User Tag List

Էջ 33 75-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #481
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Լիլիթի մասին / ինքն իմ համար Լիլիթ ա, որքան էլ որ դա իրեն հաճելի չի / գրել եմ տարբեր առիթներով, տարբեր տրամադրությամբ, տարբեր անկյուններից նայած, բայց ինձ համար Լիլը /սենց սայթաքումներ էլ են լինում երբեմն/ ակումբցիներից երևի միակն ա, որի թեման ցանկացած պահի սպառված չի, կարելի ա նույնիսկ ասել` իր մասին դեռ ոչինչ երբեք չեմ ասել (ու հիմա էլ չեմ հավակնում, թե ասելու էմ):

    Լիլիթն ինձ հիշեցնում ա արշավի հին ուսապարկ, որի մեջ որ ձեռդ խոթես, ինչեր ասես դուրս կգան, ու հա դուրս կգան ու դուրս կգան, ու տենց անվերջ, ծակուծուկերի մասին չեմ խոսում … Վերջում էլ, որ էլ հեչ բան չմնա (չնայած կախարդական ուսապարկ ա` մեջը հա ինչ-որ առարկաներ են մետոմորֆվում), ուրեմն վերջում, որ մեջը հեչ բան չմնա ու մի հատ լավ թափ տաս, դեռ լիքը փոշի ու ավազ կթափվի` արանքներում ինչ-որ օրգանական բան-մաներ` խխունջ-մխունջ, խեցու կտորներ, մեկ-մեկ զատիկ, մեկ-մեկ բզեզ, ու էդ ամենը կենդանի օրգանիզմներ, որ պատմություն ունեն պատմելու:

    Լիլիթին պետք ա մեկը հիշեցնի, որ ինքը որոշակի տաղանդ ունի: Էդ տաղանդը մեկ-մեկ պահի տակ վկայում ա իր մասին, ու ինքն էլ այսպես ասած տարտամորեն գուշակում կամ ուզում ա հավատա դրան, բայց ինքն իրենից կարծես դեռ գլուխ չի հանել, դրա համար մեկը պետք է հիշեցնի:

    Լիլը սիրում ա Երևանը, բայց էդ` որտև ինքը ընդհանրապես սիրել գիտի: Հիմա որ ծնված լիներ ասենք Մոնրեալում, Մոնրեալն էր սիրելու: Ինքը սիրում ա Երևանը, բայց լավ, լաաավ կինտեգրվեր դրսում: Շատ սիրուն “նկարվում” ա օրինակ Նեապոլում` քարե, արևաշատ:

    Լիլը հայաստանյան հասարակության ոչ ստանդարտ միավորներից ա: Իր հմայքը նրանումն ա, որ ինքը կրում ա և’ հայաստանյանը, և’ ոչ ստանդարտը, ու դա տալիս ա մի հետաքրքիր կերպար` հանձինս իմպրեսսիոն-Լիլ-Լիլիթի

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (01.07.2009), Rhayader (28.10.2009), Ներսես_AM (09.09.2009), Ուլուանա (01.07.2009), Ռուֆուս (01.07.2009)

  3. #482
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    էս ինչ հաճելի գրառում էր վերջինը, մի անգամ էլ կարդալով՝ շոյվեցի:
    Բարեկամը թաքնվում է: Բարեկամը կարիք ունի իր փերսոնալ սփեյս կոչվածի: Հենց մի քիչ շատ ես քիթդ խոթում իր սենյակի դռնից ներս՝ ինքը դուռը թափով շրխկացնում է դեմքիդ ու համբերատար ու աշխատասեր կերպով սկսում քո աչքից հեռու մի տեղ կառուցել մեկ այլ սենյակ: Սենյակները ունեն մի քանի ընդհանրություն՝ ճաշակով են ձևավորված, ամեն մի մանրուք կարող ես երկար ուսումնասիրել, ու դրանք միշտ ունեն օդանցք՝ դեպի արտաքին աշխարհ, որտեղից էլ թեկուզ մեկ աչքով ծիկրակելով՝ ճանաչում ես Բարեկամի սենյակի եղած-չեղածն ու էլի կամացուկ տեղավորվում, քանի դեռ չես կպել իր փերսոնալ սփեյսին:
    Բարեկամն ունի մի անգնահատելի շնորհք՝ իր հետ կարելի է անվերջ խոսել ՈՉՄԻԲԱՆԻՑ ու վերջում հանգել բավականին հետաքրքիր եզրակացությունների: Ինքն աբսուրդի պապան /թե՞ մաման/ ա չատում: Ինքը հա փնտրում ա, պրպտում, փորձում, հոտոտում, ու միշտ գտածն իր ուզածը չի, ինքը մաքսիմալիստ ա: Մի տեսակ կարոտում էլ եմ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (28.10.2009), Բարեկամ (09.09.2009), Երկնային (10.09.2009)

