Smokie
Դժվար է պատկերացնել ակումբը առանց Smokie: Ինքը ակումբի «խաղաղության աղավնին» է :
Գրառումներին միշտ հետևում եմ, հետաքրքիր է Smokie-ի՝ թեթև, պարզ գարառումները կարդալ: Smokie-ին մոտիկից չեմ ճանաչում, ինչ կարծիք էլ, որ կազմել եմ, գրառումներին հետևելով է ձևավորվել: Առհասարակ, ակումբում անձնապես ոչ մեկի չեմ ճանաչում, բոլորին դատում եմ ըստ իրենց գրառումների: Ու պիտի խոստովանեմ, որ շատերի գրառումներին չէ, որ հետևում եմ, իսկ Smokie-ը այն անդամներից է, ում գրառումներին հետևում եմ:
Զգայուն է շատ, բայց աշխատում է հնարավորինս ցույց չտալ: Էնքան բարություն կա իր գրառումների մեջ, որ դժվար է պատկերացնել, թե Smokie-ը կարող է ինչ-որ մեկին վիրավորել:Ու դժվար է պատկերացնել, որ Smokie-ին էլ կարող են վիրավորել:
Էնպիսի տպավորություն է, որ ակումբում բոլորը նրա ընկերներն են: Ու դա, իրոք, էդպես է: Ակումբում բոլորն էլ սիրում են Smokie-ին : Իր անկեղծությամբ, ընկերասիրությամբ բոլորին գերել Է:
![]()
Էջանիշներ