Չգիտեմ՝ Մեմուշը հիշում է, թե չէ, բայց ես շատ լավ եմ հիշում, թե մենք ոնց ընկերացանք: Ինչ-որ տխուր գրառում էի գրել, մեկ էլ Մեմուշը (ինձ համար էդ ժամանակ դեռ օտար ակումբցին) ինձ վարկանիշ է տալիս մի այնպիսի հուսադրող մեկնաբանությամբ, որ կարծես թե մենք վաղեմի ընկերուհիներ ենք: Եվ սկսվեց մեր շփումը: Շփման դաշտն էլ ակումբից տեղափոխվեց ֆբ և հույս ունեմ, որ մի օր իրական կյանք էլ կփոխադրվի:
Գնալով ավելի կապվեցի Մեմուշիս հետ...Ինքը տեղով բարձր տրամադրություն է, վառ անհատականություն, ով սիրում ու գնահատում է կյանքը: Ավելին, իր սիրով վարակում է շրջապատին, որ շրջապատն էլ սիրի ու գնահատի կյանքը: Իրեն չեմ ասել, կամ ասել եմ, բայց չեմ հիշում, բայց Մեմուշի գրառումները կարդալիս, միշտ ժպտում եմ: Ժպտում եմ, որովհետև դրական էներգիա է ինքը իր գրառումներով փոխանցում:
Սիրում եմ Մեմուշիս ու շա՜տ ուրախ եմ, որ մի օր տխուր գրառում եմ արել, որը առիթ է հանդիսացել շփվել Մեմուշիս հետ:
Էսօր մի քիչ էլ զարմացրել է ինքը...մի քիչ մելամաղձոտ գրառում էր գրել...Բայց վստահ եմ, որ վառ գրառումներ դեռ շատ ենք կարդալու...![]()
Էջանիշներ