Ուլուանա - բացառիկ գրագիտությամբ ու համբերությամբ օժտված մարդ է, նույնիսկ դժվարանում եմ ասել, թե այդ երկու բնորոշումներից որն եմ ավելի հարգում Անուկի մոտ: Շատ հետաքրքիր գծեր ունի, որոնք նոր-նոր եմ սկսել նկատել: Ու ինքն ինձ համար գնալով ավելի հետաքրքիր է դառնում: Ասենք բոլորս նրան գիտենք հիմնական գծերով, ու բոլորիս կարծիքները համընկնում են, բայց սկսել եմ որոշակի «նրբերանգներ» ընկալել, որոնք և մեծացնում են հարգանքս, և աճում է հետաքրքրությունս նրա անձի հանդեպ: Բազմաշերտ է Ուլուն, ու բոլոր շերտերը դասավորված են խնամքով, թափթփված բաներ չկան, ինքն իր արժեքը գիտի, ինքն իրեն ճանաչում է, բայց չի ձգտում օգնել, որ դու էլ ճանաչես: Մնացածի մասին՝ հետագա «ուսումնասիրություններից» հետո:
Էջանիշներ