User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբուշ չզարմանաս եկել եմ...
    հակիրճ եմ գրելու

    Այբուշս, էն ուրախ, թեթև ու շփվող ակումբցիներիցա, որի հետ հեշտա զրուցել, հեշտա ընկերանալ, ու համոզված կարող ես լինել, որ ամեն վայրկյան նա կհասնի կողքիդ լինելու, օգնության հասնելու, ու թող չասի, որ մենակ ես եմ նկատել իրա տխուր գրառումը...ինքն էլ կնկատեր ու բարին կկամենար մեկ ուրիշին...
    Այբ, լուսավոր մարդ, ուզում եմ որ երկաաաաար, երկար մնաս ակումբում...
    դու պետք ես էստեղ՝ քո հետաքրքիր կերպարով ու գրառումներով...:կիսս

    հ.գ՝ հետո կասեմ ինչու նորից որոշեցի թարմացնել թեման...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (11.10.2013), Smokie (11.10.2013), Vardik! (11.10.2013), Այբ (11.10.2013)

  3. #2
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Meme
    Մերի աղջիկ, գիտես կարամ էջերով գրեմ քո մասին, ժամերով խոսեմ, լիքը ածականներ, որոշիչներ, սիրուն, սիրուն բաներ գրեմ ու ասեմ, բայց չեմ ասելու: Ինչի՞: Որովհետև պետք չի, որ սաղ իմանան, թե ինչ գանձ կա էս ակումբի տիրույթում:
    Ես հիմա մի բան եմ փափագում միայն, որ էս ընկերությունը ձգվի, երկարի, էն ամենաերկար սերիալից էլ երկար դառնա: Բայց մենք չհոգնենք, չձանձրանանք: Ես ասում եմ, որ ինձնից կախված ամեն բան կանեմ, ա´յ վիրտուալից ձեռք բերված, պեղված գանձ: Մերի´, իմացի, որ դու աշխարհի ամենաբարի աչուկներով սկյուռիկն ես:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.10.2013), Meme (11.10.2013), Smokie (11.10.2013), Այբ (11.10.2013)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. արդեն քանի անգամ նկատել եմ, որ թեմայում ինչ–որ մեկի մասին գրելու համար մարդիկ «տեղ են պահում»՝ սկզբում գրելով. «Էսինչի մասին չգրեք, ես եմ գրելու»։ Ուզում եմ զգուշացնել, որ այդ հնարքը թեմայի կանոնների խախտում է, որովհետև թեմայում գրառում կարելի է անել միայն վերևինի մասին կարծիք, վերաբերմունք արտահայտելու և ոչ հայտարարություններ ու տեղեկացումներ անելու համար։ Վերևինի մասին գրում է նա, ով հասցնում է՝ առանց նախօրոք այդ տեղը «բռոնյա» անելու։ Այսուհետև նման հնարք պարունակող գրառումը ոչ միայն կջնջվի, այլև հեղինակը կստանա նկատողություն։

    Հաջորդը գրում է Նարե91–ի մասին։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (16.10.2013), Նարե91 (11.10.2013), Նիկեա (13.10.2013), Շինարար (11.10.2013)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նարեի դրական հատկանիշներից մեկը՝ պատասխանատվության զգացումն ա Իր գործն անում ա հնարավորինս լավ, հնարավորինս որակով: Բավականին տեղեկացված ա, շատ բաներ գիտի մեր դասական գրականության ներկայացուցիչների մասին ու շատ կարդացած աղջիկ ա:

    Նարեն ինձ մոտ աչքի ա ընկել նաև իր հայրենասիրությամբ: Հաճախ ա խոսում երևանյան ապրելակերպից և դրական և բացասական կարծիքներով: Հազվադեպ ա խոսում արտասահմանյան մշակույթի մասին գրականության և երաժշտության ոլորտում, իսկ մեր ազգայինի մասին, ինչքան ուզես:

    Ու ակումբցիների ճնշող մեծամասնության պես ունի բարձր ճաշակ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (14.10.2013), Նարե91 (14.10.2013), Նիկեա (14.10.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie ... Էս Մարդու մասին էնքան ա գրվել, որ կդժվարանամ նոր մի բան ասեմ: Բայց փորձեմ.
    Բնույթով պայքարող, լավատես, չդժգոհող, լավ ճաշակի տեր մարդ է: Էս ամենը բավական է, որ նրա հանդեպ ոչ միայն դրական տրամադրվես, այլ նաև հարգես: Սմոքին ինչ-որ բանով մակերեսորեն չի հետաքրքրվում: Եթե հետաքրքրվում է, ուրեմն խորը, բազմակողմանի: Երազկոտ է, բայց նաև ռեալ գիտակցում է, թե ինչ է ուզում ու ցանկություններին ընդառաջ ռեալ քայլեր է անում: Ամեն մեկի համար պահած բարի խոսք ունի: Ու հենց դա լսում ես, էնքան լավ ես սկսում քեզ զգալ:

    Մի խոսքվ՝ Ամոք ջան, քեզ շատ եմ սիրում: Կյանքի հանդեպ քո նման մոտեցում ունեցողներին դժվարությունները ստիպում են ավելի պայծառ փայլել: Չվախենաս դրանցից:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (15.10.2013), Smokie (15.10.2013), Նաիրուհի (17.10.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած way-ն իր մականունը փոխել ա, ես իրան շարունակում եմ ընկալել որպես way` պինդ, հավասարակշռված, բայց պարզ անունով մեկը: way-ի մասին շատ քիչ բան գիտեմ, մոտավորապես պատկերացնում եմ, որ 30-ն անց է կին է (եթե սխալվում եմ, խփել չկա): Նրա ներկայությունը հատկապես կարևոր եմ համարում ակումբի մրցույթներում: Էն քիչ մարդկանցից ա, որի կարծիքը կարևորում եմ ու անհամբերությամբ սպասում, թե ինչ ա ասելու: Հա, ու մեկ էլ էն ակումբցիներից ա, որին կուզեի մի օր ռեալում տեսնել:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), E-la Via (15.10.2013), Դատարկություն (15.10.2013), Ներսես_AM (15.10.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր...
    Բյուրի մասին քիչ կխոսեմ, չգիտեմ էլ ուրախ կլինես, որ էս անգամ էլի ես եմ, գրում..
    բայց ասեմ, որ քիչ ճանաչելով՝ խելացի ու կիրթ անձնավորության տպավորությունա թողել ինձ մոտ՝ ու հարգում եմ, որ ակումբի հին ու կայացած անդամներիցա...
    ինձ համար հին անադմների մեջ մի հատված, մի կտոր կամ կորիզ կա, որ իրենց անջատումա բոլորից, ու որպես հին անդամ, ինձ հետաքրիրա շփվել, ու հասկանալ էս տեսակ մարդուն՝ բայց ամաչում եմ ...


    հարգանքներով՝ Մեմե...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  14. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասի համարձակությունս հավաքեմ՝ շուտ եմ ասել նեղանալ չկա:

    Մեր Մերին շատ ա սիրում մանրանալ իր կենցաղային անցուդարձում, երկար-բարակ պատմել առօրյայից ու էդ ամենը միշտ անում ա երկարացրաաաաա՜ծ բառերով, լիիիիիքը սմայլիկներով ու սիրո մեեեեեծ խոստովանություններով: Կարողանում ա հետաքրքիր պատմել, բայց անկեղծ ասած... ե՛ս՝ որ սեր կոչվող զգացմունքի նկատմամբ մեեեծ սեր ունեմ իր «պաչիկ»ներից, «ջանիկ»ներից ու բառերի երկարացվածությունից մի տեսակ ներվայնանում եմ մեկ-մեկ: Հասկանում եմ, սերը սահմաններ չի ճանաչում՝ բայց անձամբ ես, որ կարդում եմ՝ թվում ա թե շատ ա չափն անցել, կամ էնպիսի տպավորություն ա, որ կրկնվում ա՝ որ նման գրառում արդեն կարդացել եմ:

    Մերի ջան, իհարկե քո պես գերզգայուն, գերզգացմունային աղջիկը արժանի ա մեծ, փոխադարձ սիրո: Դու դա ամեն օր ստանում ես քո շրջապատից: Ուրախ եմ, որ քեզ էդքան սիրում են ու լավ ա, որ էդ սիրուց քո սերն է՛լ ավելի ա մեծանում: Ես էլ բոլորի պես սիրում եմ քեզ, բայց անկեղծ ասած, կուզեի քեզ տեսնել նաև ոչ կենցաղային, ոչ առօրեական գրառումներում, քո կարծիքը լսել տարբեր թեմաներում: Մեր լավատես, կենսուրախ, ԳԵՐԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ Մերիին նոր չի, որ ճանաչում եմ, ուզում եմ այլ կողմից էլ ճանաչել:

    Հա՛ ու իմացի, հատուկ քո համար եմ ընտրել մեծատառերով գրածս բառը ու եթե իհարկե դեմ չես, այսուհետ քեզ հենց էդպես էլ կդիմեմ: Քեզ շատ ա սազում իմ համեստ կարծիքով: Без обид, լա՞վ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 15.10.2013, 22:15:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (16.10.2013), Meme (15.10.2013), Նարե91 (17.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •