Բարեկամի նկատմամբ հենց սկզբից դրական եմ եղել տրամադրված: Նման բան հազվադեպ է լինում, բայց լինում է: Սկզբում մի տեսակ զգուշավոր էր, հետագայում բացվեց, բացվեցի նաև ես: Մի տեսակ երևի երկուսս էլ շատ ներխուժեցինք ռեալ կյանք, ինչը երևի ոչ ես, ոչ առավել ևս ինքը չէինք ուզում: Միշտ Բարեկամին պատկերացրել եմ 40-50-ի մոտ իմաստուն տղամարդու, մի տեսակ ջերմ ժպիտով: Կարող եմ ասել, որ ինձ համար վիրտուալ իսկական ընկեր էր, որի ժպիտն ու ջերմությունը զգացել եմ անկախ հեռավորությունից: Վստահաբար կարող եմ ասել, որ հուսալի ու վստահելի հենասյուն է: Ցավոք վերջերս մի տեսակ քիչ ենք շբվում, մի տեսակ օտարացել ենք: Սենց թե նենց Բարեկամը կարողացել է գրավել իմ սրտում լավ տեղերից մեկը:
Էջանիշներ