User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    mtahog-ը… Հը՛մ, լևոնականներին հատուկ քարացած մտածողություն ունի: Եթե ռեալում չտեսնեի, էդպես էլ մինչև վերջ բացասական կարծիք էի ունենալու նրա մասին: Բայց ռեալում կարգին, ասող-խոսող մարդ է, թեկուզ նրան տեսնելիս ահավոր խրտնեցի:

  2. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բյուրը. Բյուրին սիրում եմ, անկեղծ եմ ասում: Տաղանդն իր ծով է, որտեղ թափառող անկանոն փոթորիկները խանգարում են հունից գանձեր հանել: Ասելիքը երբեմն շատ է վատնում, որի արդյունքում այն կարող է արժեզրկվել: ՈՒնակ է քայլելու մարդու վրայով, եթե այն սկսի իրեն դուր չգալ նույնիսկ ամենասուբյեկտիվ պատճառներով: Սեփական կարծրացած վազգենականությունը անհաջող քողարկում է ուրիշների լեւոնականության մասին խոսելով, ինչը երբեմն սկսում է ձանձրալի դառնալ Դրսեւորում է իր տարիքին անհարիր ընդգծված տղամարդատյաց հակումներ, որոնք պարբերաբար արհեստականորեն ընդգծվում են գրառումներում` թողնելով որոշակի բարդույթ քողարկելու փորձերի տպավորություն: Էս իր բացասական կողմերն էին հիմնականում: Եթե սրանք հանենք, ինքը շատ համով, լավ աղջնակ ա
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 31.08.2008, 14:03:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  3. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ահաաա մեկին բռնինք, ուրեմն Վարպետին ուրիշ ձև էի պատկերացնում արտաքինից, նենց ուժեղ նիհար ու ուշ մերվող, էն , եկավ տեսա որ հեչ էլ նիհար չի, ու արդեն մարշրուտկի մեջ էլ զգացի որ լաաավ էլ շուտ մերվողա, դրան պլուս ամենամոտիկ ընկերներիցս մեկին նման էր համ բնավորությամբ համ արտաքինով, նենց որ միանգամից համակրեցի, իսկ Դիլիջանի արդեն երկրորդ օրը նենց էր որ իրան շուտվանից գիտեմ ուղղակի երկար ժամանակ չէի տեսել

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Երկար մտածեցի ու որոշեցի գրել…
    Վարպետի մասին պատկերացում կարելի է կազմել՝ նույնիսկ նախորդ մեկ գրառումն ուշադիր կարդալով:
    Եվ ընդհանրապես, նրա նրբանկատությունը, իրականը շատ լավ պատկերացնելու, վերլուծելու շնորհը, այլոց գրառումների հիմնական շարժառիթները «պալիտ անելու» ունակությունն ակումբում շատ քչերն ունեն:
    Զգում ես, որ «խորը», իմաստուն անձնավորություն է…

    Ավելացվել է 1 րոպե անց
    Հաջորդ գրառումը թող լինի Երվանդի մասին…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 31.08.2008, 14:32: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #5
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Քանի որ ես գրել եմ Երո ախպորս մասին, կգրեմ Մարկիզի մասին Մարկիզի գրաումներին ուշադիր հետեւում եմ, ու աշխատում եմ բաց չթողնել, որովհետեւ մեծ մասը օրս այնպես ա ծաղկացնում, որ անհնար ա նման պարգեւները բաց թողնել: Ես էլ ունեմ հումոր, չեմ նեղվում դրանից, բայց բարի նախանձով եմ լցվում երբեմն էդ արագ կողմնորոշումների, հակիրճ ու դիպուկ բոցելու ունակության վրա: Իրեն պատկերացնում եմ ահավոր կենսուրախ, միշտ ժտացող, խելացի ու անկեղծ մարդ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Վարպետը ակումբի այսպես ասած ամենաարժեքավոր անդամներից ա:
    Ճիշտ ա ինքը հետս չունի էս վերջերս, բայց ես աշխատում եմ հիշաչար չլինել

    Իսկ եթե լուրջ՝ Վարպետի գրառումները միշտ կարդում եմ, նույնիսկ քաղաքականության բաժնում ինձ գրավում ա իր դատողության ուղղությունն ընդհանրապես ու կուռ տրամաբանությունը, ու անկեղծ ասած՝ քաղաքականության բաժնում էլ, որ կարդում եմ, այդտեղ արդեն ոչ թե իր գրածի նյութի կամ ինֆորմացիայի համար, այլ տրամաբանության ընթացքը հետևելու հաճույքի
    Ինձ դուր է գալիս նաև Վարպետի գնահատականների որակը:
    Ու կոռեկտությունը:
    Անչար հեգնանքն էլ

  7. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բարեկամ

    Վերջերս սկսել եմ լրիվ ուրիշ անկյունից նայել Բարեկամի վրա… Առաջ ինչ-որ զգացողություններ ունեի, որոնց մասին այս թեմայում գրել եմ նույնիսկ, բայց երբեք դրանց բացատրություն չէի գտնում. հիմա գիտեմ, որ բացատրություն չի էլ կարող լինել. ուղղակի դա էն տեսակի կապն է մարդկանց միջև, որ հեռվից հեռու, առանց ճանաչելու, զգում, սիրում, ահասնգստամնում ես…

    Շատ եմ սիրում, ինքը օվկիանոս ա, ու լավ էլ փոթորկուն, չնայած առաջին հայացքից հանգիստ կարող ա թվալ… էդ օվկիանոսում էնքան գանձեր կան, որ ոչ բոլորին ա հասու, միայն էն ամենահամարձակներին, որ չեն վախենում այդ փոթորիկների մեջ ընկնել… ի դեպ, արժե…

    Բոլոր տեսածս գանձերը (չնայած համոզված եմ, որ դեռ շատ չնչին մասն եմ տեսել) չեմ ուզում մատնանշել, որովհետև կան բաներ, որոնք հասնում են քեզ մարդու հոգուց, ու դու չես ուզում դրանով կիսվել… ես էլ ժլատ կլինեմ, ու չեմ տա…

    Բարեկամս շատ առանձնահատուկ մարդ ա, իր մեջ էնքան քնքշանք ու բարություն կա, որ մի հարյուր հոգու կհերիքացներ… մեկ էլ սերը… ինքը եթե մեկին սիրեց, ամբողջովին ա նվիրվում, չի կարողանում մարդուն սիրել մի փոքր, միանգամից շա~տ ա սիրում, ու դա լավ կարողանում ա փոխանցել միայն իրեն հատուկ մեթոդներով (դրանք չեմ ասի որոնք են )

    Իր մասին միշտ ցանկություն կա գրելու, ու դեռ էլի կգրեմ, որովհետև շատ կա հոգումս, գրում-գրում եմ, չի վերջանում…
    Օվկիանոս…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Նյուտիս մասին գրեմ Ինքը բացառիկ հոգի ունի, շատ նուրբ, շատ զգայուն: Շատա ուրիշներին վստահում ու հետո դրանից իրան վատա լինում: Կուզեմ Նյուտիկիս մի քիչ փոխեմ: Երբ Նյուտին դեռ նոր էի սկսել վիրտուալում ճանաչել, կարծում էի թե ռազբոյնիցա ա իսկ հիմա նույնիսկ ամաչում եմ էդ կարծիքիս համար Ռազբոյնիցան ու Նյուտիկը լրիվ անհամատեղելի են: Ինքը շատ աշխույժ աղջիկա, երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ աղջնակ Ինքը նենց հավեսով մանկական հաղորդում կվարեր ու կլիներ Նյուտիկ մորաքույրը բոլոր պստոները իրան կսիրեին
    Նյուտ եթե հաղորդումը վարես, համոզված եղիր, որ առաջին երկրպագուն ունես

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •