User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբն իմ մեջ տպավորվել է նրանով, որ մի տեսակ անկախ է՝ շրջապատի ազդեցություններից հնարավորինս զերծ, էդ թվում և Ակումբի։ Ակումբում մի տեսակ ինքն իրենով է, առանձնապես չի փորձում ինտեգրվել, ամբողջի մաս դառնալ։ Սա որպես բացասական երևույթ չեմ ասում, պարզապես փաստն եմ նշում։ Թե դա ինչքանով է լավ կամ վատ՝ ամենալավը երևի ինքը կիմանա։ Ամեն դեպքում հետաքրքիր է նման պահվածքը՝ ակտիվ, բայց միաժամանակ անկախ՝ ընդհանուրից անջատ։

    Կարծում եմ՝ ահագին փակ մարդ է, ինքնաբավ։ Թեև հաճախ է օրագրային գրառումներ անում ու զանազան պատմություններ պատմում, բայց դրանք հիմնականում արտաքին աշխարհին վերաբերող դիտարկումներ են, որոնք այս կամ այն չափով կարող են առնչվել իր հետ, բայց նույնիսկ առնչվելու դեպքում ինքը դրանցում մեծ մասամբ դիտորդ է ու ոչ գլխավոր դերում։ Իր մասին գրեթե չի խոսում, նույնիսկ եթե խոսում է, դա էլի զգալի չափով «դրսից» է լինում։

    Ընդհանուր առմամբ ես մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպիսին է Այբը ռեալ կյանքում, բայց տպավորություն եմ ստացել, որ բավական թեթև է նայում կյանքին, չեմ նկատել, որ լուրջ անկումային հոգեվիճակներում լինի։ Եթե ինչ–որ բանից նեղված կամ ազդված էլ լինում է, ինձ թվում է՝ դա շատ արագ կարողանում է հաղթահարել ու վերադառնալ իր նորմալ վիճակին։ Էն մարդկանցից է, որոնք կարողանում են իրենց գործն անել՝ անկախ նրանից, թե շուրջն ինչ է կատարվում։ Առաջ նայող է երևում ու չհուսահատվող։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.08.2014, 17:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (25.08.2014), Smokie (26.08.2014), The silent river (25.08.2014), Tiger29 (25.08.2014), Vardik! (25.08.2014), Այբ (25.08.2014), Արևհատիկ (26.08.2014), Նիկեա (14.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •