User Tag List

Էջ 36 75-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #526
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կածյուշի մասին գրեմ, ինքը իմ "ռոդստվեննի դուշան" է: Կատկան էնքան "լիքն" է, շատ, բայց մեկ-մեկ նենց խարն է թաքցնում, որ գրառումը կարդալիս պիտի դիպուկ իմաստը բռնացնես, որ "տափակ" չթվա, իսկ եթե բռնացնում ես, վալերյանայի կարիք ա առաջանում: Կատկան միակ մարդն է Ակումբում, որի հետ առաջին հանդիպման ժամանակ Ակումբից չենք խոսել, ու առհասարակ, ոչնչից չենք խոսել, բայց էնքան կարևոր թեմաներ ենք շոշափել, էնքան կարևոր հարցերի շուրջ ենք համաձայնության եկել, ու չվախենամ ասել ՝ ընկերացել, որ մի տեսակ երկրորդ հանդիպումից վախում էի: Դեռ մինչև հանդիպելս, երբ միայն վիրտուալ Կատկային էի ճանաչում, էն ամենաթունդ ստրեսների ժամանակ իր հետ խոսում էի ու առանց կոնկրետ իրավիճակ նկարագրելու ստանում էի շատ կարևոր ու օգտակար խորհուրդներ: Հիմա ուսումնասիրում եմ Կատկային ՝ ներսից, ճանաչելով, զգալով, գնահատելով... Սիրում եմ Ակումբի ու ակումբից դուրս Կատկային

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.06.2010), CactuSoul (19.06.2010), Արևհատիկ (15.06.2010)

  3. #527
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Dayana–ին մոտիկից ճանաչելուց հետո կարծեմ էս թեմայում դեռ չեմ գրել իր մասին... Ամենասկզբում Դայանային Ակումբում առանձնապես չէի նկատում, երբեմն էլ իր գրառումներով մի քիչ ներվերիս վրա ազդում էր։ Ընդհանուր առմամբ մի տեսակ լուրջ չէի վերաբերվում նրան։ Մյուս կողմից էլ ինձ հա թվում էր, որ ինքը դա զգում է, ու դրանից նեղվում, ես էլ, ճիշտն ասած, էդ գիտակցումից էի ահագին նեղվում, բայց դե հիմա էդպես էի զգում, ի՞նչ անեի։ Հետո բարեբախտաբար առիթ եղավ Ակումբից դուրս՝ գուգլ թոքով շփվելու, ու էդպես ահագին մտերմացանք, իրար սկսեցինք բացահայտել։ Համոզվեցի, որ շատ առումներով թերագնահատել եմ Դայուշին։ Ինքը բացառիկ դիտողունակ, ուշադիր մարդ է, նաև շատ լավ հիշողություն ունի։ Կարող է էնպիսի բաներ նկատել, մտապահել ու վերլուծել, որ երբեք մտքովդ չէր անցնի։ Հա, էդ առումով, կարելի է ասել, մի քիչ էլ տափուկ ա։ Սուսիկ–փուսիկ, անմեղիկ դեմքով կարող է լիքը բաներ ջոկել ու, եթե հատուկ առիթ չլինի, երբեք էլ ցույց չի տա, ու չես իմանա էդ ամեն ինչի մասին։ Շատ նվիրվող մարդ է Դայանան , ու էդ առումով նրա հետ «խաղալը» մեծ մեղք է։ Ու ընդհանրապես շատ լուրջ է վերաբերվում մարդկային հարաբերություններին։ Նրա մեջ հիվանդագին աստիճանի է հասնում մարդկանց նեղություն չտալու ձգտումը. իրեն կկոտորի, մենակ թե դիմացինին թեկուզ մի պուճուր նեղություն չտա։ Մեկ էլ նկատել եմ, որ շատ գաղտնապահ է։ Ինձ հանդիպած էն քիչ մարդկանցից է, որոնք հետս մտերիմ լինելով հանդերձ, ինձ ուրիշների գաղտնիքներ չեն պատմել։

    Շատ գովեցի, բայց մի հատ էլ բացասական բան պիտի ասեմ։ Դայանայի մեջ մի բան կա, որ չեմ հավանում . ինչքան նկատել եմ, ինքը մարդկանց միշտ մենակ լավն է ասում, նույնիսկ մտերիմների դեպքում. եթե մի բան դուր չգա, համարի սխալ, կյանքում չի ասի, չի արտահայտի դա, ու կարող է՝ էդպես էլ չիմանաս, որ քո էսինչ հատկանիշը կամ էսինչ վարքագիծն իրեն դուր չի գալիս, սխալ է համարում։ Հատուկ պիտի քչփորես, մինչև ասի կամ չասի։

    Մի բան մոռացա. Դայուշին ռեալում մի անգամ եմ հանդիպել, բայց նենց լավ, տեղը–տեղին, մտերմիկ միջավայրում, էնպես, որ հասցրինք լիքը բան վարել–ցանել։ Ու թեև վիրտուալից արդեն ահագին գիտեի ու ընդհանուր առմամբ բավական լավ տպավորություն ունեի, բայց ռեալում շատ ավելի հավանեցի։ Ինձ թվում էր՝ ինքը էն վառ արտահայտված նվնվիկաթիթիզիկային պահերից ունի, բայց չէ. կարգին լուրջ աղջիկ դուրս եկավ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.06.2010), Dayana (19.06.2010), Kita (18.06.2010), matlev (18.06.2010), Երկնային (18.06.2010), ԿԳԴ (19.06.2010), Ձայնալար (19.06.2010), Շինարար (18.06.2010), Ռուֆուս (18.06.2010)

  5. #528
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ վերևի մարդը մեկ-մեկ սառնություն ա իր մեջ ունենում, որը ինձ դուր չի գալիս:
    Բայց ընդհանուր առմամբ ինքը նենց դրական մարդ ա...
    Հետո, շատ եմ գնահատում իր մեջ ազնվությունը ու միշտ ճիշտը ասելու բնավորության գիծը:
    Ռեալում երկար չեմ շփվել հետը, բայց պարկեշտ անձնավորություն ա ու բարի:
    Հա, բացասական կողմերից մեկն էլ ասեմ, որ էմոցիոնալ չի: Չգիտեմ ինչի էդ ինձ ներվայնացնում ա
    Դրա համար էլ մեկ-մեկ սառնություն եմ զգում:
    Բայց ընդհանուր առմամբ, շատ լավ մարդ ու մարդ առանց որի ակումբը չես պատկերացնում:
    Թեև ռեալում շատ չենք շփվել, բայց հետը լինում է ժամերով զրուցել ու չձանձրանալ:
    Համ էլ չմոռանամ ասել, որ մեծ հոգատարություն եմ զգում իր կողմից: Չգիտեմ ինչի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (19.06.2010)

  7. #529
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, վաղուց էս թեմայում չեմ գրել, իսկ Ադամի մասին երևի ընդհանրապես չեմ գրել

    Ուրեմն, Ադամին շատ վաղուց գիտեմ: Կարծեմ էն ժամանակ մի 15 տարեկան էր: Լուրջ մարդու տպավորություն էր թողել, ու երբ իմացա, որ էդքան պուճուր է, շոկի մեջ էի: Դե մեկ ա, էլի լուրջ էր: Հիմա էլ է լուրջ Ինչ-որ լուրջ պատճառներ չկան այդպես կարծելու, բայց չգիտեմ ինչու ինձ միշտ թվացել է, որ Ադամը շատ նպատակասլաց է, որ իր առաջ մի նպատակ դնում է, ամեն ինչ անում է, որ հասնի:

    Բացի էս ամեն ինչից, նրա հետ հետաքրքիր է շփվելը, կիրթ է, թարմ մտքի տեր:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2010), Kita (19.06.2010), Yevuk (19.06.2010), Դատարկություն (20.06.2010), Երկնային (19.06.2010), Մանուլ (22.06.2010), Շինարար (19.06.2010)

  9. #530
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սթրեյնջի գրածին շնորհս միամիտ եղավ, Ադամին տենց լավ չեմ ճանաչում, որ որևէ կարծիքի համաձայն կամ անհամաձայն լինեմ, ինչևէ առիթ եղավ, ես էլ Սթրեյնջի մասին գրեմ, որքան հասկացել եմ՝ ամենահակասական ակումբցիներից ա: Էս էն դեպքն ա, որ պետք էր սկսել՝ ճիշտ է անձամբ չեմ ճանաչում, բայց… Շաբլոն ձև ա, բայց դե ինչ արած Սթրեյնջին շատ եմ հավանում, չգիտեմ, մի տեսակ էներգետիկա կա իր մեջ, էդ բառը չեմ սիրում, բայց դե կա, չգիտեմ ինչով ա ինձ գրավել, էդպես որ ասեմ իր գրառումներին եմ սիրահարված, չէ, որ ասեմ՝ համակարծիք եմ լինում իր հետ, էլի չէ, բայց հենց տեսնում եմ՝ ակումբում ա, տրամադրությունս բարձրանում ա, էլի եմ ասում, անձամբ չեմ ճանաչում, գուցե ամբողջ ասածս կապ չունի իրականության հետ, բայց մի այլ կարգի դրական լիցքեր ա փոխանցում ինքը, մի խոսքով, դեռ այն ժամանակ, երբ այդքան շատ ակումբ չէր մտնում, ես էլ նորեկ էի, իր բլոգին հետևում էի, ու հիմա ուրախ եմ, որ արդեն ակումբում իր օրագիրն ունի, մեզ հետ էլ է ուզում կիսվել

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (19.06.2010), StrangeLittleGirl (19.06.2010), Yevuk (19.06.2010), Դատարկություն (20.06.2010)

  11. #531
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար, հալալ-զուլալ Զեմլյակս
    Շինարանը լավ մարդ է /դա բոլորը գիտեն/, շատ տաղանդավոր մարդ է /դա էլ գիտեն/, շատ հումորով է /դա էլ գիտեն/, շատ կարդացած է /դա էլ գիտեն/..... բա հիմա ես ինչ ավելացնեմ էլ?

    Շինարարի հետ շփվելը, ասել-խոսելը շատ հետաքրքիր է, քանի որ նա շատ բանիմաց զրուցընկեր է, ունի լսելու ունակություն ու ամենակարևորը` ճշտախոս է` ասում է այն, ինչ մտածում է: Ինձ վրա նա թողել է շատ դրական մարդու տպավորություն...
    Ապրես Զեմլյակ ջան, մնա նհենց ոնց որ կաս...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.06.2010), Magic-Mushroom (07.07.2010), Sona_Yar (19.06.2010), Yevuk (19.06.2010), Դատարկություն (20.06.2010), Ժունդիայի (20.06.2010), Շինարար (20.06.2010)

  13. #532
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզը հումորով ու խելացի աղջիկ ա, որ իր վրա մի քիչ էլ աշխատի շատ լավ գրող կդառնա, Շուկշին ա սիրում կարդալ(հետո ինչ որ ես իրան չեմ համակրում), Էլիզի հետ շատ հաճելի ա զրուցել, ունի մի շատ լուրջ թերություն՝ Մարկես չի սիրում, շատ ուրախ եմ որ Ակումբում ես Էլիզ ջան:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 20.06.2010, 00:46:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Legolas (21.06.2010), Magic-Mushroom (07.07.2010)

  15. #533
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էխ, Երո, Երո.. Ակումբի իմ ամենաառաջին, հին ու լավ ընկեր:

    Երոյի հետ միշտ հետաքրքիր ա: Ինքն իր մեջ հմայքի հատիկ ունի, որ կարող է գրավել ցանկացած մարդու, բառի բուն իմաստով ցանկացած: Վիատուալում դա կրկնակի անգամ նկատելի է: Ռեալում երբ իր հետ հանդիպում ես, էդ հատիկը կամ բազմապատկվում է, կամ թուլանում: Բայց երբեք նույնը չի մնում: Որովհետև որքան ուզում է իր գրառումները իր ձայնով կարդաս, ինչպես ինձ մոտ է, միևնույն է, ռեալի Երոն լրիվ այլ պատմություն է:
    Նա ձգտում է կատարելության: Ամեն ինչում: Բացառիկ տաղանդ ունի գանձեր գտնելու: Ոչ մի լավ բան և մարդ երբեք Երոյի աչքից չի վրիպի: Զգում է:
    Եվ նա անկրկնելի գեղեցկությամբ կարողանում է կորցնել իր գանձերը, քանի որ մտածում է, որ ավելի լավն է գտնելու: Էլդորադոյում դու անգնահատելի կլինեիր Եր:
    Ես վաղուց, դեռ երկու տարի առաջ, դադարել եմ իր այդ կորցնելու հատկության համար իրեն մեղադրել: Այն պարզ պատճառով, եթե դու մեկին ընկեր ես կոչում, ուրեմն նա քո ընկերն է և իր ձեռքբերումներով, և կորուստներով ,և թերություններով և առավելություններով: Վերջիվերջո, մարդու բնավորությունը իր ճակատագիրն է...սա ես չեմ ասել, խելացի մեկն էր
    Իսկ ընկերը, Երոյի համար, որքան որ զգացել եմ, կարևորագույն արժեքներից մեկն է կյանքում:

    Մենք դեռ խաղալու ենք, Եր

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.06.2010), CactuSoul (20.06.2010), Chuk (20.06.2010), Legolas (20.06.2010), Norton (20.06.2010), VisTolog (20.06.2010), Արևածագ (20.06.2010), Երկնային (20.06.2010), Ձայնալար (20.06.2010), Նարե (20.06.2010)

  17. #534
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ Գալաթեան ֆորումի սյուներից մեկն է: Չգիտե՞մ, ինքը ծովերի հանգստության աստվածուհուն է նկատի ունեցել, թե՞ Պիգմալիոնի գեղեցկուհուն, բայց շատ գեղեցիկ, բարեհունչ ու հիշվող մականուն ունի:
    Գրառումների նկատմամբ վերաբերմունքս միանշանակ չի, բայց այն եզակիներից է, ով ձեռագիր ունի: Շատ հավանեցի թարգմանությունները, տեղ- տեղ աչքովս ընկնող կարծիքները, երբ դրանք խոսակցականով չեն գրված, հիացմունքս են առաջացնում վերլուծությունների խորությամբ ու լեզվի կառուցվածքով: Կարծում եմ բարդ մարդ է ու դրանով իսկ՝ հետաքրքիր:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.06.2010), Meme (20.06.2010), Ժունդիայի (20.06.2010)

  19. #535
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արեւածագ-ից արտացոլվում է մի տեսակ կիրթ սառնություն, որը նա երբեմն /կամ գուցե արդեն հաճախ/ խախտում է մտերմիկ ու ազատ ոճի գրառումներով, որոնք սակայն էլի կառուցապատված են կիրթ կոնտուրով: Ու չնայած այդ կոնտուրայնությանը ու դրանով հանդրեձ, արեւածագ-ն ունի սեփական, ամուր նստած կարծիք և մեղմ ասած` ոչ պարզունակ ճաշակ:
    արեւածագ-ի մեջ զգացմունքներն ու տպավորությունները ունակ են հասնելու կրքի ու հուզականության գագաթնակետին, որից և ծնվում է նրա գրականությունը:
    Նաև կարծում եմ, որ արեւածագ-ի` որպես կնոջ մեջ, նստած է հատու դոմինանտություն, որով նա կառավարում կամ պարզապես ուղղություն է տալիս իր հույզերին` առերևույթ, բայց իրականում իր զգացմունքների աշխարհն ապրում է մի տեսակ "հանձնված", փխրուն կանացիությամբ...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.06.2010, 18:23:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (20.06.2010), Ժունդիայի (20.06.2010)

  21. #536
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մի ժամանակ Բարեկամը խիստ խորհրդավոր էր, ապա հիմա մի տեսակ հակասական զգացողություններ առաջացնում. փորձում եմ պատկերացնել նրան: Սկզբում հայտնվում է հավասարակշռված Բարեկամը, հետո հանկարծ՝ դյուրաբորբոքը, հետո հիշում եմ, որ ամեն դեպքում խելացի մարդ է: Հաջորդ վայրկյանում առաջ են գալիս նրա տարօրինակությունները: Բարդ մարդ է: Ինձ թվում է՝ նրան հասկանալ ու ճանաչելը դժվար գործ է:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (21.06.2010)

