Sambitbaba–ն ոնց որ Ակումբի խաղաղության աղավնիներից լինի, որոնք, ցավոք, քիչ են Ակումբում։ Նույնիսկ որևէ մեկի հետ խիստ հակակարծիք լինելու դեպքում միշտ փորձում է նախ հասկանալ դիմացինի տեսակետը, հետո անհրաժեշտության դեպքում ինչ–որ բան հասկացնել՝ առանց քննադատելու, վիրավորելու կամ ծաղրելու, ամենայն համբերատարությամբ։ Ընդհանուր առմամբ ինձ դուր է գալիս նրա աշխարհայացքը, ցանկացած հարցի նկատմամբ ցուցաբերած գլոբալ մոտեցումը։ Միայն թե կարծում եմ՝ որոշ դեպքերում մի քիչ շատ է ծավալվում՝ բուն հարցին անդրադառնալուց առաջ։ Իսկ մարդիկ սովորաբար էնքան էլ չեն սիրում երկարաշունչ գրառումներ կարդալ, ու շատ դեպքերում կարող են ընդհանրապես վրայով անցնել ու չկարդալ, եթե շատ երկար լինի գրառումը (ես էլ եմ համեմատաբար երկար գրողներից, ու ինձ էլ են երբեմն քննադատել դրա համար)։ Ինձ մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե իրականում ճանաչում եմ Sambitbaba–ին
։ Ու գիտեմ, թե ինչու է էդպես թվում։
Էջանիշներ