Սթրենջերն էն տարօրինակ տպերից է, որ հաստատ համոզված էլ չես, թե ով է իրականում, բայց շատ լավ զգում ես իրեն, մի տեսակ ներծծվող տեսակ ա, էն որ կողքով անտարբեր անցնել չի ստացվում: Ստրենջերի մեջ ագրեսիա շատ կա, ու դա ինձ ամենաշատն ա դուր գալիս: Իր օրագիրը ահագին լարվածությամբ եմ կարդում: Հիմնականում չեմ հասկանում, թե ինչ է գրել, ինչ է ուզել հասկացնի, բայց կարդալուց հաճույք եմ ստանում, մեկ-մեկ մարմնովս դող ա անցնում, մեկ-մեկ քմծիծաղ եմ տալիս ու փակում եմ, հետո հնարավոր ա չհիշեմ էլ, թե ինչ էր գրեր, բայց երկար ժամանակ էդ մնում ա իմ մեջ, նստվածք ա տալիս: Անծանոթն իմ ամենասիրելի վատատեսների տեսակին է պատկանում, էն որ գիտեն թե ուր և ինչի համար են գնում, իրենք ինձ համար ավելի պոզիտիվ մարդիկ են, քան լավատեսները, այ Սթրենջն էդ մարդկանցից ա:
Ու մեկ էլ իր մեջ ամենաշատը սիրում եմ էն, որ ինքը մենակ ա միշտ՝ իր անկյունում: Մի հատ տեղ ունի, որտեղ ոչ մեկին չի թողնում ներս մտնել, էդ անկյունը մենակ իրեն ա պատկանում:
Էն միակ մարդկանցից ա, որ չէի ուզի իրականում ճանաչել կամ մոտիկից շփվել: Ինքն էսպիսին ա յուրօրինակ ու հետաքրքիր:
Էջանիշներ