Կածյուշի մասին գրեմ, ինքը իմ "ռոդստվեննի դուշան" է: Կատկան էնքան "լիքն" է, շատ, բայց մեկ-մեկ նենց խարն է թաքցնում, որ գրառումը կարդալիս պիտի դիպուկ իմաստը բռնացնես, որ "տափակ" չթվա, իսկ եթե բռնացնում ես, վալերյանայի կարիք ա առաջանում: Կատկան միակ մարդն է Ակումբում, որի հետ առաջին հանդիպման ժամանակ Ակումբից չենք խոսել, ու առհասարակ, ոչնչից չենք խոսել, բայց էնքան կարևոր թեմաներ ենք շոշափել, էնքան կարևոր հարցերի շուրջ ենք համաձայնության եկել, ու չվախենամ ասել ՝ ընկերացել, որ մի տեսակ երկրորդ հանդիպումից վախում էի: Դեռ մինչև հանդիպելս, երբ միայն վիրտուալ Կատկային էի ճանաչում, էն ամենաթունդ ստրեսների ժամանակ իր հետ խոսում էի ու առանց կոնկրետ իրավիճակ նկարագրելու ստանում էի շատ կարևոր ու օգտակար խորհուրդներ: Հիմա ուսումնասիրում եմ Կատկային ՝ ներսից, ճանաչելով, զգալով, գնահատելով... Սիրում եմ Ակումբի ու ակումբից դուրս Կատկային![]()
Էջանիշներ