Լարոն աչքներիս առաջ մեծացած մարդ ա: Էս վերջին մի տարում ինքը ահագին փոխվել ա թե՛ արտաքնապես, թե՛ գրառումներով, թե՛ ամեն ինչով, բայց դա բնական ա. ուսանողական կյանքը, էն էլ բժշկականինը, շատ ա փոխում մարդուն: Ինքը արտաքնապես նույնիսկ ավելի ա նրբացել, արդեն ոչ թե դեռահաս աղջնակ ա, այլ հասուն օրիորդ: Մտքերն են ավելի հասունացել, կարծես հետաքրքրությունների շրջանակն է լայնացել: Բացի ամեն ինչից, նաև խելացի ա (դրա մասին էլի եմ ասել): Ու նաև նկատել եմ, որ ակումբն էլ շատ դրական ա ազդում իրա վրա, ինչը շատ լավ ա, որովհետև ոչ բոլորի դեպքում ա էդպես: Լարոյին նայելով ահագին գնահատում եմ ակումբի դերը երիտասարդներին կրթելու հարցում:
Հա, մեկ էլ պիտի որ ահագին ամուր նյարդեր ունենա Լարոն կամ էլ արդեն նյարդերն ամրացել են, որովհետև բժշկականի առաջին տարին ծանր փորձությունների տարի ա, ու ոչ բոլորն են դիմանում դրան: Դատելով Լարոյի տեսքից, հասկանում եմ, որ չնայած իրա համար էլ հեշտ չի, բայց ինքը կարողանում ա հաղթահարել ծանրաբեռնվածությունը:
Էջանիշներ