Մոդերատորական. Գրառումը ջնջված է:
Մոդերատորական. Գրառումը ջնջված է:
Վերջին խմբագրող՝ Rammstein: 26.09.2013, 13:20:
keyboard (26.09.2013), StrangeLittleGirl (26.09.2013), Նաիրուհի (26.09.2013)

Քանի որ կարող է վերևի` թեմայից դուրս գրառումը ջնջվի, ես արագ-արագ օգտվեմ առիթից ու խոսեմ իմ Գալաթեայի մասին:
Գալը էն քիչ Լիլիթներից է, ում հետ նույն անունը կրելն ինձ համար պատիվ է: Առանց չափազանցության:
Մեկ-մեկ ինձ ջղայնացնող բաները չհաշված` Լիլը տեղով սիրտ է: Ինչքան մտերմանում եմ հետը, էնքան զգում եմ, որ միշտ իրենից սովորելու մի բան ունենալու եմ, եթե անգամ ամբողջ կյանքս գիշեր-ցերեկ իր կողքին լինեմ: Էնքան քիչ թերություններ ունի, որ անգամ ես իմ «տանը մնացած տալի» քթիմազությամբ հազարից մեկ եմ կարողանում իրեն ճնշել
Լիլի սրտին հասնելը ամեն մարդու բանը չէ, բայց եթե հաջողացրիք` համարեք, որ մի տաք, ապահով անկյուն ունեք, հոգատար ընկեր ու խորհրդատու, ով ամեն ինչ կանի իր սիրելի մարդկանց երջանիկ տեսնելու համար:
Լիլն ընկերություն անել գիտի: Պետք եղած ժամանակ տհաճ բաների մասին լռել գիտի, չնայած մեկ-մեկ էլ մոռանում է, որ գիտիԼիլն էնքան անմիջական է, որ անգամ ինձ նման կոմպլեքսավորված ու փակ մարդն էդ ճնշմանը երկար չի դիմանում:
Չէի մտածում, որ մի օր կկարողանամ ասել, որ Գալաթեան ընկերուհիս է: Հիմա մի քիչ էլ ավելին կարող եմ ասել` ընկերուհիս է, տեղ-տեղ ավագ քույրս է, երբեմն վերածվում է փնթփնթան սկեսուրի, բայց միշտ մնում է իմ սիրելի Լիլը![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (26.09.2013), CactuSoul (29.09.2013), keyboard (26.09.2013), Ruby Rue (26.09.2013), Smokie (26.09.2013), StrangeLittleGirl (26.09.2013), Գալաթեա (26.09.2013), Շինարար (26.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (26.09.2013)
Սենց առիթ էլ չի լինի, պտի ասեմ, միանգամից երկու Լիլերի մասին գրելը կայֆ ա:
Էնօրը մի պահ երկուսիդ էլ տեսա ափսոս երկուսիդ մեջտեղում չնստեցի երազանք պահեմ հաստատ կկատարվեր:
Ձեր մասին որ գրես հա կգրվի, ես էլ նենց մարդ եմ, որ միշտ վատ բաներ եմ գրում, հավայի մարդկանց կպռշկում եմ, դրա համար շատ չգրեմ կարդացողիս չձանձրացնեմ:
Դուք երկուսդ էլ էնքան դրական էներգիա ունեք, որ ուղղակի ձեր հետ նստել զրուցելը, ձեր զրույցին մասնակցելը ամեն ինչ արժի:
Սասի բախտը մի այլ կարգի բերել ա, Լիլի պես մարդ կա կողքը :
Տեսնենք մյուս դեպքում ում բախտն ա բերելու:
Լիլ (Նաիրուհի), բայց բախտը կբերի՞ որ, թե էս դեպքում չի բերի
Երկուսիդ շատ սիրում եմ, դուք ամենալավին եք արժանի![]()

Լիլ, սպանելու եմ քեզ: Գալի մասին ես էի ուզում գրել, էն էլ տեսա` թեմայից դուրս ա, սուս մնացի
Լավ, ուրեմն Նաիրուհին... Սկսենք իրա սեփական տողերից.
Նաիրուհին բացարձակապես անկոմպլեքս մարդ ա: Ինձ դուր ա գալիս իրա էդ ազատությունը, բացությունը, ուզած բանն ուզած րոպեին ասելու ունակությունը:անգամ ինձ նման կոմպլեքսավորված ու փակ մարդն
Նաիրուհին ծայր աստիճանի շփվող ա: Ինձ թվում ա` ինքը կարա ցանկացած մարդու հետ լեզու գտնի: Ավելին` նույնիսկ ամենաչխոսկան մարդուն կարա էնպես խոսացնի, որ էդ մարդն ինքն էլ զարմանա: Ու կարա նենց բաներ քեզնից դուրս քաշի, որ ինքդ էլ զարմանաս, թե ոնց ես էդ ամեն ինչն ասում: Էդ նրանից ա, որ ինքը բացի ամեն ինչից նաև վստահելի ա: Ինքը նենց մարդ ա, որի հետ կարաս կիսվես ու թեթևանաս, գիտես, որ չի դատելու, պիտակներ չի կպցնելու:
Նաիրուհին ներսից շա՜տ խորը մարդ ա: Պիտի շփվես հետը, որ արտաքինից ասող-խոսող, երբեմն էլ կոպիտ (հիշենք որտեղացի ես) աղջիկը ներսից լիքը շերտեր ունի: Ինքը համ փխրուն ա, համ ուժեղ: Նենց հետաքրքիր են էդ երկու հատկանիշներն իրար հաջորդում կամ ի հայտ գալիս միաժամանակ:
Նենց հետաքրքիր ա, որ խոշոր հաշվով նայենք, Նաիրուհու հետ ես բավական քիչ եմ շփվել, բայց մի տեսակ էնքան լավ գիտեմ իրան, էնքան հարազատ ա, էնքան սիրելի, որ ոնց որ իրար հետ մեծացած լինենք:![]()
Էսօր հասկացել եմ, որ Բյուրի շատ հատկանիշների մեջ շատ եմ սիրում նաև իր անկեղծ, անզուսպ ու լկտի ծիծաղըՇատ վարակիչ հատկություն ունի: Տենց ծեծաղ ունեցող մարդն ուղղակի չի կարա վատը լինի, հավաստիացնում եմ ձեզ:
Ես ընդհանրապես, տարօրինակ ճաշակ ունեմ մարդկանց հետ կապված: Կարամ չսիրեմ բոլորի կողմից սիրվածին ու կարամ սիրեմ Բյուրի պես՝ շատերի բկին կանգնող մարդկանց: Իրեն դժվար ա հասկանալ հաճախ, բայց դրա տակ էքստենտրիկ, հորինված բարդություն չի, պարզապես պետք ա չալարել ու մի քիչ ավելի ժամանակ հատկացնել ու հաստատ չես փոշմանի
Մի օր որ աղջիկ ունենամ, կուզեմ Բյուրի պես մի քիչ գիժ լինի, որ փորձեմ իրեն հասկանամ, ուժ գործադրեմ դրա համար, փոխակերպվեմ իր համար, որ ամեն ինչ հալած յուղի պես չլինի:
Տենց ավելի թանկ ու գնահատելի ա ստացվում![]()
Գալաթեան մի քիչ լաչառ մարդու տպավորություն ա թողել,բայց էդ լաչառության մեջ, մի ինչ-որ համով բան կա, որն էլ յուրահատուկ ա դարձնում իրեն: Ուժեղ անձնավորություն ա, որպես հայ աղջիկ, դա շա՜տ ողջունելի ա:
Մեկ էլ ինչն եմ շատ սիրում իր բնավորության մեջ, որ ինքը չի վախենում և կարողանում ա պաշտպանել իր ընկերներին ու մինչև վերջ կգնա: Սրտացավ,շփվող և ջերմ մարդու տպավորություն ա թողել:
![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Երեխան իմ կարծիքով էնքան էլ երեխա չի: Բավականին հասուն աղջիկ ա: Իրեն քիչ եմ տեսել ակումբի քննարկումներին մասնակցելիս՝ ավելի շատ օրագրային ու Զրուցարանային գրառումներով ա աչքի ընկնում: Նուրբ, զգայուն աղջիկ ա: Հայրենասեր՝է՛ն հայրենասերներից, որ սրտի կսկիծով ասում են «էս երկրում մի բան էն չի»: Էնպես չի, որ վատատես ա՝ իրատես ա, ուղղակի ոնց-որ վատն ավելի շատ ա տեսնում: Շփվող ա՝ ասող խոսող, վստահող ու շատ բարի:
![]()
Մի անգամ շա՜տ զարմացա, որ տեսա իր ավատարում դեմքը փակած աղջիկ ա պատկերված՝ կարծում էի արծիվ ա ու մինչև հիմա էլ նույն տպավորությունն ա մոտս, հաճախ եմ մոռանում իրական նշանակությունը:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Alphaone (26.09.2013), erexa (26.09.2013), Այբ (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.09.2013)
Դաստիարակված անձնավորություն ա Սմոքին: Կարծում եմ, դու քո էությամբ ուրախ պետք է լինես, նենց ոնց կաս:Իր օրագրային գրառումներում հետաքրքիր ձևով ա բացահայտում ինքն իրեն, իր երաժշտական ճաշակը ու էդ ամեն ինչը քեզ մոտ շատ լավ ա ստացվում:
Դրական փոփոխություն եմ նկատում իր մեջ: Մի քիչ մեծացել ա, դարձել ա ավելի ազատ ու ինքնավստահ: Երևում ա, շատ ա սիրում ակումբցիներին ու շփում ա փնտրում ակումբցիների հետ:
![]()
Ինձ շատ ա դուր գալիս Սմոքիի ներդաշնակ բնավորությունը: Կարծում եմ չի սիրում մարդկանց նեղություն տալ: Ինձ թվում է, իր մոտ շատ լավ է ստացվում մարդկանց շփման մեջ պահպանել, իր ներդաշնակությունը: Ես հավատում եմ, որ Սմոքին իր ներդաշնակությամբ կարող է վարաքել մյուս մարդկանց ու իր դրական էներգիայով ստեղծել ուրախ և հաճելի մթնոլորտ: Լավատես ա, թեթև: Երևում ա կենդանիներ շատ ա սիրում՝ հատկապես նապաստակներին: Դե իսկ բարիության մասին, խոսք չկա:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