Dayana–ին մոտիկից ճանաչելուց հետո կարծեմ էս թեմայում դեռ չեմ գրել իր մասին... Ամենասկզբում Դայանային Ակումբում առանձնապես չէի նկատում, երբեմն էլ իր գրառումներով մի քիչ ներվերիս վրա ազդում էր։Ընդհանուր առմամբ մի տեսակ լուրջ չէի վերաբերվում նրան։ Մյուս կողմից էլ ինձ հա թվում էր, որ ինքը դա զգում է, ու դրանից նեղվում, ես էլ, ճիշտն ասած, էդ գիտակցումից էի ահագին նեղվում, բայց դե հիմա էդպես էի զգում, ի՞նչ անեի։
Հետո բարեբախտաբար առիթ եղավ Ակումբից դուրս՝ գուգլ թոքով շփվելու, ու էդպես ահագին մտերմացանք, իրար սկսեցինք բացահայտել։ Համոզվեցի, որ շատ առումներով թերագնահատել եմ Դայուշին։ Ինքը բացառիկ դիտողունակ, ուշադիր մարդ է, նաև շատ լավ հիշողություն ունի։ Կարող է էնպիսի բաներ նկատել, մտապահել ու վերլուծել, որ երբեք մտքովդ չէր անցնի։ Հա, էդ առումով, կարելի է ասել, մի քիչ էլ տափուկ ա։
Սուսիկ–փուսիկ, անմեղիկ դեմքով կարող է լիքը բաներ ջոկել ու, եթե հատուկ առիթ չլինի, երբեք էլ ցույց չի տա, ու չես իմանա էդ ամեն ինչի մասին։ Շատ նվիրվող մարդ է Դայանան
, ու էդ առումով նրա հետ «խաղալը» մեծ մեղք է։ Ու ընդհանրապես շատ լուրջ է վերաբերվում մարդկային հարաբերություններին։ Նրա մեջ հիվանդագին աստիճանի է հասնում մարդկանց նեղություն չտալու ձգտումը. իրեն կկոտորի, մենակ թե դիմացինին թեկուզ մի պուճուր նեղություն չտա։ Մեկ էլ նկատել եմ, որ շատ գաղտնապահ է։ Ինձ հանդիպած էն քիչ մարդկանցից է, որոնք հետս մտերիմ լինելով հանդերձ, ինձ ուրիշների գաղտնիքներ չեն պատմել։
Շատ գովեցի, բայց մի հատ էլ բացասական բան պիտի ասեմ։ Դայանայի մեջ մի բան կա, որ չեմ հավանում. ինչքան նկատել եմ, ինքը մարդկանց միշտ մենակ լավն է ասում, նույնիսկ մտերիմների դեպքում. եթե մի բան դուր չգա, համարի սխալ, կյանքում չի ասի, չի արտահայտի դա, ու կարող է՝ էդպես էլ չիմանաս, որ քո էսինչ հատկանիշը կամ էսինչ վարքագիծն իրեն դուր չի գալիս, սխալ է համարում։ Հատուկ պիտի քչփորես, մինչև ասի կամ չասի։
Մի բան մոռացա. Դայուշին ռեալում մի անգամ եմ հանդիպել, բայց նենց լավ, տեղը–տեղին, մտերմիկ միջավայրում, էնպես, որ հասցրինք լիքը բան վարել–ցանել։Ու թեև վիրտուալից արդեն ահագին գիտեի ու ընդհանուր առմամբ բավական լավ տպավորություն ունեի, բայց ռեալում շատ ավելի հավանեցի։ Ինձ թվում էր՝ ինքը էն վառ արտահայտված նվնվիկաթիթիզիկային պահերից ունի, բայց չէ. կարգին լուրջ աղջիկ դուրս եկավ։
![]()
Էջանիշներ