  23. #537
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl - Երբ որ դեռ գրանցված չէի ակումբում, Google-ով երբ փնտրում էի, շատ հաճախ էր ակումբը բերում ու հենց առաջին մտնելուց էլ ինձ համար առանձնացրել էի Բյուրակնի գրառումները. մի տեսակ շա՜տ հետաքրքիր ու խելացի ա գրում: Հիշում եմ ժամանակին մի ավատար ուներ, աղջիկ էր նկարած, չգիտեմ՝ ով էր, բայց նյարդերիս մի այլ կարգի ազդում էր: Մի պահ մտացում էի, որ ինքնա, բայց ինքս ինձ ասում էի, որ էսքան «թույն» գրառումներ անող աղջիկը չի կարող ինքը լինել: Հետո, որ արդեն գրանցվեցի, Բյուրը, ոնց որ արդեն փոխել էր էդ ավատարը: Մի օր էր, հանդիպումների ժամանակ իր հետ ծանոթացա ու ոնց որ սպասում էի, շա՜տ սիրեցի: Մինչև այսօր էր իր գրառումները ինձ համար առանձնահատուկ են ու լիքը բան եմ սովորում:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (21.06.2010), Դատարկություն (09.07.2010), Շինարար (21.06.2010)

  25. #538
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl: մարդկանց գնահատականներում լիարժեք-ոչադեկվատ է. եթե գովես, լավն ես; եթե հակառակը` կարծիքը համարժեք է; եթե անհասկանալի է` գովում ես, թե հակառակը` հակասական ես:
    Սա` գնահատականների մասին:

    StrangeLittleGirl-ը ակտիվ հասարակական էակ է, միևնույն ժամանակ ներքին գունեղ, ես կասեի` բորբոքված գունեղ աշխարհով: Ուժեղ անձնավորություն է, կամքի հոյակապ դրսևորմամբ: Միևնույն ժամանակ` խիստ զգայուն: Խիստ, խիստ զգայուն...

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (21.06.2010), Արևածագ (21.06.2010), Շինարար (21.06.2010)

  27. #539
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամի մասին էլի եմ գրել: հիմա էլ գրեմ իմ հենց հիմիկվա հասկացածը:
    հենց հիմա ուրեմն իրան նմանացնում եմ մաթեմաթիկական շարքերի հետ, ասենք Նյուտոնի շարքը… ամեն մի մարդ էլ կարող է գտնել էն, ինչ որ ինքը ուզում է : սակայն պետք է "դռնակը բաց " լինի:
    հետո հիմա զգում եմ, որ ինքը ասես ֆանտաստ-դետեկտիվ գրող ա: շատ խառը սցենարներ ու շատ հասկանալի վերջնական ակորդներ:
    հետո զգում եմ, որ ինքը ոնց որ մի երկարատև -մշտական ճանապարհորդություն կատարող աստրանավթ է, որը հիմականում բարդ տիեզերական օպերացիաների մեջ ա, բայց նաև մեկ մեկ իջնում ա Երկիր, զապռավկի:
    հետո զգում եմ //…
    լավ, կարես մի քիչ շատ "զգացի" էս անգամ

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (21.06.2010), Բարեկամ (21.06.2010), Երկնային (21.06.2010)

  29. #540
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Dvgray-ի մեջ բնակվում է մի տեսակ “ծածուկ” պատասխանատվության որդ, որը հյուսում է կապվածության թելեր ու դրանով պատում ու խեղդում տարածքի ողջ մակերևույթը, իսկ մակերևույթի ընդերքում եռում են ոգի, արկած, խելք ու դատողություն:
    Валять дурака – Դվ-ի համար ձև է թուլացնելու ներքին, թաքուն կոնֆլիկտներն իր աշխարհում, ու այդ խաղն ինքն իր հետ նա վարում է իր հատուկ պաշտպանված խցիկում նստած, հաստ ապակու հետևից` պաշտպանված ինքն իրենից: Եթե կարծում եք նա երբևէ, ի վերջո, մի օր դուրս կգա այդ ապակու հետևից, նույնիսկ չերազեք

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (21.06.2010), Արևածագ (21.06.2010), Երկնային (21.06.2010)

Էջ 36 75-ից ԱռաջինԱռաջին ... 2632333435363738394046 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •