Մի տեսակ ցանկություն ունեցա էստեղ գրելու, մտա ու տեսա, որ պիտի գրեմ Սամի մասին:
Անկեղծ ասած էստեղ արդեն ահագին գրել են ու ճիշտ են գրել քո մասին: Սամ, զարմանում էի, ինչ համբերատարությամբ էիր ինձ բացատրում լիքը հարցեր, ոնց չէիր ջղայնանաում իմ վատ կերպարից, ստորագրություններից, ինչ հանգիստ ու բարի խոսում էիր ու պատմում, ինչքան խորություն ու սեր կա քո մեջ դեպի կյանքն ու մարդիկ, ինչ յուրահատուկ պատկերացումներ ունես ամեն մի թեմայի մասին, ինչքան քեզանից սովորելու ու քաղելու բան ունեմ ես, առաջին հերթին շատ հարցերում լինել հանդուրժող ու փնտրել լավը:
Էն քչերից ես, ում ոչ միայն սիրում, այլ նաև հարգում եմ:![]()
Էջանիշներ