Հմ... Դայանան... Դայանան ինձ համար ակումբի կոլորիտային դեմքերից ա, քաղաքային ֆոլկլոր(դե որ միշտ կոլորիտ բառն օգտագործում են, էտ քաղաքային ֆոլկլոր բառը միշտ հաջորդում ա դրան
(«քաղաքային ֆոլկլոր» արտահայտությունը ռաբիսի արդարացումն ա
))
Չէ, իսկ լուրջ ակումբում կա մի ձևավորված մասսա (այսինքն մի քանի հոգի), որոնց նկատմամբ միշտ հարգանքով եմ, որովհետև նրանցում եմ ես տեսնում ներկայիս ակումբը և ակումբի ամբողջ անցյալը, որում շատ չեմ եղել:
Սենց միշտ ուրախ զվարթ ա, բայց մեկ մեկ որ ջղայնանում ա, թող ու փախի: Ճիշտն ասած ես առաջ չգիտես ինչի գիտեի ավելի մեծ ա, բայց հետո պարզ դարձավ, որ էտքան էլ մեծ չի: Ամենք դեպքում մեծի տպավորություն թողնելն արդեն լավ բանի մասին ա վկայում
:
Բացի սրանից երբ մի քիչ հումորախառը բաներ ա գրում, միշտ գրում ա ուրիշների մասին, ուրիշների համար, այսինքն երբեք չեմ տեսել, որ իր գրառումներն իր մասին ինչ որ ինֆորմացիա պարունակեն: Այսինքն չի սիրում իր մասին խոսել: Ուրեմն նվիրված մարդ ա շրջապատին: Վատն էլ էն ա, որ հումորի մեջ հաճախ ինչ որ ինձ անհայտ բարբառ ա օգտագործում, վերջերս նյարդայնանաում եմ էտ փաստից, ով էլ տենց անի: Շատ լուրջ բաներ չեմ կարող իր մասին գրել, քանի որ կրկնում եմ իր մասին ինֆորմացիա պարունակող գրառումներ չեն հանդիպում:
...ուֆ, հերիք ա ծակ պռաֆեսրություն անեմ... սենց ա, ուրեմն նենց ա, նենց ա, ուրեմն տենց ա... տենց ա, ուրեմն սենց ա... բայց դե կարևորը սենց ա:![]()
Էջանիշներ