  5. #483
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    impression - Լիլը հոգատար ա, ինքը էն աստիճան հոգատար ա, որ երբեք չի պահանջում իր հոգատարության դիմաց ինչ-որ բան… ու թաքուն-թաքուն չի էլ սպասում երևի… ու դրանով իսկ էդ հոգատարությունը անկեղծ ա:

    Ինքը թույլ չի տա, որ կողպված դռան հետևում սառը հատակին նստած լաց լինող մարդը (թեկուզ իրեն ոչ այնքան մտերիմը) շարունակի միայնակ լինել… ինքը չի խնդրի, որ իրեն ներս թողնեն, այլ կնստի դռան մյուս կողմում, նույն սառը հատակին ու իր հոգատարության հոտը կտարածվի ամենուր…

    Բայց պարտադրող չի իր կողմից ոչինչ. ոչ հոգատարությունը, ոչ սերը, ոչ ընկերակցությունը, ոչ օգնությունը… եթե դու իրան մի փոքրիկ վանես, ինքը երբեք քիթը չի խոթի ավելին, քան դու ինքդ ես թույլ տալիս… ինքը չի փորփրի ոչինչ, ինչ դու չես ասում… ու երևի դրա համար իրան կարելի ա ցանկացած բան վստահել, իրան նույնիսկ էդ կողպված դռնից ներս կարելի ա թողնել:


    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (10.09.2009), Philosopher (28.10.2009), Մանուլ (10.09.2009), Ռուֆուս (10.09.2009)

  7. #484
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Երկնայինս… Լրիվ հոգի ա, ոտքից գլուխ…
    Երկնայինի մասին կարելի ա ժամերով խոսել, բայց ոչ մի բան ասած չլինել: Որովհետև էդ բոլոր-բոլոր բառերը չեն կարող նկարագրել նրա բարության, հոգատարության, սիրո… չափը:

    Ինչ էլ ասեմ Արուսի մասին, քիչ կլինի ու սխալ՝ համեմատած նրան, ինչ կա իրականում:
    «Ամենակարևորն աչքով չես տեսնի»

    Շնորհակալ եմ, որ կաս, Նյուտ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.10.2009), Philosopher (28.10.2009), Yeghoyan (28.10.2009), Երկնային (28.10.2009)

  9. #485
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Արուս))) մռութագույն բալիկ ա))) կուզեի ավելի լավ ճանաչել, իհարկե: Հիմիկվա դրությամբ կարող եմ միայն ասել՝ շատ մաքուր սիրտ ունի

    Մոդերատորական։ Տվյալ գրառումը թեմայի կանոնների խախտում է, քանի որ ոչ թե վերևի մարդու մասին է, այլ վերևինի վերևինի, որի համար հեղինակը ստացել է նկատողություն։ Գրառումը չի ջնջվում՝ հաշվի առնելով, որ արդեն երկու հոգի գրել են, հակառակ դեպքում ստիպված կլինեինք ամբողջը ջնջել։ Հայցում ենք CactuSoul–ի ներողամտությունը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.10.2009, 22:51: Պատճառ: Մոդերատորականի ավելացում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #486
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Ո՛ւխ էս ում բռնացրի:

    Rhayader-ը հազվագյուտ մարդ է: Մեծահոգությամբ, մարդկանց կարեկցելով, վեհությամբ և բարությամբ շատ քչերը կարող են մոտենալ նրան: Ձևականությունից կիլոմետրերով հեռու է: Ստանդարտ, ֆորմալ մտածելակերպից էլ: Դրա համար էլ (ինչքան ես եմ նկատել), շատերը չեն, որ «լեզու են գտնում» նրա հետ. բայց նման մարդկանց երևի խանգարում է շաբլոնային մտածելակերպն ու մտահորիզոնի նեղ լինելը:
    Իսկ ճանաչողները, հավանաբար, կհաստատեն, թե ինչքան մեծասիրտ ու մաքրահոգի մարդու են ճանաչում:
    Rhayader-ի հետ խոսելիս մարդ հանգստանում է և կարող է ժամերով լսել նրան ու զարմանալ զգացողության խորության և նրբության վրա:
    Ինձ թվում է՝ Rhayader-ն այս իր հավասարակշռված և մեծահոգի բնավորությունը հեշտ չի ձեռք բերել, դառը բաների շատ է հանդիպել: Եթե այդպես է, առավել արժեքավոր է այն, ինչ ունի այժմ: (respect)
    Այն մարդկանցից է, որ երկար ժամանակ չտեսնելիս՝ իսկականից կարոտում եմ:
    Դե լավ, շատ գովացի, սազս լարից ընկավ

    Մի զմայլով՝
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (07.06.2010), Apsara (28.10.2009), Rhayader (28.10.2009), Ռուֆուս (28.10.2009), Քամի (29.10.2009)

  12. #487
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    ars83

    Վուխ Արսը էն որ ասում են դուշկա(հոգի բառից), այ ինքն է
    Նենց հավես համով-հոտով է խոսում, սենց բարությունը խոսալուց զգում ես, պրիտոմ էնքան հանգիստ, որ դու էլ մեկից հանգստանում ես ու բարիանում: Ասենք եթե ես ագրեսիվ լինեմ, իրա հետ շփվելուց մեկից կբարիանամ
    Նենց հավես միամիտ է, ինչը նաև գալիս է ուրիշների կյանքը քիթը ոչ մի գրամ չխոթելու բնավորությունից, որ մինչև աչքը չխոթես, չի իմանա:
    Հավատարիմ, հասնող, համով նվերներ բերող ընկեր է, հետաքրքիր զրուցակից ու լսելու ունակ մարդ:
    Մի խոսքով աղջիկներ էս տղուն բաց չթողեք
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.10.2009), Rhayader (29.10.2009), Հայկօ (28.10.2009), Ռուֆուս (28.10.2009)

  14. #488
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Էս թեման դեռ ապրում ա????

    KITA- ինքը շուն ա պահում ու էտ շանը սովորեցնում ա հարձակվել էն մարդկանց վրա, ով իրա դուրը չի գալիս (Kita-ի)… դրա համար էլ էտ շունը, դեռ վաղ տրիքից ատում ա Երևանի 85% -ին…
    մնացած ապշեցուցիչ նոչությունները, հետագա սերիաներում:
    Ես կիտային շատ եմ սիրում , էս էլ որ Հայկօն չտեսնի

  15. #489
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Taurus

    Էդոն իմ ստաբիլ ընկերն է Կարող է մի 10 տարի իրար հետ չշփվենք, բայց դրանից չենք փոխվի ու ասենք մի օր մեկս կզանգի, կասի` չիջնենք ման գալու
    Իրա պես տաղանդավոր, բազմագույն, բազմազան, հասուն, ջրիկ երեխա քիչ կա:
    Ու շատ կարևոր գիծ մարդու համար, իրա վրա կարաս հույս դնես միշտ;
    ԶԶվանք
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  16. #490
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Վա˜յ, պատահաբար անցնում էի Ակումբի կողքով, տեսա էս թեմայում վերջինը Կիտան է, հավեսս տվեց, ասեցի՝ գրեմ:

    Կիտուլն էն ակումբցիներից ա, որի հետ շատ մեծ հավեսով եմ շփվում: Իրա մասին շատ եմ գրել, դրա համար հիմա նենց բաներ կգրեմ, որ առաջ չեմ գրել: Ինձ թվում ա՝ ինքը շատ հոգատար մայրիկ կլինի... Այսինքն հիմա էլ մայրիկ ա, բայց նկատի ունեմ իր սեփական երեխայի, ոչ թե որդեգրված շնիկի: Հա, լուրջ, ինձ զարմացնում ա, թե ոնց ա Կիտան պարտաճանաչորեն կերակրում շանը, տանում ման տալիս ու էլի լիքը բաներ անում նենց, ոնց որ պետք ա: Էդ հլը շանը... Բա որ իսկական բալի՞կ ունենա: Պիտի որ շնից լավ պահի:

    Մեկ էլ ինձ բացել էր իրա ժակետիկներով գրառումը բլոգում: Հարցը ոչ թե ժակետիկներն էին, այլ որ Կիտան պեղել, տենց խնդալու բան էր գտել:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.10.2009), Kita (28.10.2009), Philosopher (28.10.2009), Երկնային (28.10.2009), Ռուֆուս (29.10.2009)

  18. #491
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Բյուրի ճակատին գրված ա` ընդմիշտ: Չգիտեմ, թե կոնկրետ ինչն ա ընդմիշտ, բայց վառ նարնջագույն գրված ա` ընդմիշտ:

  19. #492
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Բարեկամ - լույսի ամբողջ տեսանելի ու անտեսանելի սպեկտրով տեսնող , կարճ ասած՝ ամենատես

  20. #493
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Եթե հանգամանքների բերումով դիվիգրեյը մի օր պատռեր վարագույրը և ակումբին ներկայանար այնպիսին, ինչպիսին կյանքում իրեն տեսնում են մարդիկ, կարծում եմ նրա ներկայիս կյանքից կպակասեր իր համար մի շատ էական հարթակ` վիրտուալիզմը, որտեղ նա իրեն թույլ է տալիս լինել այնպիսին, ինչպիսին լինելու ազատությունը մի ինչ-որ սիստեմի կողմից ռեալում ճնշվել ու շարունակում է ճնշված լինել սովորույթի իներցիայով /չնայած բազում փոփոխություններին ու մորֆոզներին, որոնցով դիվին անցել ու անցնում է/:
    Ու կարծում եմ խնդիրը ամենևին էլ սիստեմի մեջ չէ, այլ դիվիի, որն այն մարդկանցից է ում ոչ ավել, ոչ պակաս` հենց դուալ կյանքն է ձեռք տալիս. մեկը` հանրային ապահովը ու կանխատեսելի-ղեկավարելին, մյուսը` չարաճճի, վայրիվեյրոն /Հայկօյի բնորոշմամբ/, որտեղ դիվիի ներքին բնական պոռթկումները հեղվում են բարեհաջող վիրտուալ հարթություն: Թեև "բարեհաջող" բառին այստեղ պետք է մի փոքր վերապահումով մոտենալ, քանզի այս դուալ կյանքի երկրորդ երեսը` վիրտուալը, հաճախ կլանում է որոշ կոմպոնենտներ առաջինից` զրկելով վերջինիս որոշակի պրոգրեսից:
    Եվ այնուամենայնիվ... Դիվիգրեյը սովորության մարդ է /man of habit - ինչպես կասեին իր բնակության երկրում/, և ակումբը ինչ-որ տեղ սատարում է նրա կապվածությունները, որոնցից առաջնայինը հիմա հայրենիքն է, կամ այլ կերպ ասած` հարազատ սոցիալական միջավայրը, կուլտուրան ու մարդկային հասկացողությունը:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (29.10.2009), dvgray (30.10.2009), Enigmatic (29.10.2009), Yeghoyan (29.10.2009), Դեկադա (30.10.2009)

  22. #494
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Ինձ միշտ հետաքրքրել է Բարեկամի մասնագիտությունը: Չգիտես ինչու ինձ թվում է, որ նա սոցիոլոգ է, որովհետև միշտ սպասում եմ նրա հարցումների ու տեստերի հիման վրա կազմված եզրահանգումներին, որոնք երբեմն շատ դիպուկ են լինում: Մյուս մասնագիտությունը, որ կարող է Բարեկամն ունենալ, դա ունկնդիրն է, էն որ դասի վերջում նստած նայում են, թե արդյո՞ք ուսուցիչը բավարար գիտելիք է տալիս, արդյո՞ք նա տիրապետում է մասնագիտությանը ու նման հարցեր: բայց էս մասնագիտությունների հետ մեկտեղ, Բարեկամն ինձ հիշեցնում է հաշվապահի մատյան, որտեղ ամեն ինչ գրի է առնված ու ցանկացած պահի կարող ես գտնել քեզ պետքական տեղեկությունը այս կամ այն մարդու, երևույթի մասին: Չնայած Բարեկամը փոքրիկներ ունի ու հետաքրքիր մայր է, նրանում միշտ զգում եմ երիտասարդ աղջկան հատուկ խանդավառություն` միշտ պատրաստ սիրահարվելու, ու դա երևի լավ հատկանիշ է:
    Չափազանց քիչ եմ շփվել Բարեկամի հետ, այդ իսկ պատճառով կարծիքս կարող է այնքան էլ ճիշտ չլինել …

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երկնային (01.11.2009)

  24. #495
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ վերևի մարդը – 4

    Ադմին Արմինս

    Դայանայի մասին էստեղ գրել եմ մի քանի անգամ, բայց դեռ գրելու կա, մեկ ա:

    Իր մեջ սիրում եմ լայն սրտով, լիաջիգյար ապրելու ջիղը: Երբ որ գրեթե ոչ մի երևույթի անտարբերությոմբ չի մոտենում: Ու վարակում ա իր ջիգյարությամբ, քեզ էլ չի թողնում որ անտարբեր մնաս:
    Կիսատ-պռատություն չկա էս մարդու մեջ: Եթե մի բան անում ա, անում ա մինչև վերջ: Էս վերջերս էդ գիծը գնալով պակասում ա մարդկանց մոտ:
    Կարողանում ա մարդկանց հետ լեզու գտնել...չգիտեմ հմայքից ա թե խելացի լինելուց...թե երկուսն էլ իրար հետ... էնպիսի մարդկանց հետ ա լեզու գտնում ու լավ լինում հետնորը, որոնք իմ ներվերի վրա չոտկի ազդում են: Ու դա լավ գիծ ա, էդ կարողանալը: Իսկապես:
    Շատ բան ա նկատում: Ու առանց շուխուր դնելու ա նկատում: Մեկ էլ մի օր ասում ա մի բան, ու հասկանում ես, որ դա իսկապես տենց էր, ուղղակի դու չէիր նկատել, ուշադրություն չէիր դարձրել:

    Թերություններ էլ ունի: Չափից շատ ա մարդկանց վստահում: Թեև էս վերջերս ոնց որ փոխվել ա... չէ՞ babe

Էջ 33 75-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •