Չէի ուզում էս թեմայում գրել, բայց դե Բյուրի համար արժի:
Եթե մի բառով հնարավոր ա բնութագրել իրեն, ապա դա կլինի ԵՌԱՆԴ:
Մեկ տեսնում ես ձյան միջով քայլում ա դեպի կայարան, որ գնացքին հասնի, մեկ էլ տեսնում ես 2 պատմվածք ա գրել, բլոգային գրառում, 3-4 կլիպ Բլեյանից ու Մորիսեթից, գրքերի փոխանակման թեմայում խորհուրդներ տալիս, գրքեր Երևան ուղարկում ու ձեռքի հետ էլ բանավիժում ա լեզվային խմբում, չհաշված ակումբի գրառումները:
Ո՞նց ա հասցնում, չեմ էլ պատկերացնում, բայց կխնդրեմ որ էդ եռանդը չկորցնի տարիների ընթացքում:
Եթե երկրի բնակչության 10 տոկոսը Բյուրի եռանդը ունենար, երկիրը ավելի լուսավոր տեղ կլիներ, լուրջ եմ ասում:
Համ էլ մերսի` Պաչյանի գիրքը ինձ ուղարկելու համար:![]()


Մեջբերել
Ինքն ինձ գրավեց իր՝ արյան մասին գրառումներով, հետո արդեն սկսեցինք շփվել իրար հետ, հետո համատեղ պատմվածքը գրեցինք: Իրան շատ-շատ եմ սիրում, շատ եռանդով, ուրախ, պայծառ մարդ ա, առանց բարդույթների ու ավելորդությունների:



Էջանիշներ