Էս արդեն 7֊րդ փորձն է ու հուսամ չեմ ջնջի։
Բարեկամը մի անգամ իմ մասին մի հատ գրառում էր արել,որը հեչ դուրս չէր եկել,բայց դրանից հետո նոր սկսեցի իրա գրառումներին ուշադրություն դարձնել։Հիմա ինձ համար ամենահետաքրքիր դեմքերից է դարձել ու փորձում եմ բոլոր գրառումները կարդալ։Ի դեպ,մի հատ օրագիր բացի էլի ։Դ Էս վերջերս եմ իմացել,որ մեր Բարեկամը ԻՍՆ է ու էն որ շշմել էի,տենց մեկ էլ Արէայի սեռը իմանալուց եմ շշմել,չէ լավ,Արէայինը ավելի շշմելու էր,քանի որ հանդիպումներից մեկի ընթացքում մի աղջկա հետ ծանոթացրին ու ասեցին,որ Արէան է
Բարեկամի անձի մասին շատ բան չեմ կարա ասեմ,զուտ նկատել եմ,որ ծայրահեղական չի ու հիմնականում հարցերին փորձում է օբյեկտիվ նայել ու էդ մեր օրերում զիլ բանա։Էս մասը արդեն կոֆեի բաժակ նայելուց. ինձ թվում է,որ ինչ որ պահի համարձակությունը չի հերիքել իր համար կարևոր բանի համար պայքարի ու էդ դեռ զգացնել տալիս է,նու էս էլ եզրակացրել եմ նրանից,որ իր գրառումներում մի տեսակ ափսոսանք կա,եսիմ։
Բարեկամի հետ մեծ հաճույքով մի շիշ գարեջրի շուրջ կզրուցեի,ինձ թվում է ահագին թեմաներ կունենայինք քննարկելու(չնայած իմ պես մարդը ոնց կարա քննարկման թեմա չունենա ) ,չնայած կարծում եմ,որ իրա հետ մի պստլիկ թեման անգամ կարելիա ժամերով քննարկել,էն կինոն վկա
Բարեկամ ջան,էս բաժակով էլ կենացդ...ցըմփ
Էջանիշներ