Լիլ, սպանելու եմ քեզ: Գալի մասին ես էի ուզում գրել, էն էլ տեսա` թեմայից դուրս ա, սուս մնացի
Լավ, ուրեմն Նաիրուհին... Սկսենք իրա սեփական տողերից.
Նաիրուհին բացարձակապես անկոմպլեքս մարդ ա: Ինձ դուր ա գալիս իրա էդ ազատությունը, բացությունը, ուզած բանն ուզած րոպեին ասելու ունակությունը:անգամ ինձ նման կոմպլեքսավորված ու փակ մարդն
Նաիրուհին ծայր աստիճանի շփվող ա: Ինձ թվում ա` ինքը կարա ցանկացած մարդու հետ լեզու գտնի: Ավելին` նույնիսկ ամենաչխոսկան մարդուն կարա էնպես խոսացնի, որ էդ մարդն ինքն էլ զարմանա: Ու կարա նենց բաներ քեզնից դուրս քաշի, որ ինքդ էլ զարմանաս, թե ոնց ես էդ ամեն ինչն ասում: Էդ նրանից ա, որ ինքը բացի ամեն ինչից նաև վստահելի ա: Ինքը նենց մարդ ա, որի հետ կարաս կիսվես ու թեթևանաս, գիտես, որ չի դատելու, պիտակներ չի կպցնելու:
Նաիրուհին ներսից շա՜տ խորը մարդ ա: Պիտի շփվես հետը, որ արտաքինից ասող-խոսող, երբեմն էլ կոպիտ (հիշենք որտեղացի ես) աղջիկը ներսից լիքը շերտեր ունի: Ինքը համ փխրուն ա, համ ուժեղ: Նենց հետաքրքիր են էդ երկու հատկանիշներն իրար հաջորդում կամ ի հայտ գալիս միաժամանակ:
Նենց հետաքրքիր ա, որ խոշոր հաշվով նայենք, Նաիրուհու հետ ես բավական քիչ եմ շփվել, բայց մի տեսակ էնքան լավ գիտեմ իրան, էնքան հարազատ ա, էնքան սիրելի, որ ոնց որ իրար հետ մեծացած լինենք:![]()



) աղջիկը ներսից լիքը շերտեր ունի: Ինքը համ փխրուն ա, համ ուժեղ: Նենց հետաքրքիր են էդ երկու հատկանիշներն իրար հաջորդում կամ ի հայտ գալիս միաժամանակ:
Մեջբերել
Դրական փոփոխություն եմ նկատում իր մեջ: Մի քիչ մեծացել ա, դարձել ա ավելի ազատ ու ինքնավստահ: Երևում ա, շատ ա սիրում ակումբցիներին ու շփում ա փնտրում ակումբցիների հետ:



Էջանիշներ