User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ուզում էի «Նա, ում մասին ուզում եմ խոսել» թեմայում Նարեի մասին գրել, անընդհատ հետաձգվում էր, քանի առիթ է, գրեմ Նարեն ինձ համար լիարժեքորեն ձևավորված մարդ է: Փնտրտուքների ու խմորումների փուլն անցած արդեն հստակ բնավորությամբ ու դինամիկ զարգացող: Վերոգրյալը չի նշանակում, որ Նարեն որոնումներ չի կատարում, ընդհակառակը, ինչքան նկատել եմ, ինքն անընդհատ որոնման մեջ է, բայց դա «ես»-ի որոնումը չի, «ես»-ի զարգացման ուղիների որոնումն է: Նարեն հրաշալի կարողանում է բալանսը պահել ահավոր զգայուն, քնքուշ, խոցելի ու արդեն կայացած, ամուր, ինքնավստահ մարդու միջև, դրա համար իր մոտ միշտ էլ կհանդիպես սուր դիտարկումների, բայց ոչ ցինիզմի: Նարեին առաջին անգամ իր գործերի միջոցով ճանաչեցի, եթե տեխնիկական կողմը դնենք մի կողմ, զուտ բովանդակային առումով առաջին դեմքից գրված ու «վերապրած» գործեր էին: Ընդհանրապես, Նարեն շատ խորը մակարդակում է մարդկանց ու իրադարձություններն ընկալում: Նարեին համ սիրում եմ, համ հարգում. երբեք չի փորձում ավելին երևալ քան կա, գիտակցում է իր առավելություններն ու ընդունում թերությունները: Սիրում եմ նաև նրա համար, որ թերությունների հետ Նարեն չի հաշտվում, որ կարծիքները լսլեուց կուրորեն չի հետևում, միշտ վերլուծում ու գտնում է ամենաօպտիմալ լուծումն ու գրառումից գրառում ես ավելի հասուն մարդու ձեռագիր եմ տեսնում, հազվադեպ մարդիկ են այնքան արագ առաջանում:

    Նար,

    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ էլի բաներ ունեմ ասելու, բայց դեռ չեմ ասի, մի քիչ էլ բացահայտեմ, նոր:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (01.05.2014), Նարե91 (27.01.2014)

  3. #2
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆան էն մարդկացից է,ով միշտ առաջ է շարժվում: Ճանապարհին հանդիպող դժվարություններն իրեն չեն կարող ստիպել, որ ինքը կանգ առնի: Անգամ հանգստանալու համար կանգ չի առնում : Դրանից բացի Ալֆան չի ուզում հասարակությանը վնաս տալ: Ինքն իր համար մի անկյուն քաշված կատարելագործվում է: Ինձ թվում է Ալֆան իդեալ ունի ու անընդհատ էդ իդեալի կերպարին է ձգտում: Հետո ինքը լավ գիտի, թե ինչ ասի մարդու տրամադրությունը գագաթնակետին հասցնելու համար
    Ալֆուշ մենակ մի խորհուրդ տամ. ինչքան էլ ոգևորված առաջ ես շարժվում, ընթացքում կանգ առ, մի քիչ հանգստացի, մտքերդ հավաքի, մտածի էն, ինչին դու ձգտում ես իրո՞ք քեզ պետք ա, նոր ավելի մեծ քայլերով առաջ գնա:
    Վերջին խմբագրող՝ enna: 31.01.2014, 14:13:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (31.01.2014)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Enna-ն իմ մոտ առաջին հերթին տպավորվել ա իր վառ երևակայությամբ: Կարողանում ա իրեն շրջապատող իրերը, երևույթները մարդկանց այլ կերպ բնութագրել՝ էնպես ոնց որ պատկերացնում ա իր ներաշխարհում, ոնց որ ի՛նքն ա տեսնում, պատկերացնում: Խորհրդավոր աղջիկ ա, էն որ ուզում ես ավելի պարզ հասկանալ մտքինը, ճանաչել իրան, ոչ թե որովհետև հետաքրքրությունն ա տանջում, այլ ինքն ա շատ հետաքրքիր նկարագրում: Իր ներկայացրածներն էլ ամեն մարդ կարող ա յուրովի ընկալի, յուրովի հասկանա թե ի՞նչ էր ուզում ասել: Հենց դրանով էլ Էննան ընդհանուրի մեջ ա մտնում, մեր ամբողջության մի մասն ա կազմում: Իր սեփական եսն ունենալով հանդերձ, համընկնում ա բոլորի հետ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.01.2014), enna (12.03.2014)

