այս հակասական << կերպարում>>՝ ինքը միշտ անկեղծ է:
    Մեկ էլ մի բան՝ նրան կարծես չի էլ անհանգստացնում, թե դիմացինը իր մասին ինչ կմտածի, ինչ կասի. նա շատ լավ գիտի, այսպես ասած, իր <<տեսակը>>: Ու սա, ըստ իս, խոսում է, նրա կայացվածության, բարձ ինքնագնահատականի մասին: Դրա համար էլ ինչ-որ տեղ չի վախենում լինել ուղղակի <<վատը>>... Բայց ախր չնայած այդ <<վատ>>-ով, այնուամենայնիվ, նա <<չի կարողանում>> թաքցնել իր լավ կողմերը:

    Հ.Գ. Mephistopheles մասին ավելի երկար կարող էի գրել, բայց ժամանակս քիչ է, պետք է դուրս գամ(գուցե մի ուրիշ անգամ ավելի երկար գրեմ):
    Վերջին խմբագրող՝ Այբ: 15.02.2016, 12:39:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.09.2016), Mephistopheles (15.02.2016), Mr. Annoying (15.02.2016), Smokie (15.02.2016)

  29. #1020
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից ինձ համար Այբի մեջ ամենանկատելին իր նրբությունն էր, փխրունությունը: Չեմ հիշում ինչի՞ց, բայց թվում էր, թե տխրությունն իր մեջ շատ ա, կամ ժպիտն ա քիչ: Հիմա ինձ մոտ կարող ա ավելի աչքի ընկնի, հասարակության մեջ ինչ-որ բան դեպի լավը փոխելու ձգտումով աղջիկ: Ինքն էլ իր հերթին ա նույնքան ազնիվ, անկեղծ ու ճիշտ անձնավորություն՝ ինչպիսին կուզեր տեսնել դիմացինին:
    Կամ ես եմ սկսել նկատել իր ուրույն կարծիքն ունեցող հետաքրքիր անձնավորությանը, կամ Այբը բավականին բացվել ա ակումբում: Թվում ա՝ թե առաջվանից շատ ա արտահայտվում սեփական մտքերով, կարծիքներով ու պատմություններով: Ժամանակին իր մոտ ամենաշատը նկատում էի տարբեր գրողներից արված ցիտատները:
    Այբ ջան, քեզ հաջողություն ձեռնարկածդ ամեն մի գործում և նպատակներում:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 14.09.2016, 15:51:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.09.2016), kitty (14.09.2016), Այբ (20.02.2017)

Էջ 68 75-ից ԱռաջինԱռաջին ... 1858646566676869707172 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •