Իմ տպավորությամբ yerevanci–ն բավական հանգիստ ու անշառ մարդ է։ Համենայնդեպս, դժվար թե ինքն առաջինը գնա կոնֆլիկտի, եթե հատուկ չդրդեն, թեև որոշ դեպքերում իրականության սպեցիֆիկ ընկալմամբ պայմանավորված՝ կարող է անսպասելի բորբոքվել։ Ինձ թվում է՝ ինքն էն մարդկանցից է, որոնց հետ կարելի է երկար ժամանակ չեզոք ու թեթև հարաբերություններ պահպանել՝ ոչ շատ մտերմանալ, ոչ էլ կապը խզել։ Էդպես սովորաբար լինում է էն մարդկանց դեպքում, ովքեր շփման մեջ իրենց եսը շատ չեն բացահայտում, որոշակի չեզոքություն ու փակություն են պահպանում՝ միաժամանակ տեղավորվելով շփվող մարդու ընդունված պատկերացումների մեջ։
Սրանք ընդամենը կողքից տպավորություններ են, ու չի բացառվում, որ սխալ լինեն։
Էջանիշներ