  7. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում, որ էս թեման պասիվ ա մնում, եկա ակտիվացնեմ:
    Սմոքի մութ կողմի մասին եմ ուզում խոսել, հա, ինքը նման կողմ էլ ունի: Իր զգացած վիրավորանք, ցավը, կոտրվելն ու տանջվելը Սմոքն իր ներսում ա անում, աշխարհ չի լցնում, փոխարենը ինչքան լավ հույզեր, արև կա ներսում տալիս ա անգամ նրանց, ում էդ պետք չի, ով էդ չի գնահատի: Հաճախ էդ անդրադառնում ա դաժան հարվածներով ու Սմոքին նրա համար եմ հարգում, որ էնդքանից հետո ինքը չարություն չի արտադրում, էլի շարունակում ա բարին տալ: Սմոք, դու իմ ճանաչած ամենապոզիտիվ մարդկանցից ես ու ամենաուժեղ մարդկանցից, երևի ոչ մեկ չի զգում, դու ինչքան ուժեղ ես...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (13.03.2014), Vardik! (12.03.2014), Ուլուանա (12.03.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ, ես էլ Ալֆուշի մասին գրեմ, մանավանդ ոնց որ նոր բաներ եմ բացահայտել իր մեջ, բայց էս թեմայում չեմ գրել: Էն որ Ալֆուշն անընդհատ ինքնախարազանմամբ-ինքնաոչնչացմամբ ա զբաղվում ակումբում և դրանից դուրս, դա նորություն չի: Բայց ինձ թվում ա՝ ինքը դա անում ա գովասանք ստանալու ակնկալիքով, ներքին ցանկությամբ, որ մեկը կասի՝ չէ, տենց չի, դու լավն ես, դու սենց ես, դու նենց ես: Կարծում եմ՝ դա բավական սխալ քայլ ա, որովհետև գովասանքների փոխարեն մարդիկ սկսում են իսկապես հավատալ, որ Ալֆուշը սենցունենց ա: Մեկը ես մեկ-մեկ տենց էի կարծում, բայց մեկ էլ հանկարծակի մի օր մտա իր պոեզիայի թեման և ուղղակի հիացա:

    Ինձ թվում ա՝ Ալֆուշն իրա իրական արժեքը չգիտի, ինքը չի կարողանում իրեն ճիշտ գնահատել, կառչում ա ուրիշների գնահատականներից ու դրան ուզում ա հասնել ինքն իրեն հայհոյելով: Ու ինձ թվում ա՝ մարդ գնահատվում ա մենակ էն ժամանակ, երբ ինքն իր իրական արժեքն իմանում ա: Ու հետաքրքիրն էն ա, որ Ալֆուշը մեկ-մեկ ինքնավստահության գերդրսևորումներ ա ունենում, մեկ-մեկ ինքը իրան վերջն ա համարում, բայց դա կարճ ա տևում: Էդ էլ լավ չի: Ընդհանրապես, սեփական անձին թե՛ լավ, թե՛ վատ պիտակներ կպցնելը լավ չի, շրջապատում սկսում են չընկալել մարդու իրական արժեքը:

    Իսկ Ալֆուշն ինքը շա՜տ խորը մարդ ա, շա՜տ: Ասող-խոսող, ժպտերեսիկ, ուրախ, բայց մեջը լիքը շերտ դեպրեսիա, լիքը բարդ ու չլուծված խնդիրներ ու փնտրտուքներ:

    Լավ ա Ալֆուշը, շա՜տ լավն ա

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.03.2014), enna (12.03.2014), Smokie (13.03.2014), Vardik! (12.03.2014), Նարե91 (13.03.2014), Ուլուանա (12.03.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրին նոր եմ սկսում բացահայտել: Ինքը իմ կարծիքով սառը դատող, բայց հոգու խորքում զգացմունքային մարդ ա (գուցե ոչ միայն հոգու խորքում չգիտեմ...): Ինքը կարա ոչ մեկին ու ոչինչ հաշվի չառնի ու իր ասածը պնդի:Ամեն մեկի հետ վարվում ա նենց, ոնց ինքն ա իրա հետ վարել. մի խոսքով՝ գիտի ում հետ ոնց: Չի սիրում պարտադրված մի բան անել, որոշմները լավ կշռադված են ու անփոփոխ. համ էլ համարձակ ա ու մարդու հոգեկան վիճակն ու ապրումները,մարդու մտքինը էդ պահին արագ հասկանում ա: Համ էլ համալսարանի չար լեզուներն ասել են, որ Բյուրը լավ աղջիկ ա
    Ինձ թվում ա, որ Բյուրը սառը, հավասարակշռված ու խիստ ա թվում, բայց ինքն իրականում փխրուն ա

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.03.2014), Vardik! (12.03.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լարոն աչքներիս առաջ մեծացած մարդ ա: Էս վերջին մի տարում ինքը ահագին փոխվել ա թե՛ արտաքնապես, թե՛ գրառումներով, թե՛ ամեն ինչով, բայց դա բնական ա. ուսանողական կյանքը, էն էլ բժշկականինը, շատ ա փոխում մարդուն: Ինքը արտաքնապես նույնիսկ ավելի ա նրբացել, արդեն ոչ թե դեռահաս աղջնակ ա, այլ հասուն օրիորդ: Մտքերն են ավելի հասունացել, կարծես հետաքրքրությունների շրջանակն է լայնացել: Բացի ամեն ինչից, նաև խելացի ա (դրա մասին էլի եմ ասել): Ու նաև նկատել եմ, որ ակումբն էլ շատ դրական ա ազդում իրա վրա, ինչը շատ լավ ա, որովհետև ոչ բոլորի դեպքում ա էդպես: Լարոյին նայելով ահագին գնահատում եմ ակումբի դերը երիտասարդներին կրթելու հարցում:

    Հա, մեկ էլ պիտի որ ահագին ամուր նյարդեր ունենա Լարոն կամ էլ արդեն նյարդերն ամրացել են, որովհետև բժշկականի առաջին տարին ծանր փորձությունների տարի ա, ու ոչ բոլորն են դիմանում դրան: Դատելով Լարոյի տեսքից, հասկանում եմ, որ չնայած իրա համար էլ հեշտ չի, բայց ինքը կարողանում ա հաղթահարել ծանրաբեռնվածությունը:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (30.04.2014), Ուլուանա (30.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •