User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie-ի մեջ մի շատ հարազատ բան կա: Չեմ կարող կոնկրետ ասել ինչ, բայց բարությունից ու անկեղծությունից մի կողմ մի գիծ ունի, որը ինձ մարդկանց մեջ միշտ ձգել է: Չնայած իր գրառումներում դա չի երևում, միայն շատ քիչ արտահայտված է իր օրագրի առաջին էջերում…
    Smokie-ն չափից շատ լավատես է, կամ ես եմ չափից շատ վատատես, որ ամեն լավը կեղծիք եմ համարում: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ նա շատ հաճախ իրեն հեռու է պահում իրականությունից և ինքնախաբեությամբ լավն է հասկանում: Այս երկու գծով իրեն շատ եմ նմանեցնում իմ ընկերներից մեկին ու քանի որ Smokie-ին չեմ ճանաչում, շատ հարցերում ինքնաբերաբար նույնացնում եմ նրանց, ենպես որ սխալվելուս հավանականությունը մեծ է...
    Smokie-ն ենպիսի ընկերասեր է, որ երևի ոչ մեկին չի վանի իրենից: Կարևոր չի այդ մարդը նրան դուր է գալիս, թե ոչ, եթե վերջինս ուզենա Smokie-ի հետ ընկերություն անել, սրտաբաց կընդունի ու կօգնի ինչով կարող է: Եթե մեկին ընդհանրապես չսիրի, միևնույն է դիմացինը դա չի զգա, հակառակը` իր վերաբերմունքից կհասկանա, թե իր ամենասիրելի մարդկանցից է:
    Smokie-ն միշտ անձնազոհությունների պատրաստ մարդ է, ինչքան էլ տուժի դրանից: Առաջնայինը ուրիշի գործը կանի, հետո նոր իրենը….
    Smokie-ն նաև հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի: Իր երգացանկի շատ երգեր կարող է չսիրեմ, բայց դա ինձ չի վանում, որովհետև հիմնականում հին երգերը սիրելը վկայում են իր բարձր ճաշակի մասին...
    Ինձ համար հանելուկ է մնում, թե ինչպես տարբեր գործոններից չեն փոխվում մարդիկ: Ես նույնպես առաջ վստահում էի բոլորին, բայց ինձ բավական էր երկու դեպք, որ շատ զգուշորեն սկսեի վերաբերվել այդ հարցին, իսկ Սմոքին չի փոխվում` ինչքան էլ իր համար ծանր լինի, մոռանում է ու չի կորցնում լավատեսությունը: Այդ ամենը մարդու ներսից է լինում:
    Իսկ քանի որ ես նրա նման լավատես չեմ, մի բան պետք է նշեմ: Ինչքան ես եմ նկատել, Սմոքին աշխատասեր մարդ չի ու հաճախ է գործերը անավարտ թողնում կամ անընդհատ հետաձգում: Ավելի ճիշտ շատ շուտ է հոգնում որևէ աշխատանքից: Նաև հնարավորության դեպքում փախչում է դժվարություններից...

    Իր շատ գծերով Սմոքին երեխայի է նմանվում` պարզ ու շիտակ: Բայց ես գիտեմ, համոզվել եմ, որ նման մարդիկ իրենց խորքում շատ ավելին են պահում, քան ցույց են տալիս: Այսինքն քեզ կարող է թվալ որ մեկ ժամը լրիվ բավական է նրան ճանաչելու համար, բայց իրականում մի տարին էլ չի հերիքի նրան ամբողջովին իմանալու համար: Անընդհատ նորովի կարող ես բացահայտել, եթե իհարկե նա թույլ տա: Իհարկե խոսքս դրական իմաստով է...
    Բայց միևնույն է ինչքան էլ նա իրական լինի, իմ հոռետեսությունը ինձ թույլ չի տա Smokie-ի կերպարը ամբողջովին վերագրել Գևորգ Մալխասյանին, մինչև անձամբ չճանաչեմ ու չհամոզվեմ...

    Սա իմ անձնական կարծիքը, որին լուրջ վերաբերվել բոլորովին պետք չի...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (16.10.2013), Smokie (16.10.2013), Vardik! (16.10.2013), Վոլտերա (16.